10:51 06.12.2023
Նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 48 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10․679․361 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 38․610․958 ՀՀ դրամ։ 27 […]
10:47 06.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 439 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,40 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:36 06.12.2023
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում: ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնահատուկ շեշտադրելով […]
10:23 06.12.2023
NYMEX բորսայի դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.72%-ով և կազմել 2040.90 դոլար, արծաթի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 24.64 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 907.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
16:00 05.12.2023
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և […]
15:10 05.12.2023
Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում․ այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։ Ի՞նչ պետք է անել առաջին քայլով Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս՝ անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ […]
13:33 05.12.2023
Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Իր ելույթում Նարեկ Տերյանը կարևորել […]
11:10 05.12.2023
Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա […]
10:36 05.12.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանին և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Նիկողոս Հակոբյանի և նրա գործընկերների Հայաստան այցի հիմնական նպատակը Հունգարիայի հայ համայնքի կողմից հավաքված օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փոխանցելն էր։ Դրամական օգնությունը փոխանցվել է Արմավիրի, Արարատի, Լոռու մարզերում՝ ընդհանուր առմամբ 30-40 ընտանիքի, որոնք […]
10:31 05.12.2023
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 55.7 մլն գործարք` 1285.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.2 մլն գործարքով կամ 8.2%-ով, իսկ արժեքային` 269.7 մլրդ ՀՀ դրամով կամ 26.5%-ով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
10:22 05.12.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի պատասխանատուներին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկը Հայաստանում և ծրագրի արդյունավետ իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով ջրային ոլորտի […]
08:28 05.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
15:23 04.12.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ օդային ճանապարհով փորձ է արվել արտահանել առանց հայտարարագրման 25.000 ԱՄՆ դոլար, հայտնաբերվել է մոտ 31 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված, մաքսային հսկողությունից թաքցված 2800 տուփ ծխախոտի տեղափոխումը կանխվել է, քաղաքացին փորձել է տեղափոխել 521 կգ չհայտարարագրված ապրանքներ, մաքսային ծառայողները բացահայտել են 400 […]
13:02 04.12.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական […]
10:44 04.12.2023
Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով: Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է […]
10:29 04.12.2023
Երկուշաբթի առավոտյան բիթքոյնը թանկացել է մոտ 4%-ով, իսկ դրա արժեքը անցած տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 40 000 դոլարը՝ ըստ առևտրի տվյալների։ Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է միջին գինը ավելի քան 20 բորսաներում, բիթքոյնի արժեքը աճում է օրական 3,78%-ով՝ հասնելով $41,250-ի: Մասնավորապես, Binance-ում՝ կրիպտոարժույթների առևտրի ծավալով ամենամեծ բորսայում, բիթքոյնը թանկանում է […]
10:05 04.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,55 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:17 02.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:57 01.12.2023
Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրավերով այցելել է Բուլղարիայի ազգային տաղավար: Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել տաղավարում, ծանոթացել բուլղարական արդյունա-արտադրական նորարարություններին: Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանման վերաբերյալ […]
21:43 01.12.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը, որի բանախոսներից էր նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին՝ ձեռնարկելով գործնական քայլեր և նպաստելով մոլորակի համար […]
21:09 01.12.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։ Տարեկան ժողովին ելույթի ժամանակ ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ դեռևս երկու տասնամյակ առաջ բանկային գաղտնիքի «դարաշրջանի» […]
20:38 01.12.2023
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է արդեն երկրորդ տարին անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» երկօրյա համաժողովը: Մեկ հարկի տակ հավաքվել էին ձեռներեցներ, գործարարներ, անվանի գիտնականներ ու հետազոտողներ՝ քննարկելու ու հասկանալու, թե ինչպես կարող են գիտությունն ու գործարարությունը համատեղ ջանքերով ներդնել՝ օգնելու ունենալ գիտահեն ու արագ զարգացող տնտեսություն: «Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի […]
14:57 01.12.2023
Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին։ ՊԵԿ-ն այս մասին տեղեկություն է տարածել։ Ի՞նչ է նախատեսվում աջակցության ծրագրով Կառավարության որոշմամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում […]
11:14 01.12.2023
Արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերն են քննարկվել նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստի մասնակիցների կողմից: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից նիստին մասնակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի […]
08:34 01.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,65 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։ […]
19:05 30.11.2023
Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, պետական գույքի գրավադրման պայմաններն ու կարգը: Իրավական ակտի ընդունումը բխում է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից գործարքներով կնքված՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում պայմանագրային պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու […]
16:39 30.11.2023
Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն […]
14:51 30.11.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է եւ կարեւորել է մի շարք ուղղություններով ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակականության կարեւորությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, […]
10:30 30.11.2023
Նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար: 2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ: Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական […]
09:46 30.11.2023
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 17 պոլիկլինիկա է գործում: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել: Նախորդ տարվանից համայնքը մեծածավալ աշխատանքներ սկսեց: Թիվ 4, 12, 8 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ծրագրի համար պետական ու համայնքային բյուջեներից շուրջ 1 մլրդ դրամ է […]