Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր

11:34 07.07.2023

Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն: Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և գյուղական բոլոր բնակավայրերը կունենան քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ուղեցույց ծառայող ծրագրային փաստաթղթեր:

Փաստաթղթերի կիրառությունն առավել դյուրին դարձնելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են մարզեր՝ համայնքների ղեկավարներին և շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու դրանց կիրառման կարգը, հավաքագրելու ծագող հարցերը, առաջարկները և աջակցելու մասնագիտական պարզաբանումներով։

Աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզեր։ Առաջիկայում նախատեսված են քննարկումներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Միկրոռեգիոնալ փաստաթղթերը ներառում են տարածական պլանավորման երեք մակարդակ՝ մարզ, համայնք և բնակավայր՝ համապատասխանաբար ընդգրկելով տարածքային հատակագծման նախագիծ, գլխավոր հատակագիծ և գոտևորման նախագիծ։ Հետևաբար կոչված են կանոնակարգելու ինչպես յուրաքանչյուր բնակավայրի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը, այնպես էլ տարածաշրջանային նշանակության համընդհանուր խնդիրները։
Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետահատակագծային խնդիրների լուծումից բացի փաստաթղթերում առաջարկվում են բնակավայրի մշակութային ժառանգության և բնական միջավայրի պահպանման, հետագա ճիշտ օգտագործման, նաև տարածաշրջանի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պայմաններ։ Փաստաթղթերում արտացոլվում են այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև զարգացման առկա անհամաչափությունները մեղմելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս իրականացնել քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է մարզի իրական կարիքների և ռեսուրսային հնարավորությունների վրա՝ նպաստելով մարզերի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության կենսամիջավայրի ու կենսամակարդակի բարելավմանը,-ընդգծում է Նունե Պետրոսյանը։ Որպես օրինակ նա առանձնացնում է հուշարձան-շինություններին երկրորդ կյանք տալու, նոր թաղամասեր ձևավորելու, զբոսաշրջային, գյուղատնտեսական կամ այլ հեռանկարով բնակավայրերի տարածքը ճիշտ օգտագործելու, ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրային առաջարկները, որոնք յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները հաշվի առնելով ներկայացված են փաստաթղթերում։
Միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Դրանք արդեն կիրառվում են Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել մշտադիտարկում իրականացնելու պահանջ՝ վերահսկելու համար ծրագրային ուղղությունների իրագործման ընթացքը և գնահատելու արդյունքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP