20:03 11.06.2018
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացառապես կողմ ձայներով առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել երկրորդ ընթերցման ներկայացրած «Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հանձնաժողովին տեղեկացրել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացել: Հիշեցնենք, որ օրենքի տվյալ նախագծով հստակեցվում է հողային […]
19:32 11.06.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Թարմացված ցուցակները հրապարակվել են գերատեսչության կայքում: Պատժամիջոցներ են սահմանվել երեք ռուսի և երեք ռուսական ընկերությունների՝ Digital Security, «Дайвтехносервис», «Քվանտ» նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվում են նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ուժեղացման վերաբերյալ մեկ տարի առաջ ընդունված օրենքի հիման վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
19:12 11.06.2018
«Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե ինքը կողմ քվեարկի, կստացվի, թե ինքը դեմ է իր համոզմունքներին, քանի որ ԱԺ-ում դեմ է արտահայտվել այս նախագծին: Այդուամենայնիվ, ըստ Մինասյանի, ինքը գիտակցում է, որ այս պահին լուծման այդ տարբերակն […]
19:05 11.06.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կուտակայինի պարտադիր բաղադրիչին կողմ չէ, սակայն ընդունելի առաջարկ է համարում, որ քաղաքացու մասնակցության բաժինը դրանում պակասի: Հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա առաջարկեց սպասել՝ կառավարությունն ինչ մոտեցումներ է առաջարկում, հետո արձագանքել: «Մենք երբեք ընդունելի չենք համարել, ի սկզբանե ասել ենք, որ այն կարող է օգտակար լինել պետության համար, […]
18:35 11.06.2018
Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով սահմանվում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կուտակային բաղադրիչը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սրան, նշեց, որ մի քանի ընտրություն կար այս նախագծի հետ կապված, դրանցից մեկը չեղարկելն էր: Բայց, ըստ վարչապետի, դա «բացասական էֆեկտ» […]
18:11 11.06.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 11-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցին: Նա նշեց, որ հիմա իրենք ռիսկերն են գնահատում, որ հետագայում կարողանան էներգետիկ համակարգի անվտանգությունը, հուսալիությունն ապահովելով՝ անդրադառնան նաև էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը: «Մենք ունենք բավական շատ ռիսկեր այս տարվա համար՝ ատոմակայան, Երևանի ՋԷԿ, տարեվերջին […]
16:21 11.06.2018
«Հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները»: Այս մասին համապատասխան որոշման նախագիծը ներառված է նիստի օրակարգում: Օրակարգում ընդգրկված է նախագծերի փաթեթ, որով մասնավորապես առաջարկվում է նաև ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, […]
16:18 11.06.2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պետական կառավարման համակարգի ծախսերի արդյունավետությանը: Ջանջուղազյանը նշել է, թե արդյունավետությունը մեկ ցուցանիշով անհնար է գնահատել: «Դուք չեք գտնի որևէ երկիր որևէ ժամանակահատվածում, որտեղ ձեր ասած հարցերը քննարկման առարկա չլինեն, դա օրինաչափ է, այդ պահանջը մշտապես կա՝ հասկանալու, թե հարկատուների վճարած գումարներն ինչ չափով […]
14:55 11.06.2018
Ժամեր անց տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում երկու հարց է: Դրանցից մեկը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին: Համաձայն դրա՝ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 % համամասնությամբ. […]
14:33 11.06.2018
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը լրագրողնեի հետ զրույցում ասել է, որ ապագայում գյուղատնտեսության ոլորտը հարկվելու է: Արամյանն անդրադարձել է այն թեմային, որ խոշոր սուպերմարկետները որոշ պայմանավորվածությունների արդյունքում հարկեր չեն վճարել: Նրա խոսքերով՝ նախկինում փորձ է եղել մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն է տվել միանգամից 100 նապաստակի հետևից չվազել: «Այն ժամանակ ընտրվել է մի ուղղություն, որի շնորհիվ […]
12:53 11.06.2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղվել են Իտալիա: Նրանք Հռոմում հանդիպումներ կանցկացնեն, որոնց նպատակը կլինի ներդրումներ ներգրավելը: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի ճանապարհածախսը և գիշերավարձը վճարում է հրավիրող կողմը:
12:36 11.06.2018
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսևորում գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող մի […]
11:14 11.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: […]
19:04 10.06.2018
Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 մլրդ դրամի վնաս: Քննարկումներ կան, սակայն այս պահին ժամանակավրեպ է վերջնական տեսակետ ու որոշում հայտնելը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, մասնավորպես՝ եկամտային հարկի մասով: Նա հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախկինում էլ ասվել է, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի […]
16:55 09.06.2018
ՌԴ-ում հացի, մսամթերքի, կաթնամթերքի և ալկոհոլային խմիչքի գները կարող են թանկանալ, եթե կառավարությունը հավանություն տա արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկներին` արտադրական գծերի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով արտադրանքի վրա պաշտպանական տուրքերի ներդրման մասին: Հաղորդում է RBC- ն՝ հղում անելով շուկայի ներկայացուցիչներին: Առևտրի և արդյունաբերության նախարարության առաջարկությունը բխում է հատուկ սարքավորումների տեղական արտադրողների աջակցման առաջարկների շրջանակից: Նամակը […]
13:50 09.06.2018
Մոտ ապագայում դոլարը կարող է թանկանալ մինչև 72-75 ռուբլով, այս մասին «Утро.ру» -ին հայտնել է «Калита-Финанс» ֆինանսական ընկերության վերլուծաբանը: Դմիտրի Գոլուբովսկու խոսքերով՝ սա «շատ հավանական տարբերակ» է, եթե զարգացող երկրների պետական պարտքի շուկաների նոր ալիքը հասնում է Ռուսաստանին, որը կարող է հանգեցնել ԵԿԲ-ի կողմից տնտեսության խթանումը դադարեցնելու մասին որոշման: Գոլուբովսկին կարծում է, որ այս դեպքում […]
17:08 08.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասի հայտնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը: Դեսպանը համոզմունք […]
15:16 08.06.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի: «Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին: Պայմանագիրը տարվա վերջին պետք է թարմացվի, նոր պայմաններով քննարկումներ տեղի կունան նոյեմբերին: Հնարավոր է՝ գնի բարձրացում տեղի ունենա՞, թե՞ ոչ, եկեք […]
20:31 07.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ […]
19:33 07.06.2018
Բրիտանական 10 բիզնես կազմակերպություններ այժմ Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտներին: Բրիտանական ու հայկական գործարար շրջանակների հանդիպումը կայացել է մայիսի 7-ին՝ Երևանում անցկացվող Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում: «Սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի […]
09:44 07.06.2018
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը […]
18:23 06.06.2018
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]
17:30 06.06.2018
Georgian Business Consulting-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է նոր մաքսակետ բացել Վրաստանի հետ սահմանին: Ադրբեջանի Մաքսային հանձնաժողովի ներկայացուցիչ Սաֆար Մեհտիևի կարծիքով՝ հարցի դրական լուծում ստանալու դեպքում կարագանան մարդկանց տեղաշարժն ու բեռնափոխադրումները: «Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, սա կլինի տարածաշրջանում առաջին վարչական շինությունը, որտեղ կաշխատեն երկու երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները»,- ասել է Սաֆար Մեհտիևը: Նոր անցակետի շինարարությունը նախատեսվում […]
17:00 06.06.2018
Հանրային խորհրդի նիստում երեկ՝ հունիսի 5-ին, քննարկվել է կառավարության ծրագիրը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր: Այս մասին հայտնում են ՀԽ մամուլի բաժնից: Ըստ Հանրային խորհրդի՝ կառավարության այս ծրագիրն ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, սակայն, իբրև […]
15:20 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը: […]
19:59 05.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ գրություն է ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։ «Քիչ առաջ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ […]
19:49 05.06.2018
Մեքսիկան մաքսատուրք է սահմանել ամերիկյան մի քանի ապրանքատեսակների վրա: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի կառավարական պաշտոնաթերթը: 20 տոկոսանոց մաքսատուրքը սահմանվել է խոզի մսի և խնձորի վրա: Իր հերթին, պանիրի, վիսկիի երկու տեսակի, ինչպես նաև տարբեր հաստության պողպատե սալիկների նկատմամբ սահմանվել է 15-25% մաքսատուրք: Ըստ խոզի միս արտադրողների մեքսիկական ասոցիացիայի նախագահի՝ պետությունը կարող է 20 տոկոս […]
18:16 05.06.2018
Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի սպառողական ինդեքսի վերաբերյալ: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը դեռևս ամիսներ առաջ էր գրել, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում, դրանից բացի՝ ընդունվել է նաև ԵԱՏՄ ընդհանուր […]
16:10 05.06.2018
Թբիլիսիի մետրոպոլիտենը 52 տարիների ընթացքում առաջին անգամ կանգ է առել: «Մետրոյի կայարանը փակ է: Խնդրում ենք օգտվել ավտոբուսներից: Ավտոբուսները ձեզ կսպասարկեն անվճար». երրորդ օրն է այսպիսի մակագրությամբ ցուցանակներ են կախված Թբիլիսիի մետրոյի բոլոր 23 կայանների մուտքի մոտ: Մետրոյի՝ գործադուլ հայտարարած 240 գնացքավարները իշխանությունից պահանջում են աշխատավարձի 45 տոկոս բարձրացում: Սա այն դեպքում, երբ նրանց աշխատավարձը […]
16:15 04.06.2018
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱՁ-ներով աշխատելու մեխանիզմը շրաջանառությունից դուրս չի եկել, իսկ սուպերմարկետները շարունակելու են նախկին կարգով աշխատել: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքում է լուրերը և շեշտում՝ տնտեսվարողների հետագա գործունեությունը լինելու է միայն օրենքով: «Վարչապետը որևէ բիզնեսմենի հետ որևէ ստվերային գործարքի չի գնացել և չի գնալու: Վարչապետի կողմից որևէ թույլտվություն կամ գաղտնի գործարքի […]