17:22 06.07.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, խորհրդակցություններ, շրջայցեր: […]
09:58 06.07.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և […]
11:35 05.07.2021
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ: Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են: Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, […]
22:47 03.07.2021
Կառավարությունը հաստատել է տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես. ✅սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն։ ✅Նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։ ✅Կենտրոնների […]
17:43 02.07.2021
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում: Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի միասնական քաղաքականություն, կնորմավորվեն կենտրոնների պահպանման ծախսերը, կբարելավվի այդ կառույցների ընդհանուր ֆինանսական վիճակը: Ըստ այդմ` ֆինանսավորման համար հիմք կհանդիսանան ինչպես կենտրոնի կողմից սպասարկվող սաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և […]
14:51 02.07.2021
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների. 3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ», 5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու», 6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա», 7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 8.07.2021 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
14:07 02.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա […]
12:44 02.07.2021
Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության […]
19:12 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով […]
14:02 01.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ: Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանում ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 18։00-ը՝ բացի շաբաթ և […]
18:27 30.06.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ: Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Ագրարային համալսարանը ՀՀ կրթական համակարգում հաստատուն քայլերով առաջ է գնում և իրականացնում […]
13:59 30.06.2021
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսված են մի շարք դասընթացներ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դասընթացներն անցկացվելու են հեռավար (e-ITEC)։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հնդկական կողմը կատարելու է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգալու է բոլոր ծախսերը: Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել առցանց՝ http://www.itecgoi.in/e-itec կայքում:
21:30 29.06.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին: «Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ, տարածաշրջանային մի շարք ծրագրեր: Ողջունելով համաժողովի […]
14:03 29.06.2021
Հայաստանում հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1288 դիմորդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննությանը մասնակցել են հայտարարագրված 264-ից 246-ը: Այդ առարկայից միջին միավորը եղել է 12,76: «Ռուսաց լեզվից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների […]
12:51 29.06.2021
Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի: Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը: «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» […]
17:43 28.06.2021
Մասնավոր այցով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է այցելել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությունը: Այցի մեկնարկին պատվիրակները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին: Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՊՄՀ ֆակուլտետների հնարավորություններին, այցելել Գեղարվեստի ֆակուլտետի ցուցասրահ-լսարան, մասնակցել նիստի, որին ներկա են եղել Գիտխորհրդի անդամներ […]
14:33 28.06.2021
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին: Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային […]
19:58 26.06.2021
Ներառականությունը տեխնոլոգիական ոլորտում կիրառելու, գործարկելու հմտություններն է սովորեցնում Upshift Գյումրի ծրագիրը։ Այն առաջինն է Շիրակի մարզում, որ հնարավորություն է տալու սովորել ու աշխատել ներառական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։ Իսկ ոլորտով հետաքրքրված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա գիտելիքներ ձեռք բերել և տարբեր ծրագրերում հանդիպած բոլոր տեսակի խնդիրները թույլ չտալ կրկնել՝ ապահովելով հասանելիությունը բոլորին։ Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում […]
12:49 25.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են երաշխավորված կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: ԿԳՄՍՆ-ն […]
17:56 24.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագրերը: Կարեն Թռչունյանը կարևորել է ՀՀ բուհերի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացումը, […]
17:18 24.06.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ: «1976 թվականին կառուցված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 116 դպրոցը գտնվում էր վթարային վիճակում։ Սեյսմիկ նորմերին չբավարարելու և հնարավոր վտանգների պատճառով վերջին տարիներին դպրոցի` տարրական դասարանների աշակերտներին տարհանել էին և առավել վտանգավոր մասնաշենքում դադարեցրել […]
15:40 24.06.2021
ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 4-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացած 11-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 1 314 դիմորդ, որոնցից 241-ը՝ «Ռուսաց լեզվից», իսկ 1073-ը՝ «Քիմիայից»։ «Մարզերում դիմորդների թիվը 860 է, որից 199-ը՝ «Ռուսաց լեզու», իսկ 661-ը՝ «Քիմիա» առարկաներից։ […]
15:10 24.06.2021
Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլփոստի հասցեին: Համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://en.tnut.edu.vn կայքից, […]
14:32 24.06.2021
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։ Ըստ օլիմպիադայի կանոնների՝ յուրաքանչյուր խնդրի լուծման համար […]
20:12 23.06.2021
Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին՝ շեշտադրելով, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են ընտրել վերապատրաստող կազմակերպություն երաշխավորված կազմակերպությունների ցանկից, պետք է բացառել որևէ ճնշում կամ անհարկի ուղղորդում այս հարցում, գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ «Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն․ մենք հետևողական ենք լինելու ուսուցիչների կողմից կազմակերպության ընտրության իրավունքի […]
18:16 23.06.2021
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը: Այդ նպատակով ձևավորվել է քննական 3 կենտրոն: Հավակնորդներից 23-ը «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը հանձնել է Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, քննություն է հանձնել 16, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում` 17 հոգի: Նշենք, որ գերազանցության […]
18:09 23.06.2021
Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների […]
16:28 23.06.2021
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Մաթեմատիկա» առարկայից քննությանը մասնակցելու համար, սակայն հայտագրվել էր 5 186 հոգի։ Առարկայից միջին միավորը եղել է 10․47։ «Մաթեմատիկա»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1 129 է, իսկ 18-20 […]
16:09 23.06.2021
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկելու է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է: ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը նշել է, որ մագիստրոսական նոր ծրագիրը ներդրվել է Համաշխարհային բանկի տրամադրած «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Նրա տեղեկացմամբ՝ դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած դեղերի որակի հետազոտման ու հսկման վերլուծական կենտրոնի ստեղծում և դրա […]
15:05 23.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող […]