18:15 25.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ:
16:40 25.01.2018
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ինքն ու պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է թեթևացնել ուղևորափոխադրող ընկերությունների հարկային բեռը:
15:21 25.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյան այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ, տեղեկացնում են կառավարությունից: Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար:
15:01 25.01.2018
Նա նշել է, որ, օրինակ, կարագի և որոշ սննդամթերքների գինը դեռ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ է բարձրացել:
14:27 25.01.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2017 թվականի 12 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները (հունվար-դեկտեմբեր):
2017 թվականի Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%, ինչը 2011 թվականից ի վեր (ՏԱՑ հաշվարկի մեկնարկային տարի) արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։
10:53 25.01.2018
Շարունակվում են վարչապետ Կարեն Կարապետյանի դավոսյան հանդիպումները: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ հանդիպման ժամանակ
վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները:
09:48 25.01.2018
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
19:17 24.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:
14:52 24.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
13:56 24.01.2018
Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:
20:04 23.01.2018
Ընկերությունը հայտնում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը, այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել:
18:11 23.01.2018
Արտակ Շաբոյանը նաև նշել է, որ կարագը կէժանանա, քանի որ շուկայի 50 տոկոսը գրաված և գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող ընկերությունից բացի, ևս 28 ներմուծող կա: Բացի այդ՝ Հայաստան կարագ ներմուծվում է ոչ միայն Նոր Զելանդիայից, այլև Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից:
16:59 23.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ, փոխանցում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դոմինիկ դե Բումանը կարևոր է, որ հենց Դավոսում է հանդիպում Կարեն Կարապետյանին:
15:50 23.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
14:55 23.01.2018
Աժ-ում շարունակվում են լսումներն «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով:
14:32 23.01.2018
Հայաստանում անհանգստություն կա, որ կկառուցվի Իրանն ու Ադրբեջանը միացնող Ռեշտ-Աստարա երկաթուղին, ինչը «Հյուսիս-հարավ» երկաթուղային մայրուղու հիմնական հատվածներից մեկն է: Այսօր հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ այդ մտահոգությունները անհիմն են, քանի որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները տարեցտարի վատթարանում են:
13:59 23.01.2018
ԱԺ-ում՝ խորհրդարանական լսումների շրջանակում, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «աղքատության դեմ պայքարի լավագույն մոտեցումը նրանց համար աշխատատեղերի ստեղծումն է»:
13:27 23.01.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերն օտարելու մասին որոշումը:
11:54 23.01.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
11:23 23.01.2018
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանական լսումներում մեկնաբանեց սննդամթերի շուկայում գնաճի՝ կոնկրետ կարագի թանկացման պատճառը միջազգային շուկայում: Նա նշեց, որ կարագի մասին երկար ժամանակ ասում էին,թե վնասակար է առողջությանը, խոլեստերին է պարունակում, սակայն անցած տարվա մայիս-հունիսին սկսեցին խոսել կարագի օգտակարության մասին, և հակառակը ուսումնասիրությունները պարզել են, ըստ Ջավադյանի ,որ բուսական ճարպերն են պարունակում կանցերոգեն նյութեր
08:58 23.01.2018
Շվեյցրական Դավոս քաղաքում այսօր բացվել է Համաշխաչհային տնտեսական ֆորումը: Համաժողովն անցնում է վերջին 10 տարիների համաշխարհային տնտեսության աճի եւ լավատեսական կանխատեսումների ֆոնի վրա:
20:09 22.01.2018
Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
15:05 22.01.2018
Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ անկանխատեսելի համաշխարհային փոփոխություններին: