TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

10:10 11.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 9-ի դրությամբ

08:42 09.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 416.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.90 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:

̰
Թուրքիան շարունակում է հանդես գալ «գնաճի աշխարհի չեմպիոնների լիգայում». Քըլըչդարօղլու

21:22 08.09.2023

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայի կառավարության հայտարարած «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) հետ, փոխանցում է «Էրմենիհաբերը»։ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին՝ ասելով. «Հիմա իրենց բերած OVP-ով նրանք չեն կարող նույնիսկ մոտենալ այդ թիրախներին մինչև 2026 թվականը: Բայց նրանք OVP-ում ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բաց […]

̰
Միջազգային փորձագետները մասնակցել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությանը նվիրված գիտաժողովի առաջին պանելային քննարկմանը

20:31 08.09.2023

ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի առաջին պանելային քննարկման թեման է եղել «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, քննարկմանը մասնակցել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը, Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 515 մլն դոլարի վնաս

16:24 08.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,925 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 784 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

15:08 08.09.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 36 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․811․405 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի […]

̰
Վարչապետը Երևանում ծանոթացել է տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքին

15:00 08.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված […]

̰
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի երկրորդ փուլը

11:46 08.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։ Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը […]

̰
Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

10:50 08.09.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին): Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, – բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․ – արտադրական շինության հատակը և […]

̰
Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը

09:26 08.09.2023

Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ում։ Համաժողովը համատեղ կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նպատակ ունի ստեղծել եզակի փոխգործակցության հարթակ այնպիսի թիրախային խմբերի միջև, ինչպիսիք են պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ Համաժողովն […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 8-ին

08:56 08.09.2023

Shantnews.am-y ներկայացնում է տարադրամի այսօրվա փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.92 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամ:

̰
Սևանա լճից դուրս է բերվել 274 հատ խեցգետնորսից, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

19:09 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված […]

̰
«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան

17:26 07.09.2023

«Վայլդբերիզ»-ում ապրանքը շատ ավելի էժան է սպառողների համար, քանի որ գնում են ուղիղ արտադրողից, իսկ Հայաստանում գործող շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հաճախ ապրանքները ձեռք են բերում միջնորդների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը «Վայլդբերիզ»-ով՝ շատ […]

̰
Կառավարությունը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

15:03 07.09.2023

Կառավարությունը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված […]

̰
Հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպություններին և ԱՁ-ներին ՊԵԿ-ը հորդորում է պահպանել ՀԴՄ-ի կիրառության կանոնները

13:46 07.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Այդ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը ՀԴՄ-ի […]

̰
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

10:37 07.09.2023

Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման […]

̰
Վարչապետի մասնակցությամբ կայացել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային նոր կենտրոնի բացման արարողությունը

10:09 07.09.2023

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ի դրությամբ

10:00 07.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,01 դրամ:

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքներին

09:38 07.09.2023

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են: Ճանապարհահատվածի շուրջ 75% միակողմանի երթևեկելի է: Ծրագրի արժեքը 38,9 մլրդ դրամ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային […]

̰
Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

21:40 06.09.2023

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ

21:00 06.09.2023

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Հաղորդագրությունը փոխանցում է РИА Новости-ն։ «Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում արդեն աշխատանքային շփումների մեջ ենք մտնելու բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար», – ասել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառնուտում կառուցվող տիպային մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին

20:21 06.09.2023

Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր Շիրակի մարզ: Նշում է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70%-ը հատկացվել է պետբյուջեից։

̰
Կապսի ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի հողատարածքների ջրապահովվածության մակարդակը. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

19:36 06.09.2023

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ այցի ընթացքում ծանոթացել է նաև Կապսի ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո: Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների […]

̰
«TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները

19:05 06.09.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել են «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը: Քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Դավիթ Գրիգորյանը կարևորել է կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող շինարարության մեծ ծավալները և դրանցում բնակարանաշինական […]

̰
Վաղը Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով, անհրաժեշտ քանակությամբ այլուրը մատակարարված է. ԱՀ ՍԶՄՆ

18:51 06.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն […]

̰
Հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

14:10 06.09.2023

Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է […]

̰
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

12:21 06.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]

̰
Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացել է հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

11:55 06.09.2023

Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։ Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի և Իտալա-ռուսական առևտրային պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։ Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով թե իտալական, որ ընկերության հետ է ցանկանում […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ի դրությամբ

10:40 06.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:

̰
1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, աշխատատեղերի աճ.  ՊԵԿ-ն ամփոփում է օգոստոսը

10:33 05.09.2023

1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, աշխատատեղերի աճ, մաքսային և հարկային բարեփոխումներ, հետբացթողումային հսկողության կատարելագործում, միջազգային համագործակցություն։ Այս ամենը և ավելին՝ կոմիտեի հունիս ամսվա գործունեությունն ամփոփող տեղեկատվական հոլովակում։

̰
BACK_TO_TOP