19:10 29.11.2023
Էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագրից Հայաստանում օգտվել է արդեն 6800 քաղաքացի։
Նախորդ տարվա հունիսի 1-ից մեկնարկած ծրագիրը բավական պահանջարկ է ունեցել քաղաքացիների շրջանում, և պետությունը որոշել է երկարացնել ժամկետը։ Մինչև 2024 թ.-ի հուլիսի 1-ը քաղաքացիները կարող են դիմել ծրագրին, և պետությունը կսուբսիդավորի։
«Մինչ ծրագրի ժամկետը երկարաձգելը կատարել ենք մոնիթորինգ՝ պարզելու, թե արդյոք վարկային միջոցները նպատակին են օգտագործվում։ Ասեմ, որ արդյունքները գոհացուցիչ են։ Քանի որ ծրագրի պահանջարկը բավական մեծ է, պետությունն ավելացնում է ֆինանսավորումը։ 2023 թվականի պետական բյուջեով նախնական ծրագրին հատկացվել էր 309 մլն դրամ, պահանջարկին զուգահեռ գումարն ավելացվեց և դարձավ 864 մլն դրամ։ Այսինքն՝ 2023 թվականի նախնական բյուջեն գրեթե 3 անգամ գերազանցել ենք։ Վերջին տվյալի համաձայն՝ ամբողջ ծրագրի շրջանակում վարկային պորտֆելը կազմում է շուրջ 14,4 մլրդ դրամ»,-ասուլիսին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...