TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանը պահպանել է իր վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում. «Ֆիչ Ռեյթինգս»

10:41 05.12.2017

Հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքը երրորդ տարին անընդմեջ արժանացել է «B+» «Կայուն» վարկանիշի: Կանխատեսումներն իրականացրել է աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան:

̰
Շիրակի մարզում առաջընթաց է գրանցվել

16:12 02.12.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացը: Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները:

̰
Մինչև 2028թ. Հնդկաստանն իր տնտեսությամբ կարող է գերազանցել Ճապոնիային

14:00 02.12.2017

Չնայած այն փաստին, որ 2016թ. Հնդկաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 2.3 տրիլիոն դոլար, այն կարողացել է գերազանցել իր տնտեսությամբ աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող Ճապոնիային գնողունակության ցուցանիշով: Մասնագետները կարծում են, որ մինչև 2040թ. այս ցուցանիշը զգալիորեն կաճի:

̰
Հայաստանից կապիտալի արտահոսքը ավելացել է

12:06 02.12.2017

Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:

̰
Կենսաթշակը կվճարվի դեկտեմբերի 5-ից

16:05 01.12.2017

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից:

Այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։

̰
Ռուսական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում խոշորամասշտաբ ծրագրերով

16:00 01.12.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն։

̰
Կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը

15:42 01.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Կառավարության ղեկավարը կարևորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված և արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ:

̰
Էլեկտրաէներգիայի սակագները էականորեն կնվազեն

15:08 01.12.2017

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն է տվել և նախապատրաստվում է առաջարկել առաջիկա լիագումար նիստերի օրակարգ ընդգրկե

̰
ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կգործի հունվարի 1-ից

11:58 01.12.2017

Նոյեմբերի 28-29-ը Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները:

̰
Կարեն Կարապետյանը և Ալան Պիյուն քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հեռանկարները

19:22 30.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

18:30 30.11.2017

Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ:

̰
Վարչապետն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալին

17:49 30.11.2017

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները

̰
Վարչապետն ընդունել է գինեգործության ոլորտում ներդրումային ծրագրեր նախաձեռնած շվեյցարացի գործարարին

17:19 30.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, ով ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը գործունեություն է ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ ու Աղավնաձոր համայնքներում և պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ կատարել այն ընդլայնելու նպատակով:

̰
Կահույքի, կենցաղային տեխնիկայի և ավտոմեքենաների ներմուծումն աճել է

15:07 30.11.2017

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:

̰
Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2018թ. կմնա անփոփոխ

13:12 30.11.2017

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի և ՌԴ-ի միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությունը:

̰
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը նոր փուլ կմտնի

11:48 30.11.2017

Հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Այս մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

̰
Քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

17:18 29.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:

̰
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին

14:54 29.11.2017

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք։ Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։

̰
Եվրոպայի ամենաանկանխիկ երկիր է ճանաչվել Էստոնիան

14:42 29.11.2017

Էստոնիան ընդգրկվել է եվրոյի գոտու այն պետությունների շարքում, որոնք կենցաղում արագորեն ազատվում են թղթադրամներից ու մանրադրամներից, այսինքն՝ Էստոնիայի բնակիչներն ամենօրյա գնումների կեսից ավելիի դեպքում վճարում են բանկային քարտերով կամ այլ անկանխիկ միջոցներով:

̰
Հավկիթի դեֆիցիտ չի լինի. ԳՆ

11:39 29.11.2017

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:

̰
«2017թ-ին աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների մասով». Արմեն Սաֆարյան

10:49 29.11.2017

«2017թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, փաստացի հարկային եկամուտները՝ բոլոր հարկատեսակների և վճարների հանրագումարով, աճել են 36.765 մլն դրամով կամ 9.2%-ով»: ՀՀ ԿԱ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանն այսօր ամփոփել է 10 ամիսների տվյալները:

̰
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով կրկնակի կավելանա տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը

18:09 28.11.2017

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից երրորդ երկրներից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը 6 ամսից դարձել է 1 տարի:

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը

16:51 28.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը:

̰
«Ցիտրուսային մրգերի ներկրման սահմանափակումը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պահանջն է». Վախթանգ Միրումյան

13:10 28.11.2017

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր պարզաբանել է Վրաստանից ներկրվող մրգերի հետ կապված սահմանափակումների մասին տեղեկությունները, նշելով, որ դա ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի պահանջն է:

̰
«ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը կնվազեցնի բիզնեսի ծախսերը». Վախթանգ Միրումյանը

12:06 28.11.2017

«ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը էականորեն նվազեցնելու է բիզնեսի այլընտրանքային ծախսերը», – այսօր ներկայացնելով մաքսային նոր օրենսգիրքը՝ ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

̰
2017թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 10-ը

13:27 27.11.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։ Վահե Նիկոյանն առաջարկել է նաև գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը:

̰
Ռուսաստանում հունվարի 1-ից բենզինի և դիզելի գինը կբարձրանա

13:11 27.11.2017

Բնականաբար Ռուսաստանում բենզինի թանկացումը իր հետևանքները կթողնի նաև Հայաստանի բենզինի շուկայի վրա: Գաղտնիք չէ, որ հայ ներկրողների համար բենզինի հիմնական շուկան Ռուսաստանն է: Մինչ Ռուսաստանում դեռ խոսում են հունվարի 1-ից սպասվող թանկացումների մասին, հայ վարորդներն արդեն բարձրաձայնում են Հայաստանում բենզինի թանկացման մասին: Կաՙմ Հայաստանում որոշել են նախապես գները բարձրացնել կաՙմ էլ հունվարի 1-ից ևս բենզինի գնի աճ կնկատվի:

̰
Բիթքոինի արժեքը  հասնում է 10.000 դոլարի

12:51 27.11.2017

Աշխարհի ամենահանրաճանաչ թվային արժույթը՝ բիթքոինը, նախորդ օրը թարմացրել է պատմական ռեկորդ՝ հասնելով 9495 դոլար ցուցանիշի: Այսօր առավոտյան բիթքոինի կուրսը մոտեցել է 10 հազար դոլարին:

Blumberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով, արժույթի բարձրացումը գրավել է ինչպես Ուոլ Սթրիթի խոշորագույն ֆինանսական ընկերությունների տբնօրենների , այնպես էլ ոչ մեծ վենչուրային ընկերությունների ուշադրությունը

̰
9,6 տոկոս եկամուտների աճ. ՊԵԿ

12:28 27.11.2017

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

̰
Բոլորը պետք է աշխատեն օրենքով. ՊԵԿ նախագահ

19:59 24.11.2017

Անցած 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՊԵԿ-ը հավաքագրվել է 42 ու կես միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ:

̰
BACK_TO_TOP