TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բիզնես  միջավայրի հնարավորությունների զարգացման տեսանկյունից Հայաստանը չափազանց լավ վիճակում է.Արծվիկ Մինասյան

14:37 02.06.2018

«Բիզնես միջավայրի հնարավորությունների զարգացման տեսանկյունից Հայաստանը չափազանց լավ վիճակում է: Նոր հնարավորություններ են բացվում երրորդ երկրների հետ համագործակցելու համար: Բացի այդ, Եվրամիության հետ GPS + առևտրային հարաբերությունների, Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության, հատկապես Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների տեսնակյունից, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երրորդ երկրների ներգրավվածության հարթակ ստեղծելու համար»,- Ծաղկաձորում մեկնարկած «Եվրասիական տնտեսական միություն`Հայաստան Համագործակցություն» չորրորդ […]

̰
Ստուգումներ են սկսվելու  տոնավաճառներում

13:46 02.06.2018

«Մենք մտադիր ենք առաջիկայում հրավիրել համատեղ երկխոսություն և քննարկումեր, առաջարկել օրենսդրական փոփոխությունների փաթեթ այն տրամաբանությամբ, որ խաղի կաննոներն այս շուկայում պետք է լինեն այնքան թափանցիկ, պարզ, հասկանալի, որ յուրաքանչյուր սուբյեկտ, որ ներգրավված է դրանում, ինքնուրույն տվյալ խաղի կանոնների վրա ազդելու իրավասության չունենա»,- խոսելով Երևանի տոնավաճառներում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին` ասել է ՀՀ տնտեսական […]

̰
Հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքերին. «Ժամանակ»

09:50 02.06.2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլոր­տում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը: Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գու­մարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: […]

̰
ԱՄՆ դեսպանությունը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը աջակցում են ամերիկյան ներդրումներին Հայաստանում

19:33 01.06.2018

Հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել է քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում հիմնականում ներկայացվել է, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրել են իրենց […]

̰
Դատախազությունը բացահայտել է 8 տնտեսվարող սուբյեկտի կողմից շուրջ 2 մլրդ դրամ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության չկատարելու փաստեր

19:00 01.06.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման  գործընթացում […]

̰
Հայաստանը շահագրգիռ է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ

15:54 01.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագռգռված է համագործակցության զարգացմամբ […]

̰
Արդեն իսկ նկատել ենք որոշ չարաշահումների դրսևորումներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

15:36 01.06.2018

Մենք արդեն իսկ նկատել ենք որոշ չարաշահումների դրսևորումներ, մոտ ապագայում դուք կտեղեկանաք դրանց մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնավորապես անդրադարձել է կառավարության վարչության պետերին նախկիինում տրվող շաբաթական 300 լիտր դիզվառելիքին, ինչը, ըստ Աղաջանյանի, չափազանց ուռճացված թիվ է: «Հաշվի առնելով, որ հիմնականում մեր […]

̰
ՊԵԿ-ը գնագոյացման կամ գների հետ կապված որևէ հարց լուծելու ո՛չ գործառույթ ունի, ո՛չ էլ ցանկություն. ՊԵԿ նախագահ

13:55 01.06.2018

ՊԵԿ-ը գնագոյացման կամ գների հետ կապված որևէ հարց լուծելու ո’չ գործառույթ ունի, ո’չ էլ ցանկություն: Այս մասին կառավարության նիստից հետո ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե խոսակցություններ կան, ըստ որոնց, եթե սուպերմարկետները գան ԱԱՀ դաշտ,  թանկացումներ են լինելու: «Խնդիրն ավելի պարզ և հասարակ է: Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները […]

̰
Պետք է ուշադիր նայել, թե ինչն է ազդել գնային քաղաքականության վրա. նախարար

12:06 01.06.2018

«Պետք է ուշադիր նայել գնային քաղաքականության վրա ազդել են այլ գործոններ, թե Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները»,-այս մասին լրագրողներին ասել է Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Եթե հակամրցակցային ինչ-որ բան կա`այլ մարմիններ պետք է ուսումնասիրեն», – նշել է նախարարը: Լրագրողները նախարարին բերել են մսի թանկացման օրինակը՝ վստահեցնելով, որ այն թանկացել է 800 դրամով, ինչին ի պատասխան նախարարն […]

̰
Նախարարը պարզաբանել է «Տաշիր Կապիտալի» հետ կապված կառավարության դիրքորոշումը

20:58 31.05.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ը «Տաշիր» Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են […]

̰
Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահի տեղակալ

20:50 31.05.2018

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ, հայտնում է «Արմենպրես»-ը: Վարդան Արամյանը 2016թ․ սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մինչ այդ էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մայիսի 10-ին Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր […]

̰
Իրանական ընկերությունը Արմավիրի մարզում պիստակի ինտենսիվ այգիներ կհիմնի

20:25 31.05.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը […]

̰
Դիտարկում ենք տարբերակներ տույժ-տուգանքների համաներման համար. Արթուր Խաչատրյան

17:19 31.05.2018

Մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը: «Հանդիպում է տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Մասնակցել եմ ես, ԿԲ և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Դիտարկում ենք մի քանի տարբերակներ, որ հնարավորություն կտա տույժ-տուգանքների համաներում անել: Ավելին, վարկային ռեգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց […]

̰
Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

16:45 31.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր […]

̰
Փաշինյանը պետք է փոխի խաղի կանոնները. «Ժողովուրդ»

16:43 31.05.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլև հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երևան սիթի» սուպերմարկետների […]

̰
ՊԵԿ-ում ներքին աուդիտ չի անցկացվում

15:55 31.05.2018

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում, ապատեղեկատվություն է:  Այս մասին հայտնում են  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

̰
«Տաշիր կապիտալ»-ը հրաժարվում է ԲԷՑ-ի կառավարումից

14:46 31.05.2018

«Տաշիր կապիտալ» ընկերությունը հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կառավարումից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ տարածելով հետևյալ հայտարարությունը. «Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալն» առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը: Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում «Տաշիր կապիտալ»-ը ներկայացրել է մի քանի պարզ ցուցանիշ և եզրակացությունները թողնում է հասարակությանը: 1. […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ

14:21 31.05.2018

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող ազգությամբ հայ գործարարների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի […]

̰
Համաշխարհային բորսաներում նավթի գինն աճել է

13:50 31.05.2018

Նավթի որոշ տեսակների գները կտրուկ աճ են գրանցել համաշխարհային բորսաներում: Հաղորդվում է, որ գնաճը տեղի է ունեցել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում կայացած էլեկտրոնային առևտրի ընթացքում: Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնի ICE Future բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գնաճը մեկ բարելի հաշվով կազմել է 2․11 դոլար՝ հասնելով 77․5 դոլարի: WTI  ապրանքանիշի նավթի՝ հունիս ամսվա […]

̰
Տարոն Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան՝ տնտեսական մարտահրավերները անխուսափելի համարելով

12:28 31.05.2018

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, բայց մենք հիմա գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: […]

̰
Կառավարությունն առաջարկում է արտոնություններ տրամադրել «Ալեքս Տեքստիլ»-ին

21:14 30.05.2018

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին կայանալիք նիստում մտադիր է հարկային արտոնություն տրամադրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հեռ առնչություն ունեցող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ–ին։ Նախագծով «Ալեքս Տեքստիլին» առաջարկվում է ազատել «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից»։ Որոշման մեջ նշված է, որ «արտոնության առկայությունը լուրջ […]

̰
ԱԱԾ-ն «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտել է կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող հարյուրավոր ԱՁ-ներ

18:19 30.05.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն […]

̰
Հայաստանից ՌԴ արտահանվող լոլիկի՝ կարանտինային վնասատուներով վարակված խմբաքանակը տեսակավորվել ու արտահանվել է. ՍԱՊԾ

17:36 30.05.2018

Մոսկվայում «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան մատակարարվող լոլիկի ֆիտոսանիտարական անվտանգության հարցերը: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» կայքից: Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 9200 տոննա լոլիկ: Ընդհանուր առմամբ՝ դրանց տեղափոխումն իրականացվել է 450 բեռնատար ավտոմեքենաներով: Աղբյուրը հայտնում է, որ դրանցից 27-ում արտահանվող խմբաքանակում հայտնաբերվել […]

̰
Կենսաթոշակները կվճարվեն հունիսի 5-ից

17:23 30.05.2018

Հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 5-ից: Այս մասին հայտնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

̰
Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա. նախարար

13:29 30.05.2018

Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, և ես անձամբ ինքս տեղյակ չեմ, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,- ասել է նախարարը: Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները հանվելու են, […]

̰
Քննարկվել են հայ-ղազախական առևտրատնտեսական հարցեր

12:42 30.05.2018

Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբյանը  շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերն ու ապագա անելիքները, […]

̰
Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանից կապիտալը դուրս չի բերել. ԿԲ նախագահ

16:36 29.05.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Հայաստանից կապիտալ դուրս չի բերել: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ջավադյանը հերքել է նաև այն խոսակցությունները, թե օլիգարխները հեղափոխությունից հետո զանգվածաբար սկսել են իրենց գումարները դուրս բերել Հայաստանից: «Եթե կապիտալի նման արտահոսք լիներ, այդ մասին կիմանայինք նաև մենք և […]

̰
Օրինականություն հաստատելու գործընթաց է․ Փաշինյանը՝ Ալեքսանյանի օբյեկտների ստուգումների մասին

13:08 29.05.2018

Հայաստանի ԱԱԾ-ն հաստատել է, որ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող առևտրի կենտրոններում ստուգումներ են սկսվել։ Թե ինչ է սա նշանակում հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց։ «Այն, որ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց ասում եմ՝ հանկարծ որևէ մեկը չփորձի սա ընկալել որպես […]

̰
«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ն ի սկզբանե ստեղծվել էր որոշակի կարգավորումներ անելու նպատակով. ՊԵԿ նախագահ

12:26 29.05.2018

2017 թվականի պետբյուջեյի կատարողականի քննարկումների ժամանակ այսօր հարց են ուղղել ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանին «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ ծագած սկանդալային պատմության մասին:  Ըստ Դավիթ Անանյանի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության  աշխատանքը ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, նախկինից ժառանգված մութ, գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկում […]

̰
Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան

12:13 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:  Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:    Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և […]

̰
BACK_TO_TOP