TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Որքան է տուգանքը այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն

14:48 29.01.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել անկանխիկ վճարումների մասին։ «Եթե օգտվում եք առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ու ցանկանում եք անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով […]

̰
Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

11:29 29.01.2024

Հայաստանն առաջիկայում պետք է որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։ «Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», – ասել է Լիխաչովը։ Հայաստանի ատոմակայանի գործունեության […]

̰
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացումը ճանապարհաշինության և այլ ոլորտներում

11:12 29.01.2024

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 29-ին

10:24 29.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.57 դրամ, հայտնում է shantnews.am-ը

̰
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը

14:34 27.01.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են ՀՀՇՆ «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Նախկին նորմը հաստատվել էր 2011 թվականին քաղաքաշինության նախարարի 167-Ն հրամանով։ […]

̰
Թանկարժեք մետաղների գներ

11:16 27.01.2024

NYMEX բորսայի հունվարի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.16%-ով և կազմել 2018.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 22.90 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.37%-ով և կազմել 921.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York […]

̰
2023 թ․ արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ

15:19 26.01.2024

2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ 2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, […]

̰
Սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները

11:43 26.01.2024

Սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Արդյունքում՝ կապահովի հասանելիությունը և մատչելիությունը, նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: Կառավարության 2023 թ․ հունվարի 25-ի N106-Ն որոշումը՝ այստեղ:

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 26-ին

10:57 26.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.60 դրամ, հայտնում է shantnews.am-ը

̰
Հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

10:11 26.01.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը` https://src.am/am/getMenusContents/120: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային […]

̰
Վահան Քերոբյանը 2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում

19:36 25.01.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանում կարձանագրվի աղքատության մակարդակի էական կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին հայտարարել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը, հիմնավորելով իր տեսակետը, մասնավորապես, նշել է. «Մենք վերցնում ենք միջազգային և ազգային վիճակագրական տվյալները: Կարող եմ կրկնել այն, ինչ ասացի կառավարության նիստի ընթացքում: Նույնիսկ 2022 […]

̰
Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում

18:06 25.01.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով: Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու […]

̰
Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

17:44 25.01.2024

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման նպատակով ներդրումային միջավայրի ընդլայնման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր […]

̰
Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ. վարչապետ

17:26 25.01.2024

Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ: Միջին ամսական աշխատավարձը (այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով) 2023թ. դեկտեմբերին կազմել է […]

̰
Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան

16:36 25.01.2024

Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է […]

̰
Որքանով են աճել պետական բյուջեի գիտության գծով ծախսերը 2020-2024 թվականներին

15:05 25.01.2024

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36 միլիարդ դրամ, ինչը մոտ 43%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 2․7 անգամ ավել է, քան 2020 թվականինը։ 2024 թվականին գիտության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 1.1%-ը` 2020 թվականի 0.7%-ի փոխարեն։  

̰
Կայացել է ՀՀ-ի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

11:43 25.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։ Օրակարգային թեմաների թվում էր նաև չափման միջոցների […]

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

10:55 25.01.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Կրկնակի նմուշառում է կատարվել փորձնական արտադրանքից՝ հավի խաշած կրծքամսից, և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության արտադրանքի նմուշը համապատասխանել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։ «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 25-ին

10:50 25.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.62 դրամ։

̰
2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726

10:46 25.01.2024

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 306-ով կամ 5.3%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

̰
Ոսկու գինը նվազել է

09:08 25.01.2024

NYMEX բորսայի հունվարի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2015.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.46%-ով և կազմել 22.86 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.20%-ով և կազմել 910.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):  

̰
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

16:48 24.01.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող) կրկնակի ստուգման և լաբորատոր հետազոտության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը

13:19 24.01.2024

Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացը։ Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ արդեն իսկ ձևավորվել են մարզպետարանների, համայնքների ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր։ «Խնդրում ենք գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, այն իրականացնել՝ միմիայն հաշվի առնելով առկա կենդանիների գլխաքանակը: Չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիների առկայության դեպքում խնդրում ենք դիմել […]

̰
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա

10:57 24.01.2024

Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 24-ին

10:40 24.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.63 դրամ։

̰
Բիթքոյնի գինն առաջին անգամ իջել է 40 հազար դոլարից

20:12 23.01.2024

Բիթքոյնի գինը դեկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է 40 հազար դոլարից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Coindesk հարթակի տվյալները։ Վերջին առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոյնի գինը նվազել է 4,34%-ով և կազմել 39,859 հազար դոլար։ Որոշ ժամանակ անց բիթքոյնը փոքր-ինչ աճել է՝ հասնելով 39,908 հազար դոլարի: Վերջին անգամ բիթքոյնն արժեցել է 40 հազար դոլարից […]

̰
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները

20:07 23.01.2024

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։ «Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշում են մետրոպոլիտենից։

̰
Կորեական ընկերության հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

16:43 23.01.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «SK Ecoplant» ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ «SK Ecoplant»-ը հանդիսանում է կորեական SK կոնգլոմերատի դուստր միավորում: Վերջինս «Fortune» գործարար ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global […]

̰
5 քայլ՝ ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք

14:24 23.01.2024

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպություններին և  անհատ ձեռնարկատերերին հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Քայլ 1 Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի […]

̰
Խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով․ Քերոբյան

13:54 23.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։ Համաժողվին մասնակցել են 61 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: «Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու […]

̰
BACK_TO_TOP