TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.13 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը շարունակվում է

12:45 30.10.2023

Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղա-տնտեսական տեխնիկան՝ տրակտորներ՝ տարբեր մակնիշների, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրի պայմաններն են՝ […]

̰
Ռուսաստանում շոկոլադի գինը կթանկանա

11:12 30.10.2023

Ռուսաստանում մի շարք մանրածախ ցանցեր որոշ շոկոլադ արտադրողներից ծանուցում են ստացել իրենց արտադրանքի գների բարձրացման մասին, դիմումները քննարկման փուլում են, և այժմ կարիք չկա խոսել մանրածախ գների համատարած և միանվագ բարձրացման մասին. այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (AKORT) նախագահ Իգոր Կարավաևը: «AKORT-ի անդամ մի շարք մանրածախ ցանցեր որոշ արտադրողներից ծանուցումներ […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնությամբ՝ Ծաղկաձորում անցկացվել է «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը

10:57 30.10.2023

Հոկտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում անցկացվել է «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառման նպատակն էր Սյունիքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի ֆերմերներին ներկայացնել սկզբնական անասնաբուծական հաշվառումը և տոհմային հաշվառման սկզբունքները, ինչպես նան անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և դրանցից […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

10:43 30.10.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։ […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին

10:05 30.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 429 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Ներկայացվել են հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները. ՇՄ նախարարությունն ամփոփել է շաբաթը

14:30 29.10.2023

Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է ենթակա կառույցներում շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տնօրեն Արման Մկրտչյանը մասնակցել է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կազմակերպված հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներին։ Ներկայացվել են նախատեսվող աշխատանքները, հնարավոր ազդեցությունները կենսաբազմազանության վրա, դրանց նվազեցման […]

̰
Սևանի իշխանի պահպանության հիմնախնդիրները. Հայաստանի միակ էնդեմիկ ձկնատեսակի պահպանության հետքերով

12:45 29.10.2023

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսում է Սևանա լճի և Սևանի իշխանի պահպանության հիմնախնդիրների մասին: Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Christoph Winkler ընկերության «Enviromental Dance» նախագծի մաս կազմող տեսանյութը:  

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին

10:25 29.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ

14:30 28.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Լոնդոնում հանդիպել են JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները։

̰
Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 28- ին

08:04 28.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը

17:00 27.10.2023

Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս: Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է […]

̰
ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները

10:20 27.10.2023

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների համատեքստում, կարևորել է գործընթացում տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին

08:13 27.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,39 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Լոնդոնում համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը

21:47 26.10.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած հայ-բրիտանական գործարար համաժողովի շրջանակում մասնակցել է «Ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմը և անդրադարձել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը:

̰
ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները պետական աջակցության կստանան

18:29 26.10.2023

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող […]

̰
Հայաստանում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները

16:56 26.10.2023

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թ. դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թթ. նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Ըստ […]

̰
1 մլրդ 800 մլն դրամ է հատկացվել անկանխիկ գործարքներից հետվճարի ծրագրի շրջանակում 4-րդ եռամսյակի վճարման գործընթացն ապահովելու համար

13:17 26.10.2023

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր […]

̰
Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60%-ի. Վաչե Տերտերյան

12:13 26.10.2023

Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60 տոկոսի: Օրենսդրական փոփոխությունները նպաստելու են արևային էներգիայի ոլորտի զարգացմանը: Նախագիծը  գործադիրի հավանությանն է արժանացել: Կառավարության հոկտեմբերի 26-ի հերթական նիստին համապատասխան նախագիծը  ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:  «Առաջարկում ենք փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ Էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

10:51 26.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: Ըստ այնմ՝  2023թ․ հունվար–սեպտեմբերին 2022թ․ հունվար–սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 𝟗.𝟕%: 2023թ․ սեպտեմբերին 2022թ․ սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 𝟱.𝟲%:

̰
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

10:30 26.10.2023

Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը: Ընդգծելով նման կրթական կենտրոնների […]

̰
Հրապարակվել է հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը

10:02 26.10.2023

Հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին

09:35 26.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,37 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 5.6%

15:30 25.10.2023

Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.7%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 24.2%, շինարարություն՝ 15.7%, ծառայություններ՝ 4.6%, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 4.3%-ով։ 2023թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […]

̰
Վահան Քերոբյանը Չինաստանում հանդիպում է ունեցել Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ

13:02 25.10.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 20-ին Չինաստանում հանդիպում է ունեցել Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը՝ հաշվի առնելով քաղաքի՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու հանգամանքը։ Նախարարը Շենճենի փոխքաղաքապետին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգստի», տեխնոլոգիական և արդյունաբերական պարկերի ստեղծման ծրագրերը, […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

10:33 25.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 430 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,42 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Թանկարժեք մետաղների գները նվազել են

09:04 25.10.2023

NYMEX բորսայի հոկտեմբերի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1983.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 23.06 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.37%-ով և կազմել 891.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Կառավարությունը լրացում է առաջարկում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

13:42 24.10.2023

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով ազգային օպերատորը պետք է ապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրելու […]

̰
Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 5.1%-ով. ՊԵԿ

11:00 24.10.2023

Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1%-ով:

̰
ՍԱՏՄ աշխատակիցները ծանոթացել են համաճարակաբանական տեղեկատվության ստացման նոր համակարգին

10:28 24.10.2023

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱ)» խորագրով դասընթացին։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման, գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։ Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի […]

̰
Բիթքոինի գինը կտրուկ աճել է

10:11 24.10.2023

Բիթքոինի գինը բարձրացել է մոտ 14%-ով և երեքշաբթի գիշերը գերազանցել է 34000 դոլարը, ցույց են տալիս առևտրի տվյալները։ Binance-ում՝ կրիպտոարժույթների ծավալով ամենամեծ բորսայում, բիթքոինը թանկացել է 14%-ով՝ հասնելով 34243 դոլարի: Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինի արժեքն աճել է 14,59%-ով՝ միջինը կազմելով 34,351 դոլար: Դինամիկան նկատվում է ամենուր: […]

̰
BACK_TO_TOP