20:56 14.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են […]
20:19 14.06.2018
Սահմանադրական դատարանը մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: SHANTNEWS.am-ը դիմեց սահմանադրագետ Վարդան Այվազյանին՝ պարզելու՝ օրենքում կատարված փոփոխություններից հետո արդյոք այն այլևս չի՞ հակասում Սահմանադրությանը: Նրա խոսքով՝ հիմնական տարբերությունն այն է, որ նախկինում 5 տոկոս էր պարտադիր կուտակայինի չափը՝ 5 % քաղաքացին էր վճարում, 5 %` պետությունը, հիմա այդ համամասնությունը փոխվել […]
19:43 14.06.2018
2018 թ. փետրվարի դրությամբ կուտակային համակարգի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 191.878 անձ, որից մասնավոր հատվածում՝ 69.516, իսկ պետական հատվածում՝ 122,362 անձ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) հասարակայնության հետ կապերի բաժնից: 2018 մարտի դրությամբ կուտակային հատկացումների չափը (անձանց հաշիվներին առկա գումարը) կազմել է 114.078.252.085,32 դրամ: 2017 թ. դրությամբ ֆոնդերի եկամտաբերությունը՝ միջինացված […]
16:06 14.06.2018
ՀՀ կառավարությունն առևտրային բանկերին առաջարկում է ներել ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքները: Առաջիկայում նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Aravot.am-ի հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ բոլոր ֆիզիկական անձինք, որոնց բանկերը կհամարեն անհուսալի վարկառու, կարող են օգտվել համաներումից: «Ժամանակային սահմանափակում չկա, թե երբ են վերցրել վարկը, որոշումը տարածվելու է մինչև 2018 թվականի […]
15:21 14.06.2018
Պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարը չի ընդհատվում. եթե օրենքի ուժով խնդրին լուծում տալու փորձերը ձախողվեն, ապա պայքարի նոր ձևեր կընտրվեն: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է թե՛ պարտադիր բաղադրիչին, թե՛ վարվող ներդրումային քաղաքականությանը: «Ժողովրդին չի ներկայացվում այնպես, ինչպես կա իրականում, որովհետև, որ ասում են՝ 70 տոկոսը տնտեսությունում է […]
14:52 14.06.2018
Այս տարի ծիրանի որակը բարձր էր, բայց քանակն էր զիջում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե նախորդ տարի արտահանվեց 30 հազար տոննա ծիրան, ապա այսօր այդ թիվը 11 հազար է: Կարող է ավելանալ առավելագույնը 5 հազարով, ոչ ավելի: Ծիրանի քանակը սակավ էր, չնայած այս տարի ունեցանք բարձր […]
14:26 14.06.2018
Էժան գյուղմթերք գնելու համար պետք է գյուղացուն թույլատրել բակային տարածքներում ազատ առևտուր իրականացնել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա կոչով դիմեց Երևանի քաղաքապետին՝ ընթացք տալու այս առաջարկին: «Գյուղացուն արգելողը ոստիկանն է ու թաղային հեղինակությունը, որը գումար է վերցնում նրանից: Այ, եթե մենք օգնենք գյուղացուն, որ բակային առևտուրը […]
12:47 14.06.2018
Ըստ life.ru-ի՝ Մոսկվայի շինհրապարակներում աշխատողների 70%-ն օտարերկրացիներ են, հիմնականում` Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներ: Միևնույն ժամանակ, ըստ շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետների, աշխատողների ավելի քան մեկ երրորդը ռուսական անձնագիր ունի: Աշխատողների 33 %-ը ՌԴ քաղաքացիներ են, 14 %-ը` Բելառուսի, 12%-ը` հայեր են, 11%-ը` ուկրաինացիներ: Շինարարների միջին տարիքը 36 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի մարտին եղել է 83,3 […]
11:15 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները […]
10:53 14.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այն գնվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ընկերության կողմից: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ջի էմ Հոլդինգ» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջի էմ հոլդինգ» ընկերության տնօրենը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանն է: Իսկ ինչպես հայտնի է՝ […]
15:28 13.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ պետք է ճշտել՝ պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Նախարարի համոզմամբ՝ սա վերլուծության և գնահատման ենթակա է, և քանի որ կառավարության առնվազն երկու անդամ հարցը բարձրացրին, նշանակում է՝ այն պետք է քննարկման առարկա դառնա: «Վարչապետի հայտարարությունն այս մասով շատ պարզ էր՝ եթե մենք եկանք այն […]
14:07 13.06.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառմանը կողմ չէ, սակայն նշում է, որ համակարգը մեղմացվել է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին անդրադառնալով՝ Ռուստամյանը նշեց, որ իրենք նրա ներկայացրած նախագիծը պաշտպանում էին, որովհետև կարծում են, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և պարտադիր բաղադրիչը վերացնելու հարցը այս […]
13:34 13.06.2018
«Ինչքա՞ն գումար է եկել բյուջե: Թիվն ասեք կոնկրետ, որպեսզի մենք գնահատենք 7․5 տոկոս տնտեսական աճի որակը: Քանի՞ սուբյեկտ է մասնակցել, այսինքն՝ ապահովել այդ աճը»,- ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հետաքրքրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից՝ անդրադառնալով նախատեսվածից շուրջ 4 տոկոս տնտեսական աճ գրանցելուն: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարը ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման […]
12:55 13.06.2018
«Դուք նշեցիք, որ արտաքին պարտքի սպասարկամանն այս տարի հատկացվել է 48 միլիարդ: Կուզենայի հասկանալ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկման ծավալն ինչքա՞ն է նախատեսվում»,- ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս հարցը «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Ի պատասխան հարցմանը՝ նախարարը նախ ասաց, որ խոսքը եթե […]
12:01 13.06.2018
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նախարարը ներկայացրեց, որ Հայաստանի տնտեսական աճը, ըստ էության, շուրջ երկու անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային տնտեսության, թե՛ ԵՄ, թե՛ ԵՏՄ անդամ երկրների արձանագրած աճերի ցուցանիշի համեմատությամբ: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի համար կանխատեսված տնտեսական աճը 3,5 […]
11:46 13.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ […]
01:00 13.06.2018
Պետք է մտածել, թե ինչ է հնարավոր անել, որ տոկոսադրույքները նվազեն։ Պետք է անել այնպես, որ ֆինանսական միջոցներն ավելանան, իսկ դրա ճանապարհը ներդրումների ավելացնում է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: Վարչապետը սփյուռքահայերին վերադառնալու և Հայաստանում ներդրումներ անելու կոչ է արել. «Ես երաշխավորում եմ, որ ոչ ոք […]
21:43 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի լիազորությունները կատարելիս Մանե Թանդիլյանը մտադիր է եղել բարձրացնել կենսաթոշակները: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա նշեց. «Ես այդպիսի պլաններ ունեցել եմ, հույս ունեմ՝ դա կշարունակվի, և 2019 թ. փոփոխություն կլինի»: Նա նաև ասաց, որ մտադիր է եղել վերանայել թոշակների տրամադրման սկզբունքը, որոշակի համահարթեցում կատարել, որպեսզի ցածր կենսաթոշակ ստացողինն ավելի շատ […]
21:30 12.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական […]
21:20 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմք չէր լինի, եթե նախքան պաշտոնի ստանձնումը լիներխնդրահարույց հարցերի քննարկում, օրինակ՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, օգտատերերի այս մեղադրանքին արձագանքելով, արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նման տեսակետ հայտնողները չեն նայել «Ելք»-ի ծրագրային դրույթները, որտեղ նշված է, որ պարտադիր բաղադրիչը պետք է չեղարկվի: «Դրանից […]
21:17 12.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը ևս ապատեղեկատվություն են: Նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում շրջանառվող լուրերը հերքել է . «Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում եմ, որ տարածված լուրերը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»: […]
20:52 12.06.2018
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական […]
20:35 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու այսուհետ, նշեց. «Թույլ տվեք այսօր այդ մասին չխոսել, զբաղվելու շատ բան կա և շատ կարևոր բաներ կան, բացի քաղաքականությունից ու նախարար աշխատելուց»: Լրագրողի խնդրանքով, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում արտահայտած տեսակետին, թե կառավարությունում դեմ […]
19:40 12.06.2018
«Ազատություն» ռադիոկայանի կողմից նախապես պլանավորված ասուլիսից րոպեներ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառների մասին խոսելիս նա նշել է, որ հրաժարականի հիմք է դարձել իր և կառավարության տեսլականների տարբերությունը կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման հարցում: «Կառավարության նիստում, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, այնպիսի որոշում կայացվեց, որը հակասում էր […]
18:36 12.06.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պրիմիտիվ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է, որն իրականության հետ կապ չունի»,- նշեց նա: Ըստ տարածված լուրերի՝ «Լիդիանի» հայցի հիմքում […]
16:19 12.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Մակարյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
14:16 12.06.2018
Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գառնիկ Պետրոսյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Հիշեցնենք, Գառնիկ Պետրոսյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2016 թ-ին:
09:45 12.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր: Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 […]
21:11 11.06.2018
Բիթքոինի տոկոսադրույքն անկում է գրանցել ավելի քան 10 տոկոսով (մինչև 6,7 հազար դոլար): Ըստ CoinDesk- ի տվյալների՝ սա փետրվարի 6-ից ի վեր ամենամեծ անկումն է: Փորձագետների կարծիքով՝ պատճառներից մեկը Հարավային Կորեայի «Coinrail» ֆոնդային բորսայի վրա կիբերհարձակումն է: Բորսայի կորուստները, ցանցահենների հարձակումից հետո, կազմել են մոտ 40 միլիոն դոլար: Դրանից հետո վարչությունն իր ակտիվների շուրջ 70 […]
20:36 11.06.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու բերքահավաքի և քաղաքաշինական որոշ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է հանրապետությունում իրականացվող հնձի աշխատանքները՝ նշելով, որ արդեն 5500 […]