08:45 12.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,52 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:39 11.12.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 3 դեպքով փորձել են արտահանել չհայտարարագրված մետաղյա ջարդոններ, քաղաքացու մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկեգույն մետաղյա զարդեր, փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ, կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղամիջոցի տեղափոխումը, տնտեսվարողի տարածքում ժամանակավոր պահպանության հանձնված բեռները բացակայել են, օդային […]
19:50 11.12.2023
Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածք ներմուծվող ու ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքատեսակները, որոնք հետագայում արտահանվում են ՀՀ-ից, դրանց մաքսային հսկողության համար սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր` յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումները: Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարութունը […]
20:38 09.12.2023
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Դիլիջան համայնքը համալրվել է աղբատար և ունիվերսալ վակումային կոմունալ մեքենաներով: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: «Դիլիջանում ավարտական փուլում են Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները: Այդ նպատակով Կառավարությունը հատկացել է 20 մլն դրամ: Դիլիջանի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած […]
11:02 09.12.2023
Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը։ Իր ելույթում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ՝ ՀՀ ԱԺ֊ի քննարկմանն է ներկայացվել Զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը, վերջին 4 տարիներին Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ, այս տարվա 11 ամսվա տվյալներով […]
08:15 09.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:43 08.12.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը. 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ Կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք […]
18:55 08.12.2023
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով […]
18:05 08.12.2023
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ՀՀ ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը: «Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից […]
16:01 08.12.2023
2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։ Գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, ոսկյա զարդերի արտադրության, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
15:18 08.12.2023
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում՝ անհրաժեշտ իրավական հիմքի ապահովման առումով: ««Հայաստանի Հանրապետության […]
15:05 08.12.2023
«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արևշատ)։ Մասնավորապես՝ – չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրում, լվացում և ախտահանում, – արտադրական շինության պատերի […]
14:21 08.12.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Ռաֆայել Գևորգյանը, Նարեկ Տերյանը, Անի Իսպիրյանը և Աշխեն Շիրվանյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ծրագրի հիմնական […]
11:22 08.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մի քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպքը։ Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, […]
11:16 08.12.2023
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել և Տեսչական մարմնի կողմից զննվել և/կամ փորձաքննության է ենթարկվել հետևյալ սննդամթերքը. միս-մսամթերք -778865.632 կգ կաթ-կաթնամթերք – 542291.022 կգ ձուկ-ձկնամթերք -186647.95 կգ թռչնամիս – 1013253.288 կգ պահածոյացված սննդամթերք – 1668724.46 կգ հրուշակեղեն և հումք – 1479719.391 կգ մանկական սնունդ – 41312.74 […]
08:25 08.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,40 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
18:22 07.12.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը։ ՓՄՁ խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Օրակարգային հարցերը երկուսն էին. այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացման հիմնախնդիրների քննարկումը և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող (հարկային արտոնություններ ստացած) սահմանամերձ համայնքների ցանկը […]
16:52 07.12.2023
Հրապարակվել է ՀՀ 2023 թվականի տասն ամիսների (հունվար-հոկտեմբեր) պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 895.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%ով կամ 232.9 մլրդ դրամով: ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 914.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա […]
16:11 07.12.2023
2023 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից: «Այսպես, 2023 թ. նոյեմբեր ամսին Հայաստան է այցելել 150 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022 թ․՝ 145 հազար, իսկ 2019 թ.՝ 140 հազար զբոսաշրջիկ): Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է […]
16:00 07.12.2023
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման ժամկետները և պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և […]
15:53 07.12.2023
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ՀՀ-ից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքների ծավալները։ 2023 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել են հետևյալ սննդամթերքները և կենդանական ծագման մթերքները․ Թարմ և չոր պտուղներ – 5758735կգ Թարմ և չոր բանջարեղեն – 3157812 կգ Միս-Մսամթերք – 238840կգ Կաթ-կաթնամթերք – 230441 կգ Ձուկ-ձկնամթերք – 1584797 կգ Այլ սննդամթերք – […]
10:29 07.12.2023
2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից։ Ծագող խնդիրներին առնչվելու են թե՛ խոշոր ընկերությունները, թե ՛փոքր ու միջին ձեռնարկությունները, թե՛ անհատ ձեռներեցները։ Այս առնչությամբ իրենց մտահոգող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների […]
10:13 07.12.2023
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ համայնքում անցնող տարում իրականացվել է սուբվենցիոն 1 ծրագիր, որի շրջանակում կապիտալ վերանորոգվել են ներհամայնքային մի շարք ճանապարհներ։ Մասնավորապես, Կառավարություն-համայնք փոխգործակցությամբ իրականացվել է «Շամիրամ համայնքի ներհամայնքային 1-ին փող․, 2-րդ նրբանցքի, 1-ին փող․, 9-րդ փակուղու ձոր իջնող հատվածի, 3-րդ փող․, 4-րդ նրբանցքի, 4-րդ փող․, 7-րդ նրբանցքի ասֆալտապատում և կապիտալ վերանորոգում» ծրագիրը, որի ընդհանուր […]
10:10 07.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,29 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,40 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:04 07.12.2023
ՊԵՅ-ը տեղեկացնում է, որ հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները): Ո՞րն է համարվում սոցիալական ծախս 1. Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից […]
09:15 07.12.2023
NYMEX բորսայի դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.14%-ով և կազմել 2043.80 դոլար, արծաթի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 24.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 891.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
19:21 06.12.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք ընդգծվել […]
15:56 06.12.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման մասին։ Միջոցառման շրջանակներում ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը տրամադրվում է օժանդակություն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ։ Կառավարության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10%-ը, 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի […]
13:54 06.12.2023
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի վերջնական տարբերակը։ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ, առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը կկազմեն […]
13:05 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու […]