TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին

11:26 01.04.2024

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են […]

̰
Վերանորոգվել և շահագործման են վերադարձվել մետրոպոլիտենի 12 անվազույգեր

11:03 01.04.2024

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ 12 անվազույգեր վերանորոգվել և հետ են վերադարձվել շահագործման։ Ներկայացնում են նաև շաբաթվա քրոնիկոնը: Ըստ այնմ՝ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 493 հազար 060 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 558-ը երեք վագոնանի, 1306-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 1-ին

10:31 01.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:

̰
Հայաստանի բանկերն այսօրվանից կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը

08:11 30.03.2024

Հայկական բանկերը շաբաթ օրը՝ մարտի 30-ից, կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը, հայտնում է ArCa հայաստանյան վճարային համակարգը։ Վճարային քարտերի ազգային համակարգը (NSCP)՝ Mir վճարային համակարգի օպերատորը, մարտի 19-ին Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ 2024 թվականի մարտի 30-ից ArCa անդամ բանկերը կդադարեցնեն սպասարկել «Միր» քարտերը։ Միաժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» […]

̰
Արագածոտնի մարզում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրերը

23:12 29.03.2024

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում այսօր տեղի է ունեցել մարզում բնակություն հաստատած, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։ Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ […]

̰
Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

18:12 29.03.2024

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով: ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա […]

̰
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

13:07 29.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն […]

̰
Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության

12:40 29.03.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի […]

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

11:03 29.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

10:47 29.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:

̰
Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […]

̰
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

15:57 28.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ […]

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

15:45 28.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Սարգսյանների Եղնիկ» ՍՊԸ-ում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը

14:08 28.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։ Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: Առանձին անդրադարձ է […]

̰
Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […]

̰
Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

11:27 28.03.2024

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Մանրամասները հոլովակում:

̰
Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ավարտին մոտեցող ծրագրերի ընթացքն ու խնդիրները

11:16 28.03.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին

10:30 28.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.31 դրամ:

̰
Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […]

̰
Ոսկու գինն աճել է

09:16 28.03.2024

NYMEX բորսայի մարտի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.78%-ով և կազմել 2215.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.94%-ով և կազմել 24.80 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 912.00 դոլար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): […]

̰
Նոր ավտոմատ համակարգով մոտ 24 հազար քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար

11:57 27.03.2024

Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին

11:13 27.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:

̰
Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին

11:04 27.03.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք  12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ  աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում Գործատուին կփոխհատուցվի յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա […]

̰
Թվարկվել են նշանները, որոնք ցույց են տալիս, որ չգիտեք՝ ինչպես վարվել փողի հետ

20:24 26.03.2024

Ֆինանսական ոլորտում համակարգային գիտելիքների և հմտությունների անբավարար քանակությունը բազում դժվարություններ է ստեղծում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ բիզնեսում։ Ուշագրավն այն է, որ սխալներն իրենց բնույթով համակարգային են։ Տնտեսագետ Սվետլանա Պավելչուկը Газета.Ru-ին պատմել է այն նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ դուք չգիտեք, թե ինչպես զգույշ վարվել փողի հետ։ Առաջին նշանը ձեր հնարավորությունների սահմաններում ապրելու […]

̰
Միջոցառում՝ ուղղված ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը

15:19 26.03.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։ Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների […]

̰
ՀՀ վարչական դատարանը սպասարկման ոլորտում ակցիաների առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

11:52 26.03.2024

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6242/05/23 վարչական գործով 2024 թվականի փետրվարի 23-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները. Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձևական կազմ, այսինքն՝ հետևանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր և […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 26-ին

10:40 26.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:

̰
Ղազախստանի «Աստանա» դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակությունը կայցելի Հայաստան

10:28 26.03.2024

Մարտի 26-29-ը կայանալու է Ղազախստանի «Աստանա» դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցի շրջանակներում մարտի 27-ին ժամը 10։45-ին «Անի Պլազա Հոթել»-ի «Անի» սրահում տեղի կունենա գործարար հանդիպում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աստանա» գործարար ակումբի պատվիրակության անդամների, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարների մասնակցությամբ։ Շնորհանդեսներով ներկայացվելու են երկու երկրների ներդրումային […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով

09:49 26.03.2024

Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։

̰
Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի. Վրաստանի վարչապետ

20:43 25.03.2024

Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի և պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտնեց Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս՝ ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ […]

̰
BACK_TO_TOP