TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

16:00 14.11.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը:

̰
«Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան»  հանքային ջրին. ՏՄՊՊՀ

12:07 14.11.2017

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Էմ Այ Բի Քոնսալթինգ» (Դիլիջան ֆրոլովա ապրանքանիշ) ընկերության դեմ:

Հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան հանքային ջրի գործարան»ի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի` «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:

̰
Հոկտեմբերին ՀՀ-ում 0.8% գնաճ է գրանցվել

18:38 13.11.2017

2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ:

̰
Իրականացնել ներդրումներ՝ առանց սակագնային բեռը ավելացնելու. «Տաշիր»-ի ներդրումային ծրագիրը

17:53 13.11.2017

Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կառույցների հետ միասին, «Տաշիր» ընկերությունների խումբը առաջիկայում նախատեսում է 1մլրդ $ և ավելի ներդրումներ իրականացնել Հայաստանում:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտը հաքերներից

17:00 13.11.2017

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչպես է պետք պաշտպանել բանկային քարտը հաքերներից:

̰
ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը աննախադեպ է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

16:50 13.11.2017

«Առաջիկա տարիներին շուրջ 900 մլն $ կուղղվի Հայաստանի բաշխիչ ցանցերում էլեկտրաէնեգետիկական ենթակառուցվածքների վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման սարքերի ներդմանը»:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Բիթքոինի արժեքը նվազել է շուրջ 30 տոկոսով

16:37 13.11.2017

Նոյեմբերի 13-ին բիթքոինի արժեքն աննախադեպ անկում է արձանագրել, հայտնում է Bloomberg-ը:

̰
Կոսմետիկ միջոցներ ներկրողների 90%-ի մոտ խախտումներ են հայտնաբերել

16:09 13.11.2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողﬕց ընթացիկ տարում կոսﬔտիկ ﬕջոցների շուկայում հայտնաբերվել են խախտումներ:

̰
«Տաշիրը» Հայաստանում կներդնի 1 միլիարդ դոլար

14:28 13.11.2017

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի էներգահամակարգում կներդնի 1 միլիարդ դոլար, հայտարարել է ընկերության փոխնախագահ Կարեն Դարբինյանը:

̰
Նավթի շուկան աճի միտումներ է ցուցաբերում

13:10 13.11.2017

Նավթի շուկան հինգերրորդ շաբաթն անընդմեջ ավարտել է իր գնանշումները աճով՝ Brent ապրանքանիշի նավթի արժեքը ավելացել է՝ 1 բարելի դիմաց կազմելով մինչև 63,67 դոլար, աճը կազմել է 2,57%:

̰
ՊԵԿ-ը խստացնում է պատասխանատվության միջոցները

12:59 13.11.2017

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ Վարդան Հարությունյանը նշել է.

̰
էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով. ԱՎԾ

11:55 13.11.2017

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ էտարածել, համաձայն որոնց 2017թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 5,745.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ. ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 6.5%-ով։

̰
Պանիրը կթանկանա

13:07 11.11.2017

«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», – ասել է Արմեն Գիգոյանը:

̰
«Գազպրոմն» առաջին անգամ չի բացառել ընկերության վերակազմավորումը

14:07 10.11.2017

«Գազպրոմը» կանխատեսում է, որ ռուսական իշխանությունները իրեն կզրկեն խողովակատարով գազի արտահանման բացառիկ իրավունքից:

̰
Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

20:01 09.11.2017

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի:

Հավանության է արժանացել ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:

«Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր: Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում: Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր:

̰
Պետք է ընդլայնել հայ-վրացական առևտրատնտեսական կապերը. Կարեն Կարապետյան

16:33 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:

̰
Նվազել է հանքային ջրի արտադրությունը, ավելացել՝ աղբյուրի ջուրը

11:17 09.11.2017

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 27 954.9 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով:

̰
ԿԲ լիազորությունների ընդլայնումը մտահոգում է «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներին

19:15 07.11.2017

ԿԲ լիազորությունների ընդլայնումը կարող է չարաշահումների տեղիք տալ , քանի որ սահմանադրական պահանջի համաձայն Կենտրոնական Բանկին տրվող նոր լիազուոթյունները այդ կառուցին կապահովեն մենաշնորհայի

̰
ԿԲ լիազորությունները կընդլայնվեն

18:46 07.11.2017

Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ հաջորդ շաբաթ մեկնարկող հերթական նիստեր

̰
Արևային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում

15:55 07.11.2017

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կառուցված արևային կայանը 25 տարի և ավելի կենսագործունեության ժամկետ ունի: Այն կարող է սպասարկել միջինում 400 ընտանիքի, այսինքն ապահովել Թալինի էներգիայի ընդհանուր սպառման 50 %-ը: Կայանը կազմված է 3700 պոլիկրիստալ ֆոտովոլտային վահանակներից:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Թալինում բացվել  Հայաստանի արևային ամենամեծ կայանը

12:41 07.11.2017

Թալինում այսօր բացվել է հայաստանի ամենամեծ 1 Մվտ հզորությամբ արևային կայանը։ «Թալին-1» արևային կայանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել շուրջ 400 ընտանիքի, 51 դրամ Կվտ սակագնով։ Նախագիծն իրականացվել է 4 ներդրողների օգնությամբ և արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա շրջել և ծանոթացել է կայանի հնարավորություններին։ «Կայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգ֊տիկայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում»,- բացման արարողությանն ասել է ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարոււթյունյանը: Մինչև 2020 թ-ը նախատեսվում է նման այլ կայաններ կառուցել, դրանցից, մեկը, ըստ պաշտոնյայի, կլինի 55 Մվտ հզորությամբ։

̰
Իրանական լոլիկը կփաթեթավորվի Սյունիքի մարզում

12:51 06.11.2017

Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Հայ-իրանական գործակցության գրասենյակ է հիմնադրվելու:

̰
Հոկտեմբերին ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձվել հարկ վճարողներին

12:35 06.11.2017

Պետական եկամուտների կոմիտեն 1 ամսում ավելի քան 8,5 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 հարկ վճարողի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

̰
Շաքարավազի գինը կնվազի. ՏՄՊՊՀ

12:05 04.11.2017

«Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-հավելեց Արտակ Շաբոյանը:

̰
Թալանված գործարանները արդյո՞ք կվերականգնվեն. Կարեն Կարապետյանն իր խոստման մասին

13:29 02.11.2017

Այսօր կայացած ուսուլիսի ժամանակ լրագորղները վարչապետԿարեն Կարապետյանին հիշեցրել են մեկ տարի առաջ ասված այն խոսքերը, համաձայն որի խոստացել էր լուծում գտնել անարդյունավետ սեփականատերերի և անարդյուանվետ գործարանների համար:

̰
Մինչ տարեվերջ խոստացված ներդրումները կիրականացվեն. Կարեն Կարապետյան

13:26 02.11.2017

Նա նաև նշեց, որ թեև տնտեսության վիճակը ծանր էր, բայց այսօր այն գնահատում է «կառավարելի և հեռանկարային»:

̰
Լավ երկիր չենք կարող ունենալ, եթե լավ կառավարում չունենք. վարչապետ

13:10 02.11.2017

Այսպես պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը պետական աշխատողների թիվը 5500-ով կրճատելու վերաբերյալ որոշման մասին հնչեցրած հարցին:

̰
Գյուղատնտեսության ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկվեցին. Կարեն Կարապետյան

12:56 02.11.2017

«Գյուղատնտեսության մեջ հետաքրքիր հիմք է դրվել հետագա զարգացման համար: Մասնավորապես վարկերի տրամադրման ոլորտում: Այսպես՝ գյուղտեխնիկայի և հակակարկտաին ցանցերի համար վարկ է տրամադրվում 2%, սահամանամամերձ բնակավայրերում մյուս վարկերը տրամադրվում են 3%, իսկ այլ մարզերում 5%:

̰
Doing business-ով աճել է Հայաստանի վարկանիշը. վարչապետ

12:37 02.11.2017

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև Doing Business-ից: Կարեն կարապետյանը նշել է, որ բիզնես միջավայրը զգալի բարելավել է:

̰
Հայաստանը զիջել է դիրքերը. Doing Business-2018

16:10 01.11.2017

Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business-2018 զեկույցի համաձայն Հայաստանը 9 հորիզոնականով անկում է գրանցել: Չնայած ավելացել են միավորների քանակը (հաստկապես էլեկտրաէներգիայի ստացման և գույքի գրանցման ոլորտներում իրականացված բարեփոխումներով), անցած տարվա 38-րդ հորիզոնականից Հայաստանն իջել է 47-րդ հորիզոնական:

̰
BACK_TO_TOP