«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

17:30 26.02.2024

2024թ. փետրվարի 23-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն» հեռանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը վերջին տարիներին՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:

Կայուն հեռանկարն արտացոլում է մի կողմից Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարը և կառավարության պարտքի կայունության ու կառավարելի մակարդակում պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի առկա ռիսկերը և աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մարտահրավերներին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Ռուսաստանի Դաշնության միգրանտների հոսքերի, ինչպես նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշության հետ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի բացակայության պարագայում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ՝ արտացոլելով հիմնականում դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ կապիտալի և աշխատուժի հոսքի հետևանքով ձևավորված ավելի բարձր արտադրողական կարողությունները:

Գործակալությունը, անդրադառնալով 2022-2023թթ. 10.7% միջին տնտեսական աճին, որը երրորդն ամենաբարձր ցուցանիշն է իր կողմից վարկանիշավորվող երկրների շարքում՝ Հայաստանի համար 2024թ. կանխատեսում է 6.2% տնտեսական աճ՝ տեմպի դանդաղումը պայմանավորելով արտաքին խոշոր առևտրային գործընկերների պահանջարկի նվազմամբ և ռուս միգրանտների ու կապիտալի ներհոսքի կրճատմամբ: Ակնկալվում է, որ արտաքին գործոններին կհակազդի ներքին սպառման, ենթակառուցվածքներում պետական ներդրումների և մասնավոր ներդրումների աճը՝ ուղղված, ի թիվս այլնի, ԼՂ բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին

22:59 14.08.2025

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը հետեւել են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այստեղ արդեն մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։   ...

Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»

22:47 14.08.2025

Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

22:36 14.08.2025

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

22:24 14.08.2025

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

22:12 14.08.2025

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

ՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...

SHANTNEWS

22:00 14.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP