16:10 01.11.2017
Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business-2018 զեկույցի համաձայն Հայաստանը 9 հորիզոնականով անկում է գրանցել: Չնայած ավելացել են միավորների քանակը (հաստկապես էլեկտրաէներգիայի ստացման և գույքի գրանցման ոլորտներում իրականացված բարեփոխումներով), անցած տարվա 38-րդ հորիզոնականից Հայաստանն իջել է 47-րդ հորիզոնական:
13:17 01.11.2017
Տնտեսագետ Ատոմ Մարգարյան «ՇԱՆԹ»-ի եթերում վերլուծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման տնտեսական և քաղաքական ասպեկտները:
«Ադրբեջանի, կարելի է ենթադրել նաև Թուրքիայի կողմից երկաթգծի շահագործման որոշ պահանջներ եղել են Վրաստանին: Ըստ էության, առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով է այդ քաղաքական պահանջների կատարումն իրագործելի այս նոր պայմաններում»,-ասել է տնտեսագետը: Պահանջները, ըստ Ատոմ Մարգարյանի, հավանաբար եղել են հայկական ապրանքների բեռնափոխադրումներն այդ երկաթգծով ոչ թե կոշտ ձևով արգելելու, այլ սակագնային քաղաքականության միջոցով որոշակիորեն բեռնափոխադրումների հոսքերի վրա ազդելու մասով։
15:02 31.10.2017
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն անրադաձավ Սևանա լճում իշխանի բազմացման համար տեղադրված ցանցավանդակներին: Ըստ Գաբրիելյանի՝ ձկան կերից լճի աղտոտման հարցը կարելի է լուծել կերի քանակն օպտիմիզացնելով: Այսինքն՝ այնպիսի քանակով կերակրելով, որպեսզի մնացորդներ չմնան և հատակ չգնան: Ինչ վերաբերում է ձկների արտաթորանքից հասցվելիք վնասին, Գաբրիելյանը ասել է, որ դա էլ հնարավոր է վերահսկել մոնիթորինգի միջոցով:
12:13 31.10.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Առինջ մոլ»-ի առևտրականներն այս պահին խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիների պահանջին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առեւտրականները պետք է հարկերը վճարեն: Հարությունյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ եւ նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։
«Եթե դրանից էլ են խուսափում: Եթե փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետեւ շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ընդգծել է ՊԵկ նախագահն:
Վերջինս հայտարարել է նաև՝ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է:
«Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- նշել է Հարությունյանը։
Այս պահին էլ առևտրականները գտնվում են ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ այժմ բանակցում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Պաշտոնյան անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում կատարված ստուգումներին: Նրա խոսքով՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել:
17:28 30.10.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում մեկնարկած 2018 թվականի Պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունը հաջորդ տարվանից փորձելու է վերաիմաստավորել և առավել արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները:
15:17 30.10.2017
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ելույթ ունենալով ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ, կառավարության 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումներ հաշվի առնելով, 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ են նախագծվել: Ներկայացնելով 2018 թ բյուձեր առաջնահերթություները, վարչապետն առանձնացրել է մի քանի կարևոր կետեր.
11:43 25.10.2017
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի Հայրապետությանը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը: Վարկի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:
11:32 25.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
10:51 25.10.2017
Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը: Այս մասին shantnews-ին հայտնեցին սննդի անվտանգության պետական ծառայությունից:
19:52 24.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:
Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:
Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
16:49 24.10.2017
Պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանն այսօր հյուրընկալել են կառավարությունում: Համագործակցության պայմանագրեր են ստորագրել երկու երկրների տրանպորտի, արտակարգ իրավիճակների նախարարությւոնների միջև: Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է մամուլի ասուլիս:
Կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ այս տարվա առաջին ութ ամիսներին առևտրաշրջանառության ծավալներն աճել են ավելի քան 23 տոկոսով։ Դմիտրի Մեդվեդևի գնահատմամբ առևտրաշրջսնառությունը վերականգնվել է ոչ միայն երկու երկների, այլև ԵԱՏՄ համագործակության արդյունքում: Դեպի ՌԴ հատկապես ավելացել է Հայաստանից գյուղթերքի արտահանումըՌուսաստանի վարչապետի կարծիքով առևտրաշրջանառության աճը նշանակում է, որ տնտեսական դժվարությունները հաղթահարված են և Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների զարգացման ճիշտ մոդել են ընտրել:
13:44 24.10.2017
«Կոնյակի արտահանման ոլորտում կանգնել ենք տարօրինակ մի վիճակի առաջ»: Այս մասին այսօր հայտարարել է գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, պարզաբանելով, որ Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է եղել և դա ռուսական շուկայի պահանջով է եղել, սակայն հիմա Ռուսաստանը փոխել և խստացրել է խաղի կանոնները կեղծարարության դեմ պայքարում:
Սաթենիկ Հայրապետյան
13:16 24.10.2017
«Տարին լավն էր, խոչընդոտներ չեղան: Խաղողի մթերման իրական ծավալները տատանվում էին 85-90 հազարի սահմաններում: Պաշտոնական թվերը կլինեն մոտ 20 օրից և ըստ իս այն մոտ 30.000-ով ավել կլինի իրական թվերից»: Այսօր խաղողի մթերման ծավալների մասին է խոսել գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Սաթենիկ Հայրապետյան
11:43 24.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Կարևորելով հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:
14:15 23.10.2017
Հոկտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։
13:20 23.10.2017
Հայաստանում է ԻԻՀ ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ: Իրանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Սաթենիկ Հայրապետյան
19:21 21.10.2017
Բիթքոյնի համակարգը իսկական սարդոստայն է հիշեցնում: Այստեղ յուրաքանչյուր գործարք պարունակում է ինֆորմացիա՝ նախկինում կատարված գործարքի մասին: Այսինքն, տվյալ պահին համակարգից օգտվող ֆիզիկական անձը հնարավորություն ունի շղթայական համակարգով տեղեկանալու նախկինում կատարված գործարքների՝ այսպես ասած, պատմությանը:
17:04 20.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները:
12:03 20.10.2017
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը:
08:27 20.10.2017
ՄԱԿ-ի պարենի եվ գյուղատնտեսության կոմիտեն շուրջ 100 միլիոն դոլար է հատկացրել բանանային նոր հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ հիվանդությունը տարածվում է ՚՚Ֆուզարիոզ թոռոմեցում՚՚ անունը ստացած սնկի միջոցով: Տարածման աղբյուր են հանդիսանում ջուրը, գյուղատնտեսական գործիքները, տրանսպորտային միջոցները եվ այլն: Հիվանդությունը կարող է տեվել տարիներ: Բանանը աշխարհում ամենավաճառվող միրգն է, իսկ շուրջ 400 միլիոն մարդու համար հիմնական […]
20:42 19.10.2017
Հանրահայտ Ճապոնական NISSAN ընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ճապոնական շուկայի համար մեքենաների արտադրությունը:
17:02 19.10.2017
Այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 481.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.72 դրամ (նվազել է 0.13 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.97 դրամ (աճել է 3.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 262.52 դրամ, ոսկի՝ 19,827.71 դրամ, պլատին՝ 14,279.92 դրամ։
Հոկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
15:53 18.10.2017
SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ամփոփել է գործունեության մեկ տարին: Այժմ անդրադառնանք արտահանման ցուցանիշներին: Արտահանումը շարունակում է լինել տնտեսական աճի հիմնական շարժիչը: Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21.7 %: Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն […]
13:19 18.10.2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ամփոփել է աշխատանքային մեկ տարին: Այսպիսով, տնտեսական ակտիվություն. Ամփոփված է 2017 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այն կազմել է 5.5%: Աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը: Infogram Արդյունաբերություն. 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 12.4%: Առավել բարձր է մշակող արդյունաբերության […]
21:02 17.10.2017
Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում է մասնակցություն ունենալ ծրագրային բյուջետավորման պլանավորման գործընթացում: Այսօր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ այս ոլորտում բավականին լուրջ հաջողություններ են արձանագրել և գրեթե 50 տոկոսով կարող են իրենց ուսերին վերցնել գործադիրի բեռը: Այս հարցում հանձնաժողովում ոչ բոլորն են կիսում Մինասյանի մոտեցումը: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը այն կարծիքին է, որ բյուջեն պլանավորելը կառավարության խնդիրն է, իսկ խորհրդարանը փաստաթղթի տերն ու պատասխանատուն կդառնա այն քննարկելուց և ընդունելուց հետո: Հանձնաժողովի անդամների մեծ մասը, սակայն, այդ տեսակետը չի կիսում, պնդելով, որ իրենք ոչ թե գործադիրի գործառույթներն են անում, այլ փորձում են օգնել կառավարությանը և կիսում ծանր աշխատանքի բեռը, միաժամանակ թրծվում ու աշխատանքային փորձ ձեռք բերում այս բնագավառում: Նման մոտեցումը հանձնաժողովի նախագահի պնդմամբ միջազգային պրակտիկայում ընդունված փորձ է և լայն կիրառում ունի աշխարհի շատ երկրներում: