18:06 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
«Ես խնդրել եմ, որպեսզի հանեն, դուրս բերվեն այս ընթացքում մեր քաղաքական մրցակիցների կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքները և ես քարոզարշավի ընթացքում հերթով դրանց կանդրադառնամ: Խոսում են իբր ներդրումային ծրագրի բացակայությունից, անորոշությունից: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել մի օրինակով, որը կարծում եմ՝ հետաքրքրիր կլինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ելույթի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը դեպք է պատմել, որը նրա խոսքերով՝ հատկապես հետաքրքիր կլինի Գավառի բնակիչներին.
«Երբ ընտրվելուց հետո մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը, որի հետ առնչվել եմ, հետևյալն էր՝ ինձ տեղեկացրել են, որ մի գործարար Հայաստան է փորձում ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրի մարզում, և մաքսային մարմիններում խնդիրներ են առաջացնել: Ինչ-որ ֆիտոսանիտարական խնդիր կար, ես հանձնարարեցի, որ ստուգեն և անպայման այդ սերմերը թույլ տան բերել Հայաստան, որից հետո այդ գործարարը Արմավիրի մարզում երկար տարիների ընդմիջումից հետո իրականացրեց բամբակի ցանք: Հիմա պարզվում է, որ բամբակը Արմավիրի մարզում սպասվածից ավելի շատ բերք է տվել»:
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս պատմությունը առնչություն ունի Գավառի հետ, քանի որ այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, և նա որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել կմանեն:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ գործարարի խոստման համաձայն՝ արդեն հունվարից գործարանը կաշխատի, և սկզբնական շրջանում կունենա 400-600, հետագայում՝ 1200 աշխատատեղ:
«Այդ աշխատատեղերը բացվելու են գավառցիների համար, և ես հուսով եմ՝ սրանով Գավառը քայլ առ քայլ կվերագտնի արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի ավանդույթները: Հույս ունեմ, որ մյուսները նույնպես կհետևեն այդ գործարարի օրինակին… Մեկ այլ մեր հայրենակից, սփյուռքահայ, որը աշխարհի մի քանի երկրներում ունի խոշոր գործարաններ, մտադրվել է Երևանի «Հայէլեկտրոմեքենա» գործարանի տարածքում ստեղծել գյուղտեխնիկայի արտադրություն: Այս պահին Հայաստանում 589 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում: Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք բոլորը իրականություն դառնան»,- ասել է Փաշինյանը:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...