17:59 20.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը, հակտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:38 20.01.2018
Պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում այժմ հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը:
16:10 20.01.2018
2017 թ. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Վարչապետ Կարապետյանին ներկայացնելով 2017 թ. խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները՝ ՍԱՊԾ պետը հայտնել է, որ ձևավորվել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար:
13:18 20.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ:
17:21 19.01.2018
2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Այս մասին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին տեղեկացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
16:32 19.01.2018
Ֆինանսների նախարարությունում ծանոթանալով 2017 թ. բյուջեի կատարողականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ.
16:01 19.01.2018
2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում էապես ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը:
15:20 19.01.2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
13:28 19.01.2018
Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը երեկ՝ հունվարի 18-ին, քննարկվել է Հանրային խորհրդի նիստում: Ըստ հանրային խորհրդի տարածած հաղորդագրության՝ ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին:
20:56 18.01.2018
«Կարևոր է շարունակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության սերտացման քաղաքականությունը և հեռանկարում ստեղծել միասնական ֆինանսական շուկա»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով առանձնահատուկ ուշադրություն հրավիրել «բանկային ոլորտում վստահության մակարդակի բարձրացման» վրա:
19:12 18.01.2018
Պետական գանձարանում պահվող թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով զարդերը, որոնք ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է վաճառել, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի պնդմամբ, այնքան էլ դյուրին խնդիր չէ:
18:02 18.01.2018
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հերքել է շրջանառվող այն լուրերը, որ նախարարության կողմից վաճառքի հանվող «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում» պահվող զարդերն ու քարերը վաճառվում են պարզապես պետական բյուջեն համալրելու նպատակով:
16:45 18.01.2018
Հունվարի 11-ին կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:
14:00 17.01.2018
Գնաճի հետևանքով սոցիալական բունտ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը չի կանխատեսում: Նրա պնդմամբ՝ թանկացումների հարցում իշխանության մեղավորությունը չկա, և գների բարձրացում անցած տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հակառակը, Սահակյանի համոզմամբ, Հայաստանում գնաճն ավելի ցածր է եղել, քան աշխարհի շատ երկրներում: «Մեր ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր է ապրում, էդ երկուսուկես տոկոսն […]
13:05 17.01.2018
Խոսրով Հարությունյանը չի կիսում ընդդիմադիր թևը ներկայացնող քաղաքական գործիչների ու տնտեսագետների այն պնդումը, որ նախորդ տարեվերջի եռամսյակում սկսված ու մինչ օրս շարունակվող գնաճը, ի վերջո, կարող է հանգեցնել սոցիալական բունտի:
17:14 16.01.2018
Վարորդների բողոքը լսել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և վստահեցրել, որ փորձում են հարցին լուծում գտնել:
16:06 16.01.2018
Ներդրողները պետք է պատրաստ լինեն կորցնել իրենց գումարները, այն ամենը, ինչ ներդրել են բիթքոինով, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է արժեթղթերի շուկայի վերահսկողության եվրոպական բաժանմունքի ղեկավար Սթիվեն Մեյջորը:
14:19 16.01.2018
ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրել է, որ իրավիճակը հսկողության տակ է, հանձնաժողովն ուշադիր հետևում է խոշոր, գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը:
14:03 16.01.2018
ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների վրա:
11:59 16.01.2018
Գնային մոնիթորինգի արդյունքներն այսուհետ հասանելի կլինեն ՏՄՊՊՀ կայքում։ Այս մասին այսօր հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով ներկայացնում էր 2017-2018 թթ արձանագրված գնային տատանումները։
11:45 16.01.2018
Ինչպես արդեն հայտնել է Shantnews-ը, օրենսդիրում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծը: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ կատարվող փոփոխությունները բերեն էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման:
11:39 16.01.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր անդրադարձել է նաև նախորդ տարի կարագի շուկայում արձանագրված գնաճին։
«Կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fontera ընկերությունից։ Այդ ընկերության գների դիտարկումը ցույց տվեց, որ նորզելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թ.-ի մայիսից, իսկ ՀՀ շուկայում արձանագրվեց 4 ամիս անց։ Ամենաբարձր գինը գրանցվել է 2017թ-ի հուլիսին՝ 1տ-ն շուրջ 6000 ԱՄՆ դոլար,որի ազդեցությունը ՀՀ շուկայում եղավ 2017 թ. նոյեմբերին՝ 4520 դր»,- պարզաբանել է Արտակ Շաբոյանը։