13:19 16.01.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։
11:59 16.01.2018
Գնային մոնիթորինգի արդյունքներն այսուհետ հասանելի կլինեն ՏՄՊՊՀ կայքում։ Այս մասին այսօր հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով ներկայացնում էր 2017-2018 թթ արձանագրված գնային տատանումները։
11:45 16.01.2018
Ինչպես արդեն հայտնել է Shantnews-ը, օրենսդիրում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծը: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ կատարվող փոփոխությունները բերեն էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման:
11:39 16.01.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր անդրադարձել է նաև նախորդ տարի կարագի շուկայում արձանագրված գնաճին։
«Կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fontera ընկերությունից։ Այդ ընկերության գների դիտարկումը ցույց տվեց, որ նորզելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թ.-ի մայիսից, իսկ ՀՀ շուկայում արձանագրվեց 4 ամիս անց։ Ամենաբարձր գինը գրանցվել է 2017թ-ի հուլիսին՝ 1տ-ն շուրջ 6000 ԱՄՆ դոլար,որի ազդեցությունը ՀՀ շուկայում եղավ 2017 թ. նոյեմբերին՝ 4520 դր»,- պարզաբանել է Արտակ Շաբոյանը։
10:17 16.01.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հունվարի 16-ին ներկայացրել է ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Խոսելով տարեսկզբին դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկաներում արձանագրված գնաճից՝ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով։
20:36 15.01.2018
Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
19:39 15.01.2018
2017թ-ին արված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել 2017թ-ի աշխատանքները:
19:02 15.01.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանից հետաքրքվեց, թե սեղմված գազի վերջին թանկացումներն ինչ ազդեցություն կունենան հանրային տրանսպորտի և տաքսիների սակագնի վրա:
12:00 15.01.2018
Ամբողջությամբ թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ թվայնացված ամբողջ տեղեկությունը հասանելի է www.geo-fund.am ինտերնետային կայքում։
10:41 15.01.2018
Փաշինյանը ընգծել է, որ խորհրդարանական մեծամասնությունը զիջումների չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ 100 հազարվոր քաղաքացիներ չեն պահանջում հարկային բեռի նվազեցումը:
10:09 15.01.2018
Նման օրենք մտցնելով (խմբ. Հարկային նոր օրենսգիրք) մենք ամբողջությամբ հարվածում ենք նոր զարգացող ոլորտներին:
13:29 13.01.2018
ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2018 թ. հունվարի 15-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը …
20:19 12.01.2018
Հունվարի 26-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է անցկացնել խորհրդարանական լսումներ «Գենոմոդիֆիկացված՝ ձևափոխված օրգանիզմների պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով:
19:45 12.01.2018
Կեղտաջրերի մաքրման նոր ծրագրին վերապահումով են մոտեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացնող անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:
18:45 12.01.2018
Կեղտաջրերի մաքրմանը վերաբերող Բնապահպանության նախարարության կողմից առաջարկած նոր քաղաքականությունը ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներին այնքան էլ չի ոգևորել: Խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը նախաձեռնությունը թեև ողջունելի է համարել, սակայն մյուս կողմից տեսակետ հայտնել, որ այն չի լուծի Սևանա լիճը կեղտաջրերից մաքրելու խնդիրը: Բնապահպանության նախարարին պատգամավորը առաջարկել է թեկուզ դրամաշնորհային ծրագրերի միջոցով պիլոտային նախագծեր իրականացնել Սևանա լճի հարակից […]
16:37 12.01.2018
Այն, որ այս տարվա հունվարի 1-ից լայնածավալ թանկացումներ են սկսվել, քննարկվում է հանրային տարբեր հարթակներում: Թանկացման դրդապատճառներն էլ արդեն իսկ մատնանշվել են: Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: Բացի այդ ընդունվել է նաև […]
13:47 12.01.2018
Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել:
10:08 12.01.2018
Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկելու է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարանին է ներկայացրել Բնապահպանության նախարարությունը:
19:41 11.01.2018
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն՝ ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:
18:44 11.01.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բանավեճի առարկա է դարձել երկրորդ ընթերցման ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում էր 50 օրով հետաձգել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: 2017 թվականի դեկտեմբերի վերջին լիագումար նիստում նախագիծը ընդունվել էր բացառապես կողմ ձայներով:
Այսօր հանձնաժողովի նիստում, սակայն, կառավարության ներկայացուցիչ՝ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը հորդորել է օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանին շրջանառությունից հանել նախագիծը, քանի որ պարզվել է, որ այն հակասում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի տրամաբանությանը և կարող է խնդիրներ ստեղծել տնտեսվարողների համար:
Կառավարության ներկայացուցիչը չի թաքցրել, որ այդ թյուրիմացության պատճառը եղել է նաև իր «անգործունակություն»-ը:
Միքայել Մելքումյանը վրդովվել է, սակայն, ի վերջո, որպես հեղինակ որոշել հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ քվեարկության դնելու դեպքում այն ստանալու էր բացասական եզրակացություն:
17:32 11.01.2018
Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը:
17:29 11.01.2018
2003 թվականին Հայաստանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով, ձեռք բերեց ոչ միայն որոշակի արտոնություններ, այլև ստանձնեց պարտավորություններ։ ԱՀԿ-ին անդամակցելիս մեր հանրապետությանը, որպես անցումային փուլ, նախ տրվեց 5 տարի ժամանակ՝ մինչև 2009թ. հունվարի 1-ը։ Նշված ժամանակահատվածում պետությունը կարող էր գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին իրենց արտադրանքն իրացնելիս ազատել ավելացված արժեքի հարկից։
Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողներն ազատվում էին ԱԱՀ-ից նաև պարարտանյութեր, թունաքիմիկատներ, բուժանյութեր ձեռք բերելիս։ Հայաստանում նախընտրեցին կիրառել չհարկվող շեմի գաղափարը։ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց և գյուղատնտեսական արտադրողների մասով սահմանվեց տարեկան մինչև 58 մլն 350 000 դրամ չհարկվող շեմը:
2009 թվականից հետո ԱՀԿ-ն անցումային փուլը երկարացրեց և այս ողջ ընթացքում Հայաստանը շարունակում էր օգտվել այդ արտոենությունից: Սակայն հարկային օրենսգրքով արդեն սահմանված է, որ 58.35 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող գյուղատնտեսական արտադրանք արտադրող սուբյեկտները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ եթե տարեկան շրջանառությունը կազմում է 60 մլն դրամ, ապա ԱԱՀ-ն գանձվում է ոչ թե նշված շեմը գերազանցող մնացորդի մասով, այլ ամբողջ 60 միլիոնն է ԱԱՀ-ով գանձվում.
«Քանի որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, ըստ էության այն դրվելու է վերջնական սպառողի վրա: Այն ոլորտներում, որտեղ նման միտումներ կան, ակնհայտորեն լինելու է գների ավելացում»,-նկատեց Մանուկյանը:
Ըստ տնտեսագետի՝ նախնական գնահատմամբ 58.35 մլն դրամի շեմը հաղթահարող շուրջ 2000 տնտեսվարող սուբյեկտներ կան: Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ շեմը կգերազանցեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են , օրինակ, արհեստական լճակներում ձուկ արտադրող կազմակերպությունները, խոշոր ջերմոցները և այլն։ Այս ամենը, տնտեսագետի խոսքով, կարող է բիզնես ոլորտում հանգեցնել նաև ստվերային գործունեության.
«Իհարկե, ես պետք է ասեմ, որ այստեղ ռիսկեր էլ կան: Դրանցից մեկը կարող է այն լինել, որ ,օրինակ նույն ֆիրման տրոհեն որոշակի մասերի, դա կլինի, այսպես ասած, բիզնես խորամանկություն: Բայց պետք է նշել, որ այս առումով հարկայինը ունի բավականին մեծ գործիքակազմ, որպեսզի դրանց կարողանա վերահսկել»,- նշեց Մանուկյանը:
Հարցին՝ արդյո՞ք այս իրողությունը կարող է հանգեցնել նրան, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, տնտեսագետը պատասխանեց.
«Ոչ, խթան չի հանդիսանա, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, որովհետև ԱԱՀ-ն անուղղակի հարկ է: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ քանի որ սպառողի գնողունակ պանաջարկն է նվազելու, այն անուղղակիորեն բերելու է այլ հավասար պայմաններում խմբաքանակի նվազման, բայց այս մասով շատ կարևոր է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկի այս հնարավոր թանկացումների համար»,- ասաց տնտեսագետը:
Երբ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե այդ կազմակերպության հետ համագործակցությունը չլիներ, նման արդյունք այսօր չէինք ունենա՞ , նա ասաց.
«Որևէ դրսի պարտադրանք այս դեպքում չէր լինի, իսկ հասկանալի է, որ այս դեպքում կա, հասկանալի է, որ ՀՀ-ն այն խաղացողը չի այս ոլորտում, որ նրա նկատմամբ սևեռուն ուշադրություն դարձնեն, բայց, այնուհանդերձ, դա պարտավորություն է, որը մենք պետք է աստիճանաբար ստանձնենք»:
Բայց ըստ նրա՝ բոլոր զարգացած երկրները որպես կանոն սուբսիդավորման մեխանիզմներով փորձում են կոմպեսացնել այս ոլորտում հարկման այդ ռեժիմի անցումը.
«Դրա հիմնական ուղղությունը գյուղատնտեսության ապահովագրության համակարգի մեխանիզմն է, երբ պետությունը մեկ ձեռքով հարկում է, իսկ մյուսով՝ գուղատնտեսական այսպիսի ռիսկերի դեպքում պատշաճ պարտավորություններ է ստանձնում և կարողանում այդ ռիսկերը որոշակիորեն մեղմել»,- նկատեց Մանուկյանը: