17:02 13.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, […]
16:16 13.12.2018
Կառավարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի հաստատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և […]
16:13 13.12.2018
ՔԿՀ-ում գտնվող անձանց համար բուժսպասարկման ոլորտը շարունակում է խնդիր մնալ: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ նաև վիճակագրությունն է խոսում այն մասին, որ բուժսպասարկումը ՔԿՀ-ներում խնդրահարույց հարցերից է։ «Եթե 2017 թվականին խումբն ունեցել է շուրջ 80 այցելություն, որոնց հետ կապված տարբեր հարցեր են քննարկվել, բարձրաձայնվել, բուժսպասարկման հետ […]
13:10 13.12.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր՝ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, տեղեկացրեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, և կողմերն առայժմ որևէ պայմանավորվածության չեն հանգել: Նա նաև հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր […]
12:06 13.12.2018
Այսօր՝ վաղ առավոտից, կառավարության շենքի դիմաց մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք առաջարկում են մեքենայի վաճառքի համար հաստատագրված գումարը վճարել պետբյուջե: «Սկզբից 42 տոկոս տալիս ենք մեքենայի մաքսազերծմանը, դրան գումարած, եթե 20 տոկոս տանք պետությանը եկամտահարկ, 60 տոկոս կդառնա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- նշեց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ […]
08:53 13.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն տարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությունները […]
19:00 12.12.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ, որպեսզի հանդիպեին և իրենց դժգոհությունը ներկայացնեին կառավարության որոշման առթիվ, որով թույլատրվում է մաքսակետում մնացած աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան, սակայն վեցամսյա ժամկետում ղեկը ձախ տեղափոխելու պայմանով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վարչապետը հանդիպման չեկավ, սակայն տեղեկացրել է, որ վաղը նախաձեռնության անդամներին կընդունի […]
14:50 12.12.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից […]
14:24 12.12.2018
2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման […]
12:35 12.12.2018
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն […]
12:18 12.12.2018
«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է […]
12:00 12.12.2018
Օդանավակայանների միջազգային խորհրդի համաշխարհային ղեկավար խորհրդի նախագահի պաշտոնը ստացել է արգենտինահայ գործարար, հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի զարմիկ Մարտին Էռնեկյանը։ Այս մասին հայտնել է կառույցի կայքը դեկտեմբերի սկզբին։ Այս կազմակերպությունը միավորում է աշխարհի բազմաթիվ օդանավակայններ՝ միասին լուծելու համանման խնդիրները։ Համաշխարհային ղեկավար խորհուրդը ձևավորվում է տարածաշրջաններից ներկայացված կառավարիչներից, որոնք էլ ընտրում են իրենց խմբի նախագահին։ Փաստացի, այս […]
15:44 11.12.2018
Արդեն բավական ժամանակ է, ինչ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պայքարում են այն օրենքի փոփոխության համար, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից արգելվում է Հայաստան աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամներն ասել են, որ սահմանին 450 մեքենա է կուտակված, դրանց թիվը կավելանա, քանի որ խոսքը, ընդհանուր առմամբ 800-1000 մեքենայի մասին է: Լրագրողները հիշեցրել են, […]
14:42 11.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց կողմից ներկրվող մեքենաների մեծ մասի դեպքում ղեկը փոխել պարզապես չի թույլատրվում «Նույն Nissan ֆիրման ունի մոդել՝ Skyline-ը, որն ունի ձախ անալոգը: Նույն Nissan-ն ունի 7 տեղանոց […]
12:22 11.12.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: «Կառավարության նիստի ժամանակ ասվեց, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը համաձայն է որոշման հետ, դա ապատեղեկատվություն է: Մենք համաձայն չենք որոշման հետ և շարունակելու ենք մեր պայքարը»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: Նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանն ասել է, որ […]
22:37 09.12.2018
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մատնանշել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գերազանցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի առաջ: «Մեր ընդհանուր «տանը»՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ի տարբերություն այլ միությունների (օրինակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի), ոչ մի պարտադրանք չկա: Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»,- ասել է Լավրովը ղազախական «Խաբար» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: ՌԴ նախարարի խոսքով՝ երբ ասում են, որ ՆԱՏՕ-ում կա […]
19:53 09.12.2018
Չինաստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին՝ հայտնելու իր դժգոհությունը՝ կապված չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է RT-ն: «Ամերիկյան կողմի ծայրահեղ բացասական գործողությունները լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը»,-ասված է տարածված հայտարարության մեջ: Չինաստանի իշխանություններն ամերիկյան կողմից պահանջել […]
15:39 08.12.2018
144 հազար 583 աշխատակից․ սա թիվն է այն մարդկանց, որոնց Ռուսաստանը թույլ կտա աշխատել այդ երկրում՝ լինելով այլ պետության քաղաքացի։ Այլ բառերով՝ «խոպան գնացողների» թիվը Ռուսաստանը մտադիր է կրճատել 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ, և սրա վերաբերյալ որոշումն ընդունել է այդ երկրի կառավարությունը։ Հիմնավորումն այն է, որ այդպիսի աշխատողների պահանջարկը նվազել է։ Ավելին, Ռուսաստանի կառավարությունը […]
14:59 08.12.2018
Նավթ արդյունահանող պետությունների և համագործակցող երկրների ներկայացուցիչների ձևաչափով (OPEC+) անցկացված քննարկումներից հետո որոշվել է կրճատել նավթի արդյունահանման ծավալները աշխարհով մեկ։ Իր չափով որոշակի զիջումների է գնացել նաև Ադրբեջանը։ Հարևան երկրի ներկայացուցիչները համաձայնել են օրական 783 հազար բարելի փոխարեն արդյունահանել 20 հազարով պակաս՝ 763 հազար բարել նավթ։ Սակայն սրա ազդեցությունը մեծ չի լինի տնտեսության վրա․ և՛ […]
13:50 08.12.2018
Վերջին 1 տարվա ընթացքում Ֆրանսիայում դիզվառելիքը թանկացել է մոտ 23 տոկոսով: 1 լիտրի արժեքը կազմում է 1.51 եվրո: Վերջին 18 տարիների ընթացքում Ֆրանսիայում բենզինն այդքան թանկ չէր եղել: Դա բավական չէր, կառավարությունը դիզվառելիքի հարկերի ավելացման նախագիծ ներկայացրեց: Դրա համաձայն՝ հունվարի 1-ից Ֆրանսիայում բենզինի գները պետք է աճեն 2.9 եվրոյով, դիզելային վառելիքի մեկ լիտրն էլ` 6.5 […]
11:15 08.12.2018
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]
19:48 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ից […]
18:55 07.12.2018
Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]
15:34 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ […]
10:15 07.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է […]
22:45 06.12.2018
Ինչպես հայտնի է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են այն մասին, որ իրենք, ընդհանուր առմամբ, համաձայն են ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ, բայց որոշ հարցերում ավելի կոշտ մոտեցումներ կորդեգրեին՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե ի՞նչ ասել է՝ կոշտ մոտեցում, […]
21:46 06.12.2018
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը պարբերաբար հայտարարում է, որ շարունակում է կողմնակից մնալ արմատական փոփոխություններին և կանխատեսում է, որ Հայաստանում այս ընտրություններից մեկ ու կես, երկու տարի անց դարձյալ ընտրություններ են կազմակերպվելու: Լրագրողներն այսօր հետաքրքրվել են կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե արդյո՞ք այս հայտարարությունները նշանակում են, որ «Սասնա Ծռեր»-ը մեկ ու կես, երկու տարի հետո դարձյալ […]
19:08 06.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։ Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր […]
16:39 06.12.2018
Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսել է երիտասարդ, թարմ ուժերով խորհրդարան ունենալու անհրաժեշտության մասին, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք երիտասարդ ուժերն իսկապես, հակակշիռ են, թե՞ իշխանությանը սերտաճած ուժեր են, որոնք իրենց հայացքներով հարում են իշխանություններին: «Եթե մենք խոսում ենք Հայաստանի նոր ընդդիմության մասին, պետք է հստակ հասկանալ, որ հին ռեժիմը ներկայացնող ուժերն […]