TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը գլխավորում է արձակուրդների համար ամենաբյուջետային երկրների հնգյակը. ATOR

20:32 15.05.2023

Հայաստանը, Թաիլանդը,Ադրբեջանը, Վիետնամը և Հարավային Կորեան անկախ տնտեսող ճանապարհորդների համար լավագույն հանգստի վայրերն են, ըստ ATOR-ի: Ասոցիացիայի փորձագետները վկայակոչում են Cotswold Outdoor-ի ուսումնասիրության տվյալները, որտեղ փորձագետները հաշվի են առել հյուրատների քանակը, անվճար տեսարժան վայրերը և խանութներում սննդի գները: Պարզվել է, որ հինգ երկրների մայրաքաղաքներում կարելի է չորս օր և երեք գիշեր անցկացնել 30-ից 90 դոլար […]

̰
Էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի

14:13 15.05.2023

Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի եւ ընդհանրապես էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի: Միեւնույն ժամանակ, նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս […]

̰
Վերացվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

11:31 15.05.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին): Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
Արտարժույթի փոխարժեքները մայիսի 15-ին

09:41 15.05.2023

Rate.am-ը ներկայացրել է մայիսի 15-ի արտարժույթի փոխարժեքները:   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 390 դրամ:   Եվրոյի առքի առավելագույն արժեքը 418 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 424 դրամ:   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4,95 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 5 դրամ:

̰
ԱՄՆ-ը կանխատեսում է Ուկրաինայում ցորենի արտադրության 21%-ով անկում

13:37 14.05.2023

Ուկրաինայում ցորենի արտադրությունը 2023 թվականին կնվազի 21 տոկոսով։ Այս մասին նշվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության զեկույցում։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն, ակնկալվում է, որ ցորենի արտադրությունը կնվազի տարեկան մինչև 16,5 մլն տոննա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին այս ցուցանիշը հասել է 20,9 մլն տոննայի։   Բացի ցորենի արտադրության անկումից, սպասվում է նաև հացահատիկային այլ […]

̰
2022թ.-ին Ալավերդի խոշորացված համայնքում իրականացվել է 17 սուբվենցիոն ծրագիր

19:51 13.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր: Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևել են սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին: 2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 […]

̰
Հակոբ Սիմիդյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է մանրաձկան աճեցման պայմաններին

22:00 12.05.2023

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում: Նախարարը Գեղարքունիքի մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է մանրաձկան հերթական […]

̰
Ներկայացվել է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությունը

20:17 12.05.2023

Մայիսի 12-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը, որը կազմակերպվել էր «Բլեջան» հասարակական կազմակերպության կողմից:   Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն վեց ամիս գործում է Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու […]

̰
2023-ի սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել Շիրակի մարզում իրականացվող արդեն 26 ծրագիր՝ 107 ենթածրագրերով

19:58 12.05.2023

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 2023 թվականին Շիրակի մարզում իրականացվող ևս 6 ծրագիր՝ 19 ենթածրագրերով։ Գյումրի համայնքի համայնքային 2 այգիների, 1 պուրակի բարեկարգման և 1 զբոսայգու կառուցման աշխատանքներ Գյումրի համայնքի կարիքների համար թվով 10 ավտոբուսների և 10 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում Ախուրյան համայնքի թվով […]

̰
Մոսկվայի հետ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մասն են․ Վրաստանի վարչապետ

19:39 12.05.2023

Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի արգելքի չեղարկումը և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Նա նշել է, որ թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, որի վերականգնումը կառավարության աժանիքն է։ «Մենք թիմում քննարկում ունեցանք, վերլուծեցինք՝ թռիչքները առևտրատնտեսական […]

̰
Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

14:00 12.05.2023

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը […]

̰
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

12:26 12.05.2023

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 […]

̰
Հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ աշխատանքների 10 օրվա հաշվետվությունը

11:03 12.05.2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել. Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով […]

̰
Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

10:36 12.05.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ` մատակարարների հետ առևտրի արդար կանոնների սահմանման, այդ թվում՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք: ՄՊՀ անդամ Հայկ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:30 12.05.2023

Rate.am կայքը ներկայացրել է մայիսի 12-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 419 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 425 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 5 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 5,13 դրամը:

̰
Հաստատվել են հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

15:47 11.05.2023

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը: Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, […]

̰
2022թ. պետական գույքի կառավարման արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել է 8.9 մլրդ ՀՀ դրամ

15:41 11.05.2023

Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագրի կատարման 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: Ըստ որոշման՝ հաշվետվությունն ընդգրկում է 2022թ. ծրագրի շրջանակում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]

̰
Կասեցվել է ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը

10:45 11.05.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում Ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։

̰
Մաքսակետերում հնարավոր են մաքսազերծման ու ապրանքների բացթողնման գործընթացների դանդաղեցումներ. ՊԵԿ

10:20 11.05.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵԿ-ը հայցում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված […]

̰
Չավուշօղլուն Սիրիայի հարցով Մոսկվայում քառակողմ բանակցությունները կառուցողական է անվանել

21:54 10.05.2023

Մոտ ժամանակներս կսկսվեն Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները, դա կանի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ վերադառնալով Մոսկվայից, որտեղ նույն օրը տեղի են ունեցել Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններ։ «Սիրիայի հարցով Մոսկվայում չորս կողմի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: Նրանք ընդգծել են մեր […]

̰
Ստամբուլում մեկնարկել է «հացահատիկի գործարքի» շուրջ հանդիպումը

19:12 10.05.2023

Ստամբուլում հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները սկսվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ բանակցություններին մասնակցում են Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններ են վարվում, որպեսզի այն «շարունակի գործել անխափան»։  

̰
Կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքային փորձառություն. քննարկում ԱԺ-ում

15:40 10.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկման է ներկայացրել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որի մշակման փորձը սկսվել է դեռևս 2006 թ.-ից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։ Ըստ հիմնական զեկուցողի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի,  ներկայումս բացակայում են կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարանջատելու հիմքերը, […]

̰
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

15:25 10.05.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ […]

̰
ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին

14:47 10.05.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների […]

̰
Խախտումները վերացվել են, կասեցումները դադարեցվել

11:45 10.05.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը: Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ: Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են:

̰
Արտարժույթի փոխարժեքները մայիսի 10-ին

09:16 10.05.2023

Մայիսի 10-ին Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գին է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանել 423 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 428դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանել 4.91 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 5.06 դրամը:

̰
Ստամբուլում կայանալիք բանակցություններում կքննարկվի հացահատիկի միջանցքի անվտանգությունը

08:49 10.05.2023

Հացահատիկային միջանցքի անվտանգության հարցերը ներառված են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը Ստամբուլում։ Ինչպես չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական դիվանագիտական ​​աղբյուրը, բանակցությունների արդյունքների հիման վրա համաձայնագրերի ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ «Երկարաձգելու շանսեր կան՝ հաշվի առնելով Անկարայի ակտիվ դիվանագիտությունը և Թուրքիայի նախաձեռնությունների շնորհիվ հացահատիկային միջանցքի վերականգնումը: Հացահատիկային միջանցքի […]

̰
Աբու Դաբիում Վահան Քերոբյանը ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում

23:40 09.05.2023

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում հայկական տաղավարում շրջել ենք Լիբանանի Էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հյուրին ներկայացրել եմ հայկական տաղավարում ներկայացված մասնավոր նախագծերը, միաժամանակ քննարկել ենք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Այնուհետև մասնակցել եմ տնտեսական աճի ապահովման նպատակով խոշոր ներդրումների […]

̰
Չինաստանից Ռուսաստան արտահանումը պատմական ռեկորդի է հասել

19:25 09.05.2023

Չինաստանից Ռուսաստան արտահանումը 2023 թվականի ապրիլին հասել է ռեկորդային 9,6 միլիարդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային տվյալները։ Ըստ վիճակագրության՝ մատակարարումների ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 153%-ով և 9 տարվա մեջ առաջին անգամ ավելի շատ է, քան ներմուծումը Ռուսաստանից։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը հասել է 19 միլիարդ դոլարի և դարձել պատմության մեջ երկրորդը` […]

̰
Թուրքիայում մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն է գործում

19:03 09.05.2023

Գերմանա-թուրքական առևտրաարդյունաբերական պալատի (AHK) նախագահ Փընար Էրսոյը հայտնել է թուրք-գերմանական առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ այս պահին Թուրքիայում կա մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն։ Էրսոյը մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի մասնաբաժինն օտարերկրյա  ուղղակի ներդրումերում կազմում է 6.4%։ 2022-ին գերմանական ներդրումներն ամբողջությամբ կազմել են 697մլն դոլար։ «Այդ ներդրումների մեծամասնությունը Թուրքիայում հարյուր հազարավոր  աշխատատեղեր ստեղծող երկարաժամկետ ներդրումներ […]

̰
BACK_TO_TOP