Մատչելի վարկեր են բերվել, բայց չեն տրամադրվել ժողովրդին. Գագիկ Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+22.09 oC

Մատչելի վարկեր են բերվել, բայց չեն տրամադրվել ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

14:34 30.11.2018

ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

«Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է: Մարդը վարկը վերցրել է, տարեկան շահույթը պետք է լինի 5 տոկոս, 7 տոկոս: 12 տոկոս նա ո՞նց է փակելու: Բանկի տոկոսները պետք է լինեն 2, 3, 4՝ ամենաշատը, որ դուք կարողանաք, բանկին դիմելով, ձեր կյանքը բարեկեցիկ դարձնել»,- ասել է Ծառուկյանը:

ԲՀԿ ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ շատ բարձր են նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսները: Ելնելով այն իրողությունից, որ պետություն ու սահման պահողը ժողովուրդն է, իսկ կերակրողը՝ գյուղացին, պետությունը պետք է ժողովրդի համար հնարավորություն ստեղծի, թեթևացնի հոգսը, որպեսզի նա կարողանա հող մշակել, աշխատել ու ստեղծել:

«Ցանքատարածքներին նայում եմ՝ կեսը ցանած է, կեսը ցանած չէ: Ես էդ բոլորը գիտեմ՝ հիմա պետք է ցորեն ցանես 200-300 կգ, գոնե պետք է ստանաս 2-3 տոննա, բայց 200, 300 կգ ցանում ես, 700-800 կգ հավաքում ես, ցանածով ո՛չ հնձելու, ոչ կոմբայնի գումարը չես կարողանում տալ, դրա համար 3 տարին մեկ պետք է սերմ բերեն՝ էլիտար սորտի սերմ, թե չէ էս 25 տարվա սերմը, պարզ է, որ աճ չի տա, պետք է 3-4 տարին մեկ փոխվի:

Էսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական վարկեր, արտադրական վարկեր փոքր ու միջին բիզնեսին, երիտասարդ ընտանիքներին: Դա եղել է  մեզ մոտ, բերել են 0 տոկոս, 0.25, 0.75, բայց ոչ մեկը չի ստացել 2, 3, 4 տոկոսով վարկեր, բոլորն էլ ստացել են 20, 25, 30 տոկոսով: Այսինքն՝ դուք աշխատել եք ու մի բան էլ պարտք եք մնացել, ձեր ունեցվածքն էլ հիմա երևի բանկի տակ է»,- հավելել է Գագիկ Ծառուկյանը՝ հավաքվածներին նաև հարցնելով, թե քանիսն են «բանկի տակ»:

Հավաքվածների մեծ մասը ձեռք է բարձրացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP