Թուրքիան ահազանգել է Ռուսաստանից տրանսֆերտների հետ կապված խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Թուրքիան ահազանգել է Ռուսաստանից տրանսֆերտների հետ կապված խնդիրների մասին

11:48 26.02.2024

Թուրքիայում սպառնում է ռուս զբոսաշրջիկներից ակնկալվող շահույթի կորուստ՝ Ռուսաստանից վճարային փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով, երկուշաբթի գրել է Aydınlık թերթը։

Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժմանը։ RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ կապված Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը սկսել է այդ հարցի քննարկումը, և Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։

«Մյուս կարևոր ոլորտը զբոսաշրջությունն է: 2024-ի սեզոնը մոտենում է: Բայց տրանսֆերտներ հնարավոր չէ անել: Խնդիրներ են առաջանում նույնիսկ տոնավաճառների ժամանակ: Կառավարությունը պետք է հնարավորինս շուտ լուծում գտնի: Հակառակ դեպքում կորուստները մեծ կլինեն»,- գրում է թերթի հոդվածագիր Օզչելիք Իսմեթը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան շարունակում է նվազել։

«Սա նույնպես բացասաբար է անդրադառնում Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալի վրա: Արտահանողները փոխհատուցել են Ռուսաստանում իրենց կորուստները: Եթե մենք կորցնենք ռուսական շուկան, մեր գործը կդժվարանա, սնանկացումներն անխուսափելի կլինեն: Կառավարությունը պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկի: Պետք է արվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այն չպետք է տրվի ներքին «ամերիկացիներին», – նշել է փորձագետը։

Թուրքական կողմը պաշտոնապես տեղյակ է Ռուսաստանի հետ վճարումների փոխանցումներում առկա խնդիրների մասին, իրավիճակը համարում է ոչ աղետալի, երկու երկրների համապատասխան գերատեսչություններն աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։ Միևնույն ժամանակ, բանկային հատվածի աղբյուրը փետրվարի 14-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը, ելնելով պատժամիջոցների քաղաքականությից, զգուշացնում է Թուրքիայի մի շարք մասնավոր բանկերի Ռուսաստանի հետ վճարումների փոխանցումները ուշադիր ստուգելու անհրաժեշտության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

17:55 09.07.2025

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...

BACK_TO_TOP