20:30 21.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Կարևորելով հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել և ընդլայնել հայ-չեխական կապերը տնտեսության ոլորտում: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկա չեխական կապիտալի ներգրավմամբ և հավելել, […]
20:11 21.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները […]
18:41 21.06.2018
Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին […]
16:39 21.06.2018
Վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Գյուղնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ներկայումս մթերումներ են իրականացնում. 1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում, 2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում, 3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում: Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ է […]
16:30 21.06.2018
«Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց […]
13:42 21.06.2018
Հայաստանում մեծ ծավալի ներդրումներ են սպասվում: Այս մասին այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Հիմա կան ներդրողներ, նրանց անունները չեմ հրապարակի: Ներդրումները կլինեն արդյունաբերության, զբոսաշրջության ու բարձրարժեք ծառայությունների ոլորտներում: Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Գրեթե բոլոր զարգացած երկրներից ունենք ցանկություն հայտնած ներդրողներ, […]
13:10 21.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ սառեցված հաշվի դեպքում, եթե դրոշմապիտակավորում հնարավոր չէ անել, ուրեմն պետք չէ դրոշմապիտակավորել: Նա, սակայն, նշեց՝ հարց կար կոնկրետ ապրանքատեսակների՝ կարագի, սուրճի, թեյի դրոշմապիտակավորման հետ կապված, այն է՝ մինչև 150 գրամը պետք է չունենա դրոշմապիտակ: […]
12:25 21.06.2018
Խորհրդարանում այսօր օրակարգային է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է պատգամավորների ներկայացրած առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է: Առաջարկներից մեկը վերաբերում է այն հնարավորությանը, երբ ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքները կարող են ուղեկցվել ՀԴՄ կտրոններով, […]
11:42 21.06.2018
Կառավարության այն նիստը, որի ընթացքում քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի թեժ քննարկումը: Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս թեմային. «Ես դա լարվածություն չեմ բնութագրում, աշխատանքային առողջ քննարկում է, ինչը նաև բավականին օգտակար է, […]
11:17 21.06.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը շարունակում է հավատարիմ մնալ իր այն համոզմունքին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն: Այս թեմային նա անդրադարձել է այսօր առավոտյան` կառավարության շենքի առջև լրագրողների հարցերին պատասխանելիս: «Պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է, առաջիկայում մանրամասն վերլուծության պետք է ենթարկենք համակարգը և ներկայացնենք առաջարկություն: Սրանով ժամանակավոր լուծում […]
10:46 21.06.2018
Գաո Ֆենգը նշել է, որ եթե ԱՄՆ-ն մաքսատուրքերի նոր ցանկ հրապարակի, ապա Չինաստանը պատրաստ է պատասխանել թե՛ որակական, թե՛ քանակական միջոցներով:
13:22 20.06.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում կայացրել է մի որոշում, որը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչի՞ մասին է խոսքը: Համապատասխան որոշման մեջ նշվում է, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015թ. փետրվարի 5-ին կնքված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի […]
11:56 20.06.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական […]
21:57 19.06.2018
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով վաճառելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել […]
21:37 19.06.2018
Եվրոպական Միությունը, սկսած 2014 թվականից, Հայաստանին շուրջ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում: Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում […]
21:19 19.06.2018
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, և հրավիրեց երկու կողմի մեկական […]
19:39 19.06.2018
Լոնդոնի առևտրային դատարանը թույլատրել է սառեցնել «Գազպրոմ»-ի՝ Մեծ Բրիտանիայում գտնվող ակտիվները, հաղորդում է «Նավթոգազ»-ի պաշտոնական կայքը: «Նավթոգազ»-ում բացատրել են, որ ակտիվների սառեցումն անհրաժեշտ է, որպեսզի իրականացվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, ըստ որի՝ «Գազպրոմ»-ը պետք է վճարի 2.6 մլրդ դոլար: Ինչպես հայտնի է դարձել, «Գազպրոմ»-ը որոշումը կայացնելուց հետո երկու օրվա ընթացքում պետք է «Նավթոգազ»-ին ներկայացնի Անգլիայի […]
19:05 19.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ […]
17:33 19.06.2018
Ֆինանսների նախարարի տեղակալ Արտակ Պողոսյանն էլ ԱԺ քննարկմանն է ներկայացրել կառավարության նախաձեռնությունը, որով բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն կտրվի նպաստավոր հարկային միջավայրում ներել ֆիզիկական անձանց այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք անհուսալի են ճանաչվել մինչև այս տարվա մայիսի 31-ը: «Հաճախ բանկերն այս պարտավորությունները ներելու արդյունքում ունենում են հարկային հետևանքներ, հետևաբար խթաններ չունեն՝ գնալու […]
16:56 19.06.2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ տարբեր երկրներ կենսաթոշակային համակարգի բարեփոխման տարբեր փորձեր են արել: Հայաստանում, ըստ նախարարի, փորձել են վերցնել լավագույն օրինակը: Նրա խոսքերով՝ կան երկրներ, որոնք այդ համակարգից հրաժարվել են, բայց կան երկրներ, որ վերադարձել են կուտակային կենսաթոշակային համակարգին: Ջանջուղազյանն ԱԺ-ի արտահերթ նիստում նշել է, որ նախագծում առանձին գլխում երաշխիքներ են տրվում, որոնք […]
15:13 19.06.2018
Խորհրդարանն այսօր ևս մեկ արտահերթ նիստ էլ հրավիրել՝ քննարկելու «Կուտակային կեսնաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգը 200 հազար մասնակից ունի, իսկ հուլիսի 1-ից էլ այդ թիվը մեծանալու է: «Այս կարգավորման նպատակը, մեր կարծիքով, պիտի ընկալելի և […]
14:26 19.06.2018
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: Ինչպես տեղեկացնում են պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից, ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրները, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր […]
10:45 19.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր և «OWC» հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ […]
21:42 18.06.2018
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատել է B+ մակարդակում։ Գործակալության մասնագետները դրական են գնահատել Հայաստանի տնտեսության վերականգման գործընթացը։ Նրանք նշել են, որ Հայաստանի տնտեսությունը սպասվածից ավելի արագ է վերականգնվում։ Ըստ մասնագետների՝ ապրիլյան քաղաքական ճգնաժամը չի խանգարել Հայաստանին պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։ Մասնագետները նաև ակնկալել […]
21:02 18.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի […]
18:26 18.06.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ԵԱՏՄ անդամ երկրներ բուսական մթերք արտահանել պատրաստվողներին իրազեկում է մի շարք կարևոր հանգամանքների մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, տեղեկացնում է. «ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի […]
09:42 16.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրով-Մնացականյան հանդիպման հաջորդ օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանը գազ կգնի Իրանից։ Բայց իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, և այն տեղ հասցնելու խնդիրը նույնպես «Գազպրոմ Արմենիայի» իրավասության ներքո է։ Էներգետիկայի ոլորտի պաշտոնյան ասաց. «Մենք այս պահին որևէ հանձնարարություն չենք ստացել կառավարությունից՝ բանակցելու իրանական […]
22:31 15.06.2018
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ` հանդիպումներ ունենալու մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում. «Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես, կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի […]
18:41 15.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների համար 50 մլրդ դոլարի չափով մաքսատուրք է սահմանել, հայտնում է ABC News-ը: «Չինաստանի կողմից ինտելեկտուալ ու տեխնոլոգիական սեփականության յուրացման ու այլ խարդախ գործընթացների ֆոնին ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 մլրդ դոլարի չափով 25 տոկոս մաքսատուրք է սահմանում»,- հայտարարել է Թրամփը: Նա հավելել է, որ Վաշինգտոնն այլևս «չի […]
16:22 15.06.2018
«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացնում է, որ հունիսի 14-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից ներմուծվող բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների համար: Ըստ հայտարարության՝ դա արվել է ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար: Բացառություն է գործում միայն անձնական օգտագործման նպատակով ՌԴ բերվող կենդանիների դեպքում՝ երկու գլխից ոչ ավելի: