17:49 24.11.2017
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
17:25 24.11.2017
Ազգային Ժողովում այսօր հաստատվել է Վերահսկիչ պալատի 2018թ-ի գործունեության ծրագիրը: Զեկույցով հանդես է եկել ՎՊ նախագահ Լեվոն Յոլյանը, ով նշել է, որ վերահսկողությունից հաշվեքննության անցնելիս, բավականին լուրջ ճանապարհ պետք է անցնեն և այս օրենքը լայն հնարավորություններ է ստեղծում:
15:53 24.11.2017
Ձվի շուկայում իրականացրած երկօրյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններն անհիմն են:
14:29 24.11.2017
Ազգային ժողովում մեկնարկել է ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 9-րդ նիստը:
14:59 23.11.2017
Կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ»,- նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի գլխավորած պատվիրակությանը:
10:34 23.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը:
14:14 22.11.2017
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում որոշում էր կայացվել, որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը 11.4 դրամով հունվարից թանկանալու է:
13:20 22.11.2017
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր քննարկել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտը, որով ընկերությունը պահանջում էր 14 դրամով թանկացնել խմելու ջրի սակագինը:
13:13 22.11.2017
Կենտրոնական բանկն այսօր ներակայացրել է շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները:
500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը և շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը և բաց շագանակագույնը:
12:51 22.11.2017
Հավկիթի շուկայում կրկին դեֆիցիտ է և այդ դեֆիցիտը լրացվում է դրսից ներկված հավկիթների միջոցով, – գրում է Ժամանակ թերթը: Ըստ թերթի տեղեկությունների, արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանում վաճառվում են կնիքներով՝ դրսից ներկրված հավկիթներ:
17:34 21.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
16:32 21.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը:
Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա և ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:
16:16 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին:
16:39 18.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
15:37 17.11.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսաելյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրին», որի շրջանակում մշակվել է Հայաստանի չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) 10-ամյա զարգացման ծրագրեր:
15:35 17.11.2017
Նոյեմբերի 17-ի գիշերը Bifinex բորսայում բիթքոինի արժեքն առաջին անգամ հավասարվել էր 8000 դոլարի:
12:58 17.11.2017
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ: Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին:
13:24 15.11.2017
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացման նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին և խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։
12:38 15.11.2017
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ: Ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ: Լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ:
11:56 15.11.2017
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցերը:
Որոշվել է համաձայնություն տալ առաջարկված ներդրումային ծրագրին: Համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2016-2027 թվականների ընթացքում կիրականացնի շուրջ 350 միլիարդ դրամի ներդրումներ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
20:03 14.11.2017
Ազգային Ժողովի «Ծառուկյան» դաշինքի անդամ Գևորգ Պետրոսյանը դժգոհ է կառավարության իրականացրած քաղաքականությունից և, մասնավորապե, բյուջետային համակարգում իրականացվող հաստիքային կրճատումներից: Հայտարարությունների ժամին նա համոզմունք է հայտնել, որ այդ կրճատումները ավելի կխորացնի սոցիալական բևեռացվածությունը ու շատ ընտանիքներ, չունենալով այլընտրանք և աշխատանք, ստիպված կարտագաղթեն երկրից:
17:42 14.11.2017
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում շուրջ 2 մլն դրամի հեռախոսով Չինաստան է խոսել: Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ում հետ է պատգամավորը պետական բյուջեի հաշվին այդքան զրուցել: Պարզվում է խոսել է տղայի հետ, բայց փչացած հեռախոսով, այսինքն ինքն էլ չի իմացել, որ տեխնիկական խնդիր կա, որի արդյունքում կապը չի անջատվել ու մի քանի օրվա ընթացքում այդ ամբողջը պետական բյուջեի վրա ոչ ավելի ոչ պակաս 2 միլիոն դրամ է արժեցել: Պատգամավորը շատ հապճեպ է պատասխանել լրագրողների հարցերին ու շտապել իր աշխատասենյակ: Սենյակ մտնելուց առաջ նա կարճ արձագանքել է՝ գումարը պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ իրեն պահանջ չի ներկայացվել:
17:33 14.11.2017
Հ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ:
17:15 14.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը: