17:57 21.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
2023թ․ ընթացքում մշակվել և բյուջետավորվել է Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար։ Հայտը հաստատվել է 850․000 եվրո գումարով։ Նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը, բոլոր հաստատումները ստանալուց հետո այն կուղարկվի հաստատման և կներկայացվի ստորագրման։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ԵՆԲ պատվիրակներին ներկայացրել է դեպի Գյումրի և Գյումրիից դեպի ՀՀ-Վրաստանի սահման տանող ճանապարհների ներկա վիճակը‚ տեխնիկական պարամետրերը։ Պարոն Ավետիսյանի խոսքով՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս‚ որ դեպի Վրաստան ընթացող մեքենաների ինտենսիվությունը մեծացել է‚ և ՀՀ պետական բյուջեից մեծ ներդրումներ են կատարվել այդ ուղղությամբ ճանապարհային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս համատեքստում մանրամասն քննարկվել ու կարևորվել է նաև Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման հարցը։
ԵՆԲ ներկայացուցիչ Գիհարդ-Բրանդ Ստեֆանին իր խոսքում նկատել է‚ որ բանկը կարևորում է նշված ծրագիրը‚ և հույս է հայտնել‚ որ հնարավորինս արագ կհասնեն համաձայնագրի ստորագրմանը։
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև ԵՆԲ տրամադրած դրամաշնորհի շրջանակում իրականացված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է 2023 թվականին ավարտված ծրագրի արդյունքները‚ ըստ այդմ‚ 4․25 մլն եվրո դրամաշնորհի և ՀՀ համաֆինանսավորման շրջանակում ՀՀ ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։
22:59 14.08.2025
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը հետեւել են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այստեղ արդեն մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...