19:33 07.06.2018
Բրիտանական 10 բիզնես կազմակերպություններ այժմ Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտներին: Բրիտանական ու հայկական գործարար շրջանակների հանդիպումը կայացել է մայիսի 7-ին՝ Երևանում անցկացվող Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում:
«Սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի շարք նախարարությունների հետ: Բրիտանացի գործարարները հետաքրքրված են նոր շուկաներով, իսկ Հայաստանն այդ առումով շահեկան դիրքում է գտնվում: Ունի համաձայնագրեր տարբեր ուղղություններով, ինչպես նաև լավ հարաբերություններ Իրանի հետ, ինչը մեր երկիրը գայթակղիչ է դարձնում»,- ասել է հայ-բրիտանական պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի տպավորությամբ Հայաստանում հետաքրքրություն կա բրիտանական կողմի ներդրումների հարցում:
«Հայ-բրիտանական գործարար համագործակցության համար նախանշվել է 3 ոլորտ՝ քաղաքաշինություն, ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա: Այս բիզնես-ֆորումը հնարավորություն է ընձեռում բացահայտել Հայաստանի շուկայում առկա հնարավորությունները»,- ասել է դեսպանը:
Բրիտանացի ներդրողներին առավել հետաքրքրում են հատկապես զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, բանկային ու մի շարք այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու հեռանկարները:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...