TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաև մեր պետականությանը, տնտեսությանը. Պապոյան

16:15 22.12.2023

Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի […]

̰
Ամանորին ընդառաջ մսի շուկայում վերահսկողություն է իրականացվել․ ինչ խախտումներ են արձանագրվել

14:23 22.12.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ամանորի տոներին ընդառաջ իրացման ցանցում սկսած վերահսկողությունը մսի սպանդանոցային ծագման նկատմամբ արձանագրել է հետևյալ խախտումները. մսի վրա չի եղել դրոշմակնիք (55 %), բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը (33 %), բացակայել է տեղեկատվական թերթիկը (12 %)։ Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող […]

̰
Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

12:24 22.12.2023

Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի […]

̰
Ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն ընկերությունը փորձել է ոչնչացնել այլ ապրանք

11:32 22.12.2023

Ընկերությունը ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն փորձել է ոչնչացնել այլ ապրանք. ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը փոխարինվել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է ավելի […]

̰
Կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը. վարչապետին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը

11:11 22.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները: Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90,8 մլրդ […]

̰
Վերացվել են հանրային սննդի օբյեկտի և ընդեղենի մածուկների արտադրամասի գործունեության կասեցումները

10:46 22.12.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արթին Մէն» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտում (քաղաք Երևան) և «Արնուշ» ՍՊԸ-ի ընդեղենի մածուկների արտադրամասում (քաղաք Երևան) կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ տնտեսավարողների արտադրական գործունեության կասեցումները վերացվել են։  

̰
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

10:31 22.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 448 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը. ՊԵԿ

10:14 22.12.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պայմանավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և քաղաքացիների հոսքի կտրուկ աճով, մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը և մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու պատշաճ կազմակերպելու նպատակով:

̰
«Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» միջոցառմանը ներկայացվել է հակամենաշնորհային կոմպալենս ներդրած ընկերությունների փորձը

16:06 21.12.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ տեղի է ունեցել «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում գործունեություն ծավալող հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը, դրա կարևորությունն ու օգուտները ներկայացնելու նպատակով: «Հակամենաշնորհային կոմպլաենսը մրցակցային էթիկայի և վարքագծի կանոններ են, որը հնարավորություն է տալիս բիզնեսին աշխատակիցների մոտ մրցակցային մշակույթ, […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 21-ին

10:00 21.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՊԵԿ-ը պատասխանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին

18:42 20.12.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատասխանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին: Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ […]

̰
«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր դասի տաղավարով

15:17 20.12.2023

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։ Ասուլիսի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը և ցուցահանդեսի հայկական տաղավարի նախագծի ղեկավար Կադզույա Մուրատան ներկայացրել են ցուցահանդեսի նպատակներն ու հայկական տաղավարի վերաբերյալ մանրամասները։ «Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով և հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, […]

̰
Մաքսային հսկողության ներքո գտնվող 33 տոննայից ավելի թունաքիմիկատներն իրացվել են առանց թույլտվության

11:57 20.12.2023

ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար  հսկողական աշխատանքներ է իրականացնում   տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ։ Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած  տվյալների համաձայն  ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ  հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են  պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։ Պարզվել […]

̰
Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր

11:48 20.12.2023

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2023 թվականի ընթացքում, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 1 միլիարդ 146 միլիոն 257 հազար 780 […]

̰
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 20-ին

10:38 20.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Եվրոպական ինդեքսներն աճել են

09:51 20.12.2023

Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 16744.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7574.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 7638.03 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 1074.40 կետ:

̰
Թանկարժեք մետաղների գներն աճել են

09:25 20.12.2023

NYMEX բորսայի դեկտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.83%-ով և կազմել 2053.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.24%-ով և կազմել 24.41 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.31%-ով և կազմել 965.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ

11:50 19.12.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար: «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ: «Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ: Ծրագրով նախատեսվում է […]

̰
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք. ՊԵԿ

10:53 19.12.2023

Պետեկամուտների կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 19-ին

08:26 19.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 409 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,55 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։ […]

̰
Ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու. ՊԵԿ

19:54 18.12.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ […]

̰
Ինչքա՞ն կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին

18:20 18.12.2023

Ինչքա՞ն կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին: Այս մասին տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: ▪️ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2.7 տրիլիոն դրամ՝ 18%-ով ավելի, քան ծրագրված է 2023 թվականին և 1.7 անգամ ավել, քան 2020 թվականին։ ▪️ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2024 թվականին պետական բյուջեի ծախսերին ուղղել 3.2 տրիլիոն […]

̰
ՇՄ նախարարը ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկել է փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը

18:07 18.12.2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ: Նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր […]

̰
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը

17:22 18.12.2023

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով: Այս մասին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:44 18.12.2023

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Առանց մաքսային մարմնի թույլտվության հեռացվել են տեղադրված կապարակնիքները, կանխվել է օդային ճանապարհով առանց հայտարարագրման ոսկենման զարդերի տեղափոխումը, մաքսային ծառայողները կանխել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեստամասերի տեղափոխումը, 15 անվանում ապրանքից 10-ի ԱՏԳԱԱ ծածկագրերը և նկարագրերը սխալ են հայտարարագրված եղել, բացահայտվել է չհայտարարագրված շուրջ 2,5 տոննա […]

̰
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

15:04 18.12.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք […]

̰
2023 թ. նոյեմբերին 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

12:28 18.12.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի չափով […]

̰
Լոռիում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

11:43 18.12.2023

«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության տարածքում չի բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերի առկայությունը, – փաթեթավորման գործընթացները չեն […]

̰
Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է

10:54 18.12.2023

Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի […]

̰
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 18-ին

10:06 18.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 409 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,58 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
BACK_TO_TOP