TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին

11:52 01.07.2023

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին: Համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Հայկական կողմից աշխատաժողովին մասնակցել են […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ի դրությամբ

10:28 01.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները ըստ rate.am-ի: Ըստ այնմ՝ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 416 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 423 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.28 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.45 դրամը:

̰
Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը. Փաշինյան

09:12 01.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի բարձրացմանը։ Գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին: Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն […]

̰
Երևանում կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեություն

15:52 30.06.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ավետիք Կնյազյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Մասնավորապես՝ արտադրամասի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել, սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք […]

̰
Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան տեղափոխել կոկաինի առանձնապես խոշոր խմբաքանակ

12:21 30.06.2023

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: […]

̰
Առաջարկվում է բարձրացնել ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը

20:14 29.06.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հուլիսի 1-ից սահմանել՝ նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն), զինվորական […]

̰
6 ամսով արգելք կսահմանվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

20:05 29.06.2023

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության […]

̰
Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է․ ՇՄՆ

19:59 29.06.2023

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։   «Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները […]

̰
Մայրաքաղաքում հիմնվել են մոտ 35 հեկտար անտառ-տնկարկներ՝ մոտ 100% կպչողականությամբ

19:25 29.06.2023

Ծիծեռնակաբերդի բարձունքի անապատ հիշեցնող հողերում խիտ անտառ ունենալու հեռանկարին թերահավատորեն մոտեցողները քիչ չէին, ասում է Բեգոյանն ու հավելում, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանասեր մասնագետներից ամիսներ է պահանջվել, որ աշնանն ու վաղ գարնանը տնկած ծառերը ոչ միայն 99 տոկոս կպչողականություն ունենան, այլև նոր տնկիների դալար շիվերին բերքը ծանրանա: Ապա ափսոսանքով նշում է, որ […]

̰
Թուրքական լիրայի անկումը շարունակվում է

19:17 29.06.2023

Թուրքական մամուլի գլխագրերից շարունակում են անպակաս մնալ երկրի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը: Ըստ այդմ՝ հունիսի 29-ի դրությամբ դոլար/լիրա հարաբերակցությունը հասել է 26.30-ի, իսկ եվրո/լիրայինը՝ 28.71-ի: Նույն օրվա դրությամբ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը ևս արժևորվել է լիրայի նկատմամբ՝ կազմելով 33.25 լիրա: Նշվում է, որ  ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հունիսի 28-ին «Եվրոպայի կենտրոնական բանկի […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

19:09 29.06.2023

  ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի հերթական նիստում՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։ Այդ թվում՝ Միջպետական նշանակության ավտոճանապարհներ․ 714 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգման համար 317 993,2 հազար […]

̰
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում

17:30 29.06.2023

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում: Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները, և պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա մայիսն արդեն շատ բարձր, […]

̰
Ո՞րն է Հայաստանում մոդուլային միջուկային մինի ռեակտորներ տեղադրելու ամերիկյան առաջարկի թերությունը

21:15 28.06.2023

Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել  էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ: Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և  «Ատոմային էներգետիկայի մրցունակության» […]

̰
Մեկնարկել է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

20:52 28.06.2023

Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 11.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա, խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։ Շուրջ 3կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։ Տեխնիկական հսկողությունը կատարում […]

̰
Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլարի վարկ

20:05 28.06.2023

Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։ Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առողջապահական ծառայություններին, վնասված կամ ոչնչացված քաղաքային ենթակառուցվածքների  վերականգնմանը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ ՝ ՀԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վերականգնման աշխատանքների համար կպահանջվի մի քանի տարի: Թուրքիայում ՀԲ-ի գրասենյակի տնօրեն  Ումբերտո Լոպեսը հայտարարել է, որ […]

̰
Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում կարկտահարության վնասները նախնական գնահատումներով կազմում են 30-90 %

19:31 28.06.2023

Նախօրեին, երեկոյան Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների գյուղերին։ Կարկտահարության վնասների չափը գնահատելու համար երկու տարածաշրջանների գյուղերում ուսումնասիրություններ են կատարել մարզի գյուղատնտեսության վարչության մասնագետները։ Նախնական տվյալներով՝ Ախուրյանի տարածաշրջանում ընդհանուր վնասվել են 1170 հա, Արթիկի տարածաշրջանում մոտ 2000 հեկտար ցանքատարածքներ, բերքի վնասվածության աստիճանը գնահատվում է 30-90 տոկոս։   «Ամբողջը ջարդվել […]

̰
Թուրքական ազգային արժույթը շարունակում է անկում ապրել

18:37 28.06.2023

Թուրքական մեդիան ողողված է ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերով, որոնք իրենց որակմամբ` պատմական են: Մասնավորապես հունիսի 27-ի դրությամբ 1 դոլարի և 1 լիրայի հարաբերակցությունը, որը նախքան  մայիսի 14-ի համապետական ընտրությունները փորձ էր արվում պահել մինչև 20-ը, շուրջ 1 ամսվա ընթացքում աճել է 30%-ով՝ կազմելով 26.02 լիրա: Ուշագրավ է նաև եվրոյի և լիրայի հարաբերակցությունը, որն առաջին անգամ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք

15:40 28.06.2023

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Պարզվել է նաև, որ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար […]

̰
Երևանի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն

19:40 27.06.2023

Երևանը շինարարական փոշուց զերծ պահելու համար կառուցապատողները շինհրապարակներում կհետևեն մի շարք նորմատիվների ևս, մայրաքաղաքի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն, այսուհետ վարձույթի և վաճառքի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները միայն կկարողանան կայանել Էրեբունու, Նոր Նորքի և Շենգավիթի նախատեսված վայրերում, կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Որոշումները կայացվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ի […]

̰
Տավուշում ևս կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը

19:30 27.06.2023

Հունիսի 30-ին Տավուշի մարզում կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը: Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում. նախագիծը հենց այս թիրախային ուղղություններն ունի: Մարտի 11-ին «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով 1-ին ֆորումն անցկացվեց Գյումրիում, որին ներկա էին էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարները, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնյաներ  ու ասոցացիաների […]

̰
Մայիսին 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում

13:04 27.06.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 9.1 մլն դրամի […]

̰
Ռուսաստանցիների բիզնեսը Վրաստանում ընդլայնվում է

19:57 26.06.2023

Վերջին մեկուկես տարում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի 20 հազար 691 քաղաքացի։Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից խորհրդարանի պատգամավոր Ռոման Գոցիրիձեին տրմադրված տեղեկությունում: Ըստ տեղեկության՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 14 հազար 506 քաղաքացի։ 2023 […]

̰
Բելառուսը ռուսական գազ կստանա ամենաէժան գնով

19:36 26.06.2023

Բելառուսը ստացել է ռուսական գազի ամենացածր գինն աշխարհում, հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն հաստատվել է «Գազպրոմի» հետ մինչև 2031 թվականը կնքված պայմանագրով։ Այժմ Բելառուսը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 128,52 դոլար։ Երկու երկրների նախագահները պայմանավորվել […]

̰
Թուրքական լիրան անկման նոր ռեկորդ է գրանցել

18:58 26.06.2023

  Թուրքիայի Կենտրոնական բանկը մեղմացրել է ավելի վաղ ներդրված կարգավորող պահանջները՝ խրախուսելու անհատներին և ձեռնարկություններին կրճատել դոլարային ներդրումները և ավելացնել ավանդները թուրքական լիրայով, հայտնում է Interfax-ը։   Թուրքիայի Կենտրոնական բանկը վերանայել է մեխանիզմը, որը բանկերից պահանջում էր ակտիվները պահուստավորել լիրայով՝ արտարժույթով ավանդների գումարի 10%-ի չափով։ Այս մեխանիզմի դրույքաչափը իջեցվել է մինչև 5%։   Financial Times-ը […]

̰
Թուրքիան 3-րդն է «Հացահատիկի միջանցք»-ով ամենաշատ բեռնափոխադրումներ իրականացնող երկրների շարքում

18:35 26.06.2023

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիան երրորդ երկրին է, որտեղ տեղափոխվում է ամենաշատ հացահատիկը։ 44 երկրների ցանկում 987 նավերից 290-ը թուրքական  դրոշով են, իսկ 224 նավ էլ […]

̰
Պետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն

13:03 26.06.2023

«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ […]

̰
Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում ցուցադրական և ուսումնական ջերմատուն է բացվել

19:45 24.06.2023

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում կայացել է բնակավայրի միջնակարգ դպրոցին կից ցուցադրական և ուսումնական ջերմատան բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ներկայացուցիչներ ՀՀ Տավուշի մարզպետարանից, Բերդի համայնքապետարանից, «Փարոս» հիմնադրամից, Ավստրիական […]

̰
ՌԴ քաղաքացիները Վրաստանում ավելի քան 3500 բնակարան են գնել

19:28 24.06.2023

Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի տվյալներով՝  ընթացիկ տարվա 5 ամսում ՌԴ քաղաքացիները Վրաստանում գնել են 3369 բնակելի տուն։ 2022 թվականին նրանց կողմից գնված ընդհանուր անշարժ գույքի թիվը կազմել է 5 հազար։ «Տվյալների համաձայն՝ Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 5000 քաղաքացիներ որպես սեփականություն են գրանցել […]

̰
Թբիլիսին նոր միջազգային օդանավակայան կունենա

17:32 24.06.2023

Թբիլիսին նոր միջազգային օդանավակայան կունենա։ Այն կկառուցվի Վազիանիի տարածքում՝ համանուն օդանավակայանի բազայի վրա։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ներկայումս Վազիանի օդանավակայանը պատկանում է պաշտպանության նախարարությանը և օգտագործվում է ռազմական նպատակներով։ Էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքով՝ ավստրիական Airport Competence GmbH ընկերությունն առաջիկայում նոր օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ կիրականացնի։ «Մեր նպատակն է, որ երկիրն ունենա աշխարհի լավագույն […]

̰
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է

16:57 23.06.2023

Հարկ վճարողների կողմից 2023թ. մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 718 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 45 042-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. մայիս ամսվա […]

̰
BACK_TO_TOP