TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության իրականացրած ուսումնասիրությունները

12:46 06.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ […]

̰
Բենզինի գինը կթանկանա. «Ժողովուրդ»

11:40 06.04.2019

«Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, և, առհասարակ, նավթամթերքը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: Օրաթերթը տեղեկացել է, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է […]

̰
Թրամփը Չինաստանին ու Ռուսաստանին խորհուրդ է տվել կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը

00:48 06.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը կարող են կրճատել պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի ծավալները՝ դրանցից ստացված գումարներն օգտագործելով երկարատև խաղաղության բերող մեկ այլ ոլորտում: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լյու Հեն՝ հայտարարելով, որ համաձայն է Թրամփի արտահայտած այս մտքի հետ: «Երեք երկրները կարող […]

̰
«Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրգործ. բոլոր կողմերի տեսակետները

22:16 05.04.2019

Մեղադրանք է առաջադրվել  «Սպայկա» ընկերության տնօրենին: ՊԵԿ քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Դավիթ Ղազարյանը դատարան գնալուց առաջ խոսել է լրագրողների հետ և իր տեսանկյունից ներկայացրել իրավիճակը: Ասուլիսից հետո ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց. ««Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում  […]

̰
Տեսականորեն ռիսկ կա, որ տնտեսվարող սուբյեկտները գինը համապատասխան կբարձրացնեն. ֆինանսների փոխնախարար

21:16 05.04.2019

Գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը խորանարդ մետրից կիլոգրամ կդառնա: Համապատասխան նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ու դրական եզրակացությամբ ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում 700 հազար սպառող սեղմված գազ է օգտագործում: Նրա խոսքով՝ տեսականորեն ռիսկ կա, որ տնտեսվարող սուբյեկտները գինը համապատասխան կբարձրացնեն, […]

̰
Կոչ ենք անում ընկերության խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրգործի քննության վրա ազդեցություն ունենալ. ՊԵԿ-ը` «Սպայկային»

19:45 05.04.2019

Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է այսօր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հրավիրած ասուլիսում հնչած գնահատականներին` դրանք որակելով որպես «անհիմն»: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում  անդրադառնալ առանձին կետերով. 1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն […]

̰
Երբեք կուսակցական չեմ եղել, տապակված եմ «Սպայկա»-ի խնդիրներով. Դավիթ Ղազարյան

18:22 05.04.2019

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել: Նրա խոսքերով՝ իրենց աշխատանքը պարալիզացված է: Դավիթ Ղազարյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի […]

̰
Վարչապետն այցելեց Գյումրու «Չերքեզի ձոր» ձկան արտադրամաս

17:06 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում այցելել է նաև «Չերքեզի ձոր» ձկան արտադրամաս: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասով, ծանոթացել աշխատանքներին:

̰
Գյուղատնտեսության նախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել

16:31 05.04.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում  հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։ «Սերմնաբուծությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է, և մենք առաջիկայում […]

̰
Հրապարակվել է 2019 թվականի ԱԺ կատարած աշխատանքների երկամսյա հաշվետվությունը

15:31 05.04.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմը հրապարակել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը. ըստ այդմ՝ անդրադարձ է կատարվել հետևյալ ոլորտներին՝ դրանք ներկայացնելով նախորդ տարվա տվյալների համեմատությամբ. 1.Ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղություններ․ *ծառայողական մեքենաների թվաքանակի կրճատում -44,06%-ով 2018 մարտ՝ 59 մեքենա, 2019 մարտ՝ 33: Ներառված չէ հատուկ նշանակության բեռնատար և մարդատար (ավտոբուսներ) մեքենաները, որոնց թվաքանակը փոփոխության չի […]

̰
«Սպայկա» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

14:08 05.04.2019

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և […]

̰
Արտերկրում հանդիպումներն ինքնանպատակ չեն․ փորձում եմ Հայաստանը ներկայացնել, գրավել մեծ ընկերություններին․ Սարգսյան

14:06 05.04.2019

Տարբեր առիթներով արտասահմանում գտնվելիս նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մասնավոր խոշոր ընկերությունների, գիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, և այդ ամենն ինքնանպատակ չէ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ «Սրանք ինքնանպատակ չեն։ Ես փորձում եմ Հայաստանը նախ` ներկայացնել, որովհետև նախագահի գործերից մեկը իր երկիրը ներկայացնելն է․ ներկայացնել լավ իմաստով՝ շեշտելով, որ […]

̰
Մեղրիի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել

13:59 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրի համայնքի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին: 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, […]

̰
Հայաստանի ՏՏ, ծրագրավորման զարգացման ուղին արհեստից արվեստ դառնալն է․ Արմեն Սարգսյան

13:19 05.04.2019

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, և առաջին լավ հաջողությունները կան։ Բայց եթե խոսքը պարզ ծրագրավորման մասին է, ապա Հայաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, քանի որ, օրինակ, վերջինն ունի հարյուր հազարավոր ծրագրավորողներ, որոնք վատ չեն անում իրենց գործը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ՏՏ հնարավորությունների մասին ասել է […]

̰
Նո՞ր, թե՞ երիտասարդ Հայաստան․ Արմեն Սարգսյանը կիսվել է իր պատկերացումներով

12:40 05.04.2019

Եթե Հայաստանին հին կամ նոր բնորոշում տալու անհրաժեշտություն կա, ապա ՀՀ նախագահը նախընտրում է տալ երիտասարդ ածականը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց, որ երիտասարդությունն ապրելաձև ու հոգեվիճակ է, ոչ թե կապված է տարիքի հետ։ «Էնպես որ, ես կարծում եմ՝ երիտասարդ Հայաստանն ավելի հարազատ է ինձ։ Եվ ընդհանրապես, […]

̰
Հայաստանը նպատակահարմար է գտնում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագիր ունենալ

11:24 05.04.2019

Հայաստանը նպատակահարմար է գտնում անցում կատարել «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագրի՝ ամեն տարի գազի սակագնի որոշման փոխարեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը: «Շատ կարևոր է աշխատանքներ […]

̰
ՆԱՏՕ-ն հաստատել է Վրաստանին աջակցություն նախատեսող «Սև ծովի փաթեթը»

11:10 05.04.2019

ՆԱՏՕ-ն հաստատել է, այսպես կոչված, «Սև ծովի փաթեթը»: Ինչպես ասված է դաշինքի պաշտոնական կայքէջում, նշված փաթեթը միավորում է միջոցները, որոնց նպատակն է Սև ծովի տարածաշրջանում իրավիճակի մասին հավելյալ լրատվության ընդունումը և Վրաստանի և Ուկրաինայի աջակցության ուժեղացումը և հաստատումը, հայտնում է 1tv.ge-ն: Փաթեթը Վրաստանին աջակցություն է նախատեսում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՝ ծովային ուժերը և առափնյա […]

̰
Շիրակի մարզի ցանքատարածքներն այս տարի չեն ապահովագրվի

11:02 05.04.2019

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Գյումրիում Շիրակի մարզի ֆերմերներին հայտնել է, որ այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները չեն ապահովագրվի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Առաջնահերթ է Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների ապահովագրումը»,- ասել է փոխնախարարը: Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքները դեռևս ավարտված չեն: Ըստ փոխնախարարի` ցանքերի ապահովագրման համակարգը հանրապետությունում շուտ պետք է ներդրված լիներ, բայց Հայաստանի լեռնային ռելիեֆի բարդ […]

̰
Ո՞վ է ավտոգազի թանկացման պատճառը և ո՞ւմ ծնոտին է վարչապետը հարված հասցնելու

21:53 04.04.2019

Կառավարության փետրվարի 15-ի նիստում հավանության արժանացած Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծով ապրիլից Հայաստանի ավտոգազալցակայաններում գազը պետք է վաճառվի քաշով, ինչը պետք է որ նվազեցնի մեքենաների թերի լիցքավորման ռիսկը։ Ապրիլի 1-ից, սակայն, վարորդները դժգոհության ալիք են բարձրացրել, թե տարբեր լցակայաններում գազի լիցքավորման համար ավելի շատ փող են ուզում, քան նախկինում: Խնդրի հետքերով SHANTNEWS.am-ը գնացել է ոչ […]

̰
Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում հուշագիր է ստորագրվել

19:51 04.04.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Այս […]

̰
Խոսքերս կհիշե´ք. Գագիկ Սուրենյանի նոր կանխատեսումը

18:00 04.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել` բերք ու բարիքի տարի խոստանալով հանրությանը: «Դուք տեսեք` այս տարի ինչ բերք ու բարիքի տարի է լինելու։ Խոսքերս կհիշեք»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2324849630911606 Մեկնաբանություններում օգտատերերը պատասխանել են Սուրենյանի կանխատեսումներին: «Աստված ձայնդ լսի, Սուրենյա՛ն ջան»,- գրել է օգտատերերից մեկը:  

̰
Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5 մլն դրամի վնաս է պատճառվել

16:52 04.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և […]

̰
Կառավարության որոշման նախագծով ՊԵԿ աշխատակիցների ու հատկապես վերադասի պարգևատրումների չափերը նվազում են

15:49 04.04.2019

ՊԵԿ ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում լինելու է պարգևատրումների չափերի անկում. այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում ՊԵԿ աշխատակիցների պարգևատրումների հարցի քննարկման ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Չափերի հետ կապված անկում ունենում ե՞նք վերադասի դեպքում»: Անանյանը պատասխանեց. «Ոչ միայն վերադասի դեպքում, այս փոփոխությամբ նախորդ տարվա 6 մլրդ-ից 60 տոկոսի չափով է վերականգնվում, ես հաստատում […]

̰
Ինչո՞ւ է Ատոմ Ջանջուղազյանը դեմ Դավիթ Անանյանի ներկայացրած որոշման նախագծին

15:48 04.04.2019

Պարգևատրումների վերաբաշխում կատարելու հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրինակ բերեց՝ ասելով. «Օրինակ` շարքային մաքսավորը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ մաքսային տեսուչի դրույքը այդ շրջանակում է առանց պարգևատրման, այսինքն՝ մաքսային ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամի ապրանքի հետ է գործ ունենում, ստանում է 160 հազար դրամ, եթե սենց թողնում ենք, իրեն […]

̰
Տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկումը կառավարությունում. ՊԵԿ-ն առաջարկում է պարգևատրումների վերաբաշխում կատարել

15:30 04.04.2019

«Հարց 37-ին ենք անցնում՝ տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկմանը»,- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությանն այսպես ներկայացրեց ամենավիճարկելի՝ ՊԵԿ պարգևատրումների մասին հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պարգևատրումների ֆոնդ ոլորտի աշխատակիցների համար, որոնցից արտահոսքի մտավախություն ունեն: Նիկոլ Փաշինյանը, մինչ Դավիթ Անանյանին ձայն տալը, ասաց. «Ես հարկ համարեցի, որ այս թեման հրապարակային և ամբողջական […]

̰
ՊԵԿ-ը` էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրելու անհրաժեշտության մասին 

14:34 04.04.2019

ՊԵԿ լրատվության բաժնից հայտնում են, որ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր, ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով: «Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ […]

̰
2019-ի առաջին եռամսյակում ակնկալվող ներդրումների ծավալն աճել է 27 անգամ, ակնկալվող աշխատատեղերի քանակը՝ 6.5 անգամ

13:50 04.04.2019

Կառավարությունն այսօրվա որոշմամբ արտոնություններ տրամադրեց «Դեկորա գրուպ» ընկերությանը: Ինչպես ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ընկերությունը դիմել էր ներմուծվող նյութերը մաքսատուրքից ազատելու հարցով: Այն արտադրում է անկողնային պարագաներ, գործում է 2009-ից, պատրաստվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, ունի 60 աշխատակից՝ 190 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է աշխատողների թիվն ավելացնել ևս 15-ով: […]

̰
Մինչև 30 տարեկան ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակում 5 հայ կա

13:46 04.04.2019

Forbes պարբերականի ռուսական վարկածը հրապարակել է «30 մինչև 30» ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակը, որում ներառված են մինչև 30 տարեկան ռուսաստանցիները: Վարկանշային աղյուսակի «Կառավարում» անվանակարգում ընդգրկված է եղել երեք ռուսաստանցի, որոնք հայկական ծագում ունեն` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, IT մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, […]

̰
Ախուրյանում վտանգված է կենսավառելիքի արտադրամասի կառուցման ծրագիրը

13:16 04.04.2019

Ախուրյանում կոշտ կենսավառելիքի արտադրության ծրագիրը ձգձգվում է արդեն մեկ ու կես տարի։ Նոր վառելիքը ստացվելու է սովորական ծղոտից, ծառերի տերևներից ու ոչ պիտանի այլ կենսաթափոններից։ Ավելի քան 50 մլն դրամ արժեքով ծրագրի գումարի մեծ մասը հատկացնելու է միջազգային կազմակերպությունը, իսկ 10 մլն դրամը լինելու է համայնքային բյուջեի ներդրումը։ Արտադրամասի կառուցման ժամկետները խախտվել են համայնքային ներդրումը […]

̰
Թու, թու, թու. ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում. Ֆելիքս Ցոլակյանի լավ լուրերը

13:06 04.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես. «Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության […]

̰
BACK_TO_TOP