10:11 15.11.2023
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 78.49 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 82.74 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: […]
09:38 15.11.2023
NYMEX բորսայի նոյեմբերի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 1.11%-ով և կազմել 1970.30 դոլար, արծաթի գինն աճել է 3.71%-ով և կազմել 23.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.35%-ով և կազմել 890.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
11:48 14.11.2023
ՀՀ կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 9․0 հազ․ տոննա, խոզի միս՝ 12․0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 1.2 հազ․ տոննա /նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի […]
11:31 14.11.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացնում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի ծավալները՝ Թարմ և չոր պտուղներ – 9547848 կգ Թարմ և չոր բանջարեղեն – 3984380 կգ Միս-մսամթերք – 351548 կգ Կաթ-կաթնամթերք – 189172 կգ Ձուկ-ձկնամթերք – 1672983 կգ Այլ սննդամթերք – 897760 կգ
11:03 14.11.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով: «Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար […]
10:57 14.11.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Տակու Իշիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է […]
09:58 14.11.2023
Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման […]
08:27 14.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,46 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
15:21 13.11.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել է ապրանքների`ապակյա շշերի հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման ջայլամի բնական կաշի, մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, փաստացի չի հայտարարագրվել 5 մետր խորանարդ սոճենու փայտանյութ, առաջացել է շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի մաքսային […]
11:40 13.11.2023
Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի (CRRC-Armenia) կողմից: Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու […]
10:07 13.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,46 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
22:07 11.11.2023
Դուք կարող եք շուկայում կեղծիք հայտնաբերել՝ որոշակի ապրանք ստանալուց հետո պիտակի QR կոդը սկանավորելով: Այս մասին Փրայմ գործակալությանը հայտնել է ապրանքային փորձագետ Ելենա Ռայկովնա: Գնումներ կատարելուց առաջ փորձագետը խորհուրդ է տվել ուսումնասիրել ապրանքի բնութագիրը, լուսանկարները, մեկնաբանությունները և տեսանյութերը։ Լավ գաղափար կլինի ուսումնասիրել վաճառողի պրոֆիլը շուկայում: Գնման պահին գնորդը պետք է ստուգի ապրանքի «Ազնիվ նշան» մակնշման […]
16:03 11.11.2023
Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 8,4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4,3 տոկոսով, հացինը՝ 7,1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11,3 […]
08:11 11.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,46 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
18:11 10.11.2023
2024 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են շուրջ 710 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 30 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,8 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,9 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ […]
16:35 10.11.2023
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: […]
16:27 10.11.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է զեղչերի և այլ ակցիաների կարգավորումները՝ «սև ուրբաթին» ընդառաջ բիզնեսին ևս մեկ անգամ իրազեկելու նպատակով: Անդրադառնալով անցյալ տարի իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ այժմ ոլորտն էականորեն բարելավվել է, և զեղչի իրազեկման նվազագույն պահանջները տնտեսավարողների կողմից հիմնականում պահպանվում են: Նա […]
14:31 10.11.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը: Այնուհետև կողմերը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը նշել […]
11:36 10.11.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ըստ այնմ՝ ԲԸՏՄ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք: Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։ […]
11:27 10.11.2023
Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Գագաթնաժողովը, որին մասնակցել են շուրջ քան երկրից հարյուրից ավել պատվիրակներ, կարևոր հարթակ էր վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, […]
11:18 10.11.2023
Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի […]
10:29 10.11.2023
ՀՀ կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ 250 տոննայից ոչ ավելի ծավալով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի […]
10:22 10.11.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում են, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում […]
08:15 10.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,47 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
17:54 09.11.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) գործընկեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի 70 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի Առևտրի […]
13:03 09.11.2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 48792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը։
11:55 09.11.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին: Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 5 տարի մարման և մինչև 24 ամիս արտոնյալ ժամկետներ, այլ ուղղությունների համար տրամադրվող վարկերը՝ 1,5 տարի մարման և մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետներ։ Սուբսիդավորվում են խաղողի մթերումների համար տրամադրվող վարկերի 11, իսկ այլ […]
11:48 09.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական […]