TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը․ Ժաննա Անդրեասյան

22:59 16.07.2021

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ Ներկայում նախադպրոցական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կարգով ոլորտում կսահմանվի միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական […]

̰
Արցախի Պետնախարարն այցելել է ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ

21:00 16.07.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 16-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ: Պետական նախարարին են ներկայացվել դպրոցի շենքային պայմանների բարելավման, ուսումնական պարագաներով և լաբորատոր սարքավորումներով հագեցման, անհրաժեշտ մասնագետների ներգրավման հարցերը: «Շենքային պայմանների բարելավման հարցն ուսումնասիրվելու է մասնագետների կողմից և սեղմ ժամկետում առաջարկ է ներկայացվելու կառավարությանը: […]

̰
Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:36 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է գերմանական կրթական ծրագրի ներկայացուցիչներին

18:30 16.07.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։ Որպես առաջնահերթություն նշել է մասնագիտական կողմնորոշման ոլորտի զարգացումն ու հզորացումը, քանի որ գործազրկության կանխարգելման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է։ Վերջերս […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

18:17 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում: Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում. […]

̰
Մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ

17:45 16.07.2021

Մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով կներդրվի «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ներում: Ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել […]

̰
Հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը

15:55 16.07.2021

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը: Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8 կարողունակությունները ներառում են հանրակրթության հիմնական առաքելությունը՝ […]

̰
Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհին՝ կարևորելով ԲԿԲՓ ազգային թիմի դերը

12:12 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի […]

̰
Մասնագիտական կողմնորոշման այցեր՝ միջին դպրոցի աշակերտուհիների համար

11:22 16.07.2021

Վանաձորի, Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների համար անց են կացվել կարիերայի պլանավորման միջոցառումներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) և @Career Lab (@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական այցեր, որոնց նպատակն է խրախուսել իգական սեռի սովորողների ներգրավվածությունը մի շարք մասնագիտություններում, որոնցում […]

̰
Խրախուսվել են «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում լավագույն արդյունքներ արձանագրած աշակերտների ուսուցիչները

17:31 15.07.2021

Ամփոփելով 2020-2021 թթ. «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները՝ լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտների ուսուցիչների համար «Այբ» կրթական հիմնադրամն այսօր միջոցառում էր կազմակերպել: Ներկաներին առցանց ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մեծապես կարևորվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը և համատեղ աշխատանքն ուսուցիչների հետ: «Կրթական […]

̰
Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

15:54 15.07.2021

Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, «E-school Armenia» ծրագրի, […]

̰
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

14:22 15.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների: Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր չափորոշիչներ: Ստորև ներկայացնում ենք փորձարկվող մասնագիտությունները՝ ըստ ուսումնական հաստատությունների․ […]

̰
Գիտության կոմիտեն ընդունում է մրցութային հայտեր

15:47 14.07.2021

Ընդունվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի հայտեր՝ առցանց տարբերակով, մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի […]

̰
ՃՇՀԱՀ ուսանողները` «Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի մրցանակակիրներ

14:21 14.07.2021

«Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում ամփոփվել են 2020 թվականին անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մրցույթի երկու անվանակարգում՝ «Ճարտարապետական նախագծում» և «Կոնստրուկտիվ նախագծում», ներկայացրել են 6 նախագիծ, որոնցից երկուսն արժանացել է մրցանակի: «Ճարտարապետական նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ Վահրամ Աղաջանյանի և […]

̰
Կրթաթոշակ` Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին

17:14 12.07.2021

2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե մեդալների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
«Միներվա» ծրագիրը՝ ՀՊՏՀ-ի ուշադրության կենտրոնում

16:47 12.07.2021

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի վերաբերյալ («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») աշխատանքային խորհրդակցություն՝ համալսարանի ստորաբաժանումների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկայացվել են «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումները, կատարված աշխատանքն ու ձեռքբերումները, մասնավորապես ՀՊՏՀ-ի՝ EURAXESS-ին (համաեվրոպական հետազոտողների հարթակ) ներկայացրած հայտը, որն արդեն փորձաքննության փուլում է: Ներկաներն […]

̰
Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը

12:59 12.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով: Վերապատրաստումն ընթանալու […]

̰
«Բառարաններն օգնում են մեզ, հեշտացնում մեր կյանքը». միջազգային գիտաժողով Մանկավարժականում

15:21 09.07.2021

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մասնակիցներն […]

̰
ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

15:10 09.07.2021

2021 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՆԶՊ առարկայի օլիմպիադան անցկացվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձևաչափով: Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 7 մասնակից: Մրցույթում մի քանի տարի անընդմեջ հաղթող է ճանաչվում Արցախի թիմը: […]

̰
Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն տվյալներ է հրապարակել

12:59 09.07.2021

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները: «Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել […]

̰
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 տոկոսը. ԿԳՄՍՆ

19:18 08.07.2021

Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ […]

̰
Քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ

15:35 08.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր: Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորման պետական […]

̰
ՃՇՀԱՀ ուսանողները` միջազգային մրցույթ-ստուգատեսի մրցանակակիրներ

14:11 08.07.2021

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր: ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների 29-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսին: ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ այս տարի մրցույթին մասնակցությունն աննախադեպ է եղել՝ […]

̰
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

12:11 08.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը: Հունիսի 19-25-ն անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի […]

̰
Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով․ Ժաննա Անդրեասյան

23:55 07.07.2021

Հանրային լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը: «Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային […]

̰
«Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»․ Ժաննա Անդրեասյան

14:11 07.07.2021

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը: Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ […]

̰
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

12:48 07.07.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 […]

̰
Ուսման հրավեր՝ Իտալիայի բուհերում սովորելու նպատակով

11:36 07.07.2021

Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://studyinitaly.esteri.it/en/home_borse https://www.esteri.it/mae/en/servizi/stranieri/opportunita

̰
Մեկնարկել է հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը. Ժաննա Անդրեասյան

23:07 06.07.2021

Այսօր մեկնարկեցինք հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը՝ սկսելով ուսուցիչների, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումները Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Շնորհակալություն բոլոր գործընկերներին, կառույցներին, որոնց հետ աշխատում ենք որպես մեկ մեծ թիմ՝ հանրակրթության բովանդակային փոփոխությունը տեղ հասցնելու և իրագործելու համար»,- գրել է Անդրեասյանը։

̰
Գյումրիի արվեստի բուհերում դիմորդներն այսօր հանձնել են վերջին ներբուհական քննությունները

19:57 06.07.2021

Գյումրիի արվեստի բուհերում այսօր ավարտվել են  ներբուհական քննությունները։ Վերջին օրը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում դիմորդները քննություն են հանձնել  «Կոմպոզիցիա» առարկայից, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում մասնագիտական առարկաներից հետո գրավոր քննություն են հանձնել «Հարմոնիա» և «Երաժշտական տեսություն» առարկաներից։ Գեղանկարչական բաժնի դիմորդներին ներբուհական մասնագիտական քննությանը հանձնարարվել է կտավի վրա յուղաներկով նկարել  քաղաքային կամ սպորտային թեմայով  […]

̰
BACK_TO_TOP