15:04 03.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ […]
14:04 03.12.2018
«Ամեն տարի մեռ լեռնաշխարհում գոյանում է 7 մլրդ խմ ջրային պաշար: Մեզ մաքսիմում պետք է 1 մլրդ խմ ոռոգման ջուր, անգամ, եթե 24 ժամ ոռոգման ջուր լինի, բայց մենք գնում, Սևանից ենք ջուր ուզում: Առաջիկա տարիներին պետք է փոքր ջրամբարներ կառուցենք»,- խոսելով նախընտրական ծրագրերից՝ Վեդիում ասել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ամբողջ աշխարհի […]
12:08 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]
11:43 03.12.2018
Կատարը մտադիր է դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից: Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով՝ Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա: Bloomberg գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Կատարը կդադարեցնի անդամակցությունը կազմակերպությանը 2019 թվականի հունվարին: Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, […]
18:07 01.12.2018
«Երբ Կապանից վերադառնում էի, ճանապարհը շատ ծանր էր: Կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեք, որ ճանապարհների վիճակը անտանելիից դարձել է թեթև տանելի այս մի քանի ամսվա ընթացքում: Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից մենք չենք կարող թույլ տալ, որ մեր միջպետական ճանապարհը լինի այդ վիճակում: Ռազմավարական կոպիտ սխալ էր «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը Մեղրիից չսկսելը: Մենք մտադիր ենք շարունակել […]
16:04 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Այս ընթացքում մարդկանց հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ արդյունքներ է բերում կոռուպցիայի դեմ պայքարը: Ուզում եմ հայտնել մի քանի օրվա նորություն: Մանվել Գրիգորյանի քրեական գործի […]
15:14 01.12.2018
Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]
13:56 01.12.2018
«Հայաստանի Հանրապետությունը խեղճի և չզարգացածի պիտակը պետք է ջարդուփշուր անի: Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հայաստանի քաղաքացին պետք է լինի աշխարհի ամենաբարեկեցիկ, երջանիկ քաղաքացիներից մեկը: Հեղափոխության իմաստներից մեկը այն է, որ մենք մեր տունը ծաղկեցնելու հնարավորություն ենք սսացել, մենք բաց չենք թողնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող […]
13:48 01.12.2018
«Սիրելի՛ ֆեյսբուքցիներ, ողջունում ձեզ իմ փոքր հայրենիքից՝ Լոռու մարզից, գտնվում եմ այս պահին հռչակավոր Սանահին կամրջի վրա, որը միջնադարյան ճարտարապետության գլուգործոցներից մեկն է՝ հետևի ֆոնին երբեմնի արդյունաբերական հսկա Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է: Գործարանը չի աշխատում և չի աշխատում նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության խոսնակ, ԱԺ […]
18:52 30.11.2018
Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]
18:49 30.11.2018
Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Սարգսյանը։ Նա անդրադարձել է նաև այլ […]
18:22 30.11.2018
«Ես հենց քարոզարշավի սկզբից տեսակետ ասացի, որ դարձավ, չգիտեմ ինչու, լրատվական դաշտի տարբեր մեկնաբանությունների խնդիրը: Ես ասել էի, որ Հանրապետական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունները հիմնականում իրարից չեն տարբերվում: Միակ տարբերվող տեսակետը «Մենք» դաշինքինն է»,- հայտարարել է «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրենք ասում են, որ Հայաստանի զարգացման ուղին ու տեղը […]
17:48 30.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել. «Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը […]
17:14 30.11.2018
«էնքան, ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու էդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Եթե մենք էստեղ չլինենք, Ռուսաստանի սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին: Իրենք էդ մասին պիտի մտածեն ու վճարեն: ԵԱՏՄ-ում ներդրում անող չկա, այնտեղ բարձրորակ ապրանք չկա»,- այսօր՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Մենք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ դրանք անհերքելի փաստեր […]
16:40 30.11.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել 2008-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականի և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունների մասին: Զեկույցում ներկայացված են ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից իրականացված 2017 թվականի տնային տնտեսություններ կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները: 2017թ. աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 612 […]
16:30 30.11.2018
Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ 2000-2010 թվականների ընթացքում Նոր Հաճնում ու հարակից բնակավայրերում ադամանդագործական ոլորտի 10 հազար աշխատատեղ է փակվել։ Փաշինյանն անդրադարձավ նաև պատճառներին ու ասաց, որ դա եղել է այդ ընթացքում դրամի փոխարժեքի նկատմամբ իրականացված մանիպուլյացիաների հետևանքով։ Դաշինքի առաջատարը խոստացավ, որ ընտրություններից հետո […]
14:34 30.11.2018
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում […]
14:14 30.11.2018
Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի […]
20:01 29.11.2018
«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար […]
18:55 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում իր ելույթի ժամանակ նշել է, որ իրենց քաղաքական մրցակիցները մեղադրում եմ ներկա կառավարությանը առաջնահերթություն չունենալու մեջ: «Հիմա ասում եմ ծայրահեղ պարզ՝ մենք ունենք 2 առաջնահերթություն՝ առաջինը մեր զինված ուժերի և մեր անվտանգային համակարգերի բնականոն զարգացումն է, երկրորդը՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը, ավելի կոնկրետ՝ Արցախի հարցի արդարացի կարգավորումը, […]
18:24 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ, վստահ վաղվա օրվա նկատմամբ: Մենք ջարդուփշուր ենք արել Հայաստանը տարիներով համակած հուսալքությունը: Մենք տապալել ենք Հայաստանի ժողովրդին տարիներով կեղեքող բռնապետությունը և կոռուպցիոն համակարգը: Առաջիկա շրջափուլում […]
18:06 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Ես խնդրել եմ, որպեսզի հանեն, դուրս բերվեն այս ընթացքում մեր քաղաքական մրցակիցների կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքները և ես քարոզարշավի ընթացքում հերթով դրանց կանդրադառնամ: Խոսում են իբր ներդրումային ծրագրի բացակայությունից, անորոշությունից: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել մի օրինակով, […]
14:36 29.11.2018
Ըստ աղբյուրի՝ Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ի պատրաստած հայտարարության մեջ ներառել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին արտահայտություն:
14:16 29.11.2018
Հունվար-փետրվարից Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Դա նշանակում է, որ գյուղացիների ներդրումները բնական աղետներից, կարկուտից կապահովագրվեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել: Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը: […]
14:00 29.11.2018
2018 թվականին բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը որպես փոխհատուցում կվճարի 487 միլիոն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ 2018 թվականի բնական աղետներից ընդհանուր առմամբ վնասվել է 14 650 հեկտար գյուղատնտեսական տարածք: Ընդհանուր վնասի չափը կազմել է 13 միլիարդ 386 միլիոն դրամ: Փոխհատուցում, սակայն, […]
12:20 29.11.2018
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել երկու օրենսդրական նախագծերի, որոնցով սահմանվում է աշխատանքային կենսաթոշակների և բոլոր տեսակի նպաստների նվազագույն նոր չափը, որը բարձր է պարենային ծայրահեղ աղքատության գծից: Ըստ այս օրինագծերի՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակի և նպաստների չափը կկազմի 25 500 դրամ: Որոշ խմբերի թոշակառուների ու նպաստառուների պարագայում ավելացումը կազմել է մինչև 10 000 դրամ: […]
11:50 29.11.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր լուր ունի հայտնելու իր համաքաղաքացիներին: «Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Հայտնում եմ ձեզ, որ […]
19:50 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 2018թ․ առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի մասին: «Խոսենք նաև թվերով՝ 2018թ․ առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի 13%-ը կազմում է առողջապահության ոլորտը (6%-ից 0.75%-ը), իսկ զուտ ոլորտային աճը կազմում է 25%: Այս աննախադեպ աճին հնարավոր է եղել հասնել ստվերի կրճատման […]
19:34 28.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր իրենց գույքի և եկամուտների մասին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է` ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Այսպիսով, ՀՀԿ-ն հայտարարագրել է 25 696 178 դրամ, ՀՅԴ-ն` 6 634 490 դրամ, «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը […]
19:24 28.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]