


10:22 05.12.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկը Հայաստանում և ծրագրի արդյունավետ իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով ջրային ոլորտի առաջնահերթությունը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։
Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության գործողությունները ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ կառավարման տեսանկյունից, նշել, որ ոլորտում արդեն իսկ առկա է համագործակցության հաջող փորձ միջազգային գործընկերների հետ։
Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Էրիկ Վիալան նշել է, որ ծրագրի նպատակը տարածաշրջանի երեք երկրներում անդրսահմանային համագործակցության ու ջրային ռեսուրսների կառավարմանն աջակցությունն է` նպաստելու տարածաշրջանային կայունությանը և դիմակայությանը: Ծրագրի իրականացման համար կարևորվել է համագործակցությունը հատկապես շրջակա միջավայրի նախարարության հետ՝ որպես ջրային ոլորտը կառավարող մարմին։
Տիգրան Գաբրիելյանը և նախարարության ներկայացուցիչները մասնակցային համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հատկանշելով համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները՝ ջրախնայող համակարգերի ներդրում և պիլոտային ծրագրերի իրականացում, տվյալների հավաքագրում, ջրավազանային կառավարման պլանների մշակմանը և պլաններից բխող միջոցառումների իրականացմանն աջակցություն, կարողությունների զարգացում, հարևան երկրների հետ փորձի փոխանակում։
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...