Շիրակի մարզպետը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է մարզում ձմեռային տուրիզմի զարգացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC

Շիրակի մարզպետը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է մարզում ձմեռային տուրիզմի զարգացման հնարավորությունները

13:38 31.05.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։ Վստահ եմ, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է հանդիպման համար, համառոտ ներկայացրել մարզն ու մարզկենտրոն Գյումրին՝ առանձնահատկություններով, կոլորիտով, ընդգծելով, որ Գյումրին ունի հիասքանչ ճարտարապետություն, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու, անդրադարձել մարզի հնարավորություններին ու Շիրակի հյուսիսային հատվածում ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններին։
Հնարավոր է սա 10 մարդ and տեքստ նկարն է
Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է մարզով, իսկ մարզպետի անմիջական ընդունելությունը համարել է լավ բարեկամությունը շարունակելու և ամրապնդելու կարևոր նախապայման․ «Պարոն մարզպետ, ես ինքս էլ ուրախ եմ մեր հանդիպման համար, իրավացի եք շատ գեղեցիկ մարզ ու մարզկենտրոն ունեք ։ Վստահ եմ՝ այն պատրաստակամությունն ու անմիջականությունը, որ դուք ցուցաբերում եք հիմա՝ դառնալու է մեր համագործակցության կարևոր ուղենիշ նախապայմանը»,- ասել է նա։
Որպես Շիրակի մարզպետ, Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել դեռևս 2018 թվականին Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակության Շիրակի մարզ կատարծ այցը և ապակենտրոնացված շփումները, որի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է մարզի բնությանն ու շրջակա միջավայրին, հնարավորություններին, այցը Արփի լիճ՝ պատրաստակամություն հայտնելով ազգային պարկի ներուժի մասին ներկայացնել առավել հանգամանորեն։
Դեսպանը վստահեցրել է, որ հաջորդ անգամ առավել հստակ առաջարկներով ու քննարկելու ենթակա ծրագրերով կայցելի մարզ։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ կարևորելով համատեղ ջանքերով տարբեր բնագավառներում գործակցությունն ամրապնդելն ու խորացնելը, մասնավորապես խոսել են ժողովրդավարության զարգացմանը միտված քայլերից, մարզպետի և աշխատակազմի աշխատանքային կարևոր ուղղություններից, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերից։
Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

23:59 10.08.2025

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

23:13 10.08.2025

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

BACK_TO_TOP