Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թ. շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով. ԿԲ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+31.09 oC

Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թ. շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով. ԿԲ նախագահ

13:42 15.11.2023

Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով՝ շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը: Նշված տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որտեղ կարեւոր նշանակություն ունեն ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների խրախուսմանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ներդրումների մասնաբաժնի էական աճը, ինչպես նաեւ կարողությունների զարգացման միջոցով արտադրողականության աճին նպաստումը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ հերթական նիստում ներկայացնելով ԿԲ եզրակացությունը 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ կառավարության նպատակադրված բարձր տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի արտահանման խթանման եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում խոշոր ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալով եւ սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից եւ արդյունքներից: Ըստ ԿԲ նախագահի՝ 2024 թվականի հարկաբյուջետային հատվածը համախառն պահանջարկի վրա կունենա ընդլայնող ազդեցություն: 2024 թվականին հարկաբյուջետային քաղաքականությամբ թիրախավորվել է էապես բարձրացնել պետական ներդրումների մակարդակը եւ միաժամանակ ապահովել ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազող միտումը:

Նախանշված բարձր տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաեւ հարկային վարչարարության բարելավման արդյունքում 2024 թվականի համար նախանշվել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0,75 տոկոսային կետ աճ:

2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: Կարեւորվել են 2024 թվականին նախատեսված վարչարարության եւ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում հարկերի հավաքագրումը բարելավող կայուն լծակների ձեւավորումը եւ արդյունավետության ապահովումը:

Մարտին Գալստյանի խոսքով ԿԲ-ն կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման եւ գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետեւողական իրականացումը: Ամփոփելով՝ ԿԲ նախագահը նշել է, որ գնահատվում է՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը, թեեւ պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոկայունության ապահովման տեսանկյունից, սակայն շեշտադրում է Կառավարության հետեւողականությունը տնտեսական ներուժի խթանմանն ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներում: Վերջինս հիմքեր կստեղծի նաեւ առաջանցիկ պահանջարկի աստիճանական ճշգրտման եւ ՀՆԱ-ի ներուժի մակարդակի բարձրացման համար:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով անվտանգային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական անվտանգությանը, ներդրումներին, հարկային մուտքերին, ՀՆԱ/պարտք հարաբերակցությանը, ազգային արժույթի փոխարժեքի հնարավոր արժեզրկման ռիսկերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին

14:15 15.08.2025

Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին

Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...

«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի

13:55 15.08.2025

«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

13:43 15.08.2025

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

13:42 15.08.2025

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:30 15.08.2025

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

13:17 15.08.2025

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...

BACK_TO_TOP