TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք

15:31 11.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք. դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն այցելել են վերոնշյալ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: Նրանք շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի […]

̰
ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

14:44 11.06.2021

«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են «Word Univercity Ranking» աղյուսակում: Հավելենք, […]

̰
Մեկնարկել է «Օտար լեզու» առարկայից միասնական քննությունը

10:18 11.06.2021

ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվում է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ 4413 դիմորդ քննություն է հանձնելու. անգլերենից՝ 4250, գերմաներենից՝ 85, ֆրանսերենից՝ 74 և 2-ական` իսպաներենից ու պարսկերենից: «Մարզերում դիմորդների թիվը 2667 է, որից անգրելեն հանձնողները 2552-ն են, գերմաներեն՝ 68-ը, ֆրանսերեն՝ 44-ը, իսպաներեն՝ […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը

16:50 10.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք […]

̰
Հունիսի 11-ից երկրորդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

16:36 10.06.2021

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի: Մինչ հայտագրման բուն գործընթացը […]

̰
Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

14:32 10.06.2021

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` […]

̰
ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել

17:56 09.06.2021

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի 3 ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2016 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Ենոքավանի, Ակնաղբյուրի և Ներքին […]

̰
Քննարկվել են հայ-թուրքմենական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

14:52 09.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի […]

̰
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

11:39 09.06.2021

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Առաջարկվող նախագծով` ուսումնական […]

̰
Շիրակի մարզում 167 դիմորդ այսօր միասնական քննություն է հանձնել «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից

18:20 08.06.2021

Այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Գյումրիում քննություններն անցկացվել են մեկ քննական կենտրոնում, մասնակից դիմորդների թիվը եղել է 167-ը: Պարտադիր ջերմաչափումից ու ախտահանումից հետո, դիմորդները հերթական համարներն են ստանում ու լսարաններում իրենց տեղերը զբաղեցնում: Լսարանում արդեն փոքր-ինչ լարվածությունը մեծանում է: Կենտրոնանալու, իմացածը […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

17:11 08.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա անելիքները և պատասխանել ներկաներին հուզող հարցերին, որպեսզի հետագա գործընթացն անցնի հարթ և առանց խնդիրների: Քննարկման սկզբում փոխնախարարը նախ շնորհավորել է 48 կազմակերպություններին և մաղթել արդյունավետ աշխատանք: «Մեզ համար սա […]

̰
Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

14:35 08.06.2021

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4 քննական կենտրոններից մեկն է: Այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, […]

̰
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվել

12:28 08.06.2021

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում […]

̰
Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

12:23 08.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։ Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 21 կազմակերպություն: Դրանք են՝ «Եվրոպական համալսարան» հիմնադրամ, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, […]

̰
Հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները. գործելու է 15 քննական կենտրոն

11:23 08.06.2021

Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: «Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը աշխարհագրություն, […]

̰
Կարգավորվելու են լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները․ քննարկում ԱԺ հանձնաժողովում

18:43 07.06.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի և Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` խնդիրը վերաբերում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելուն, լրացուցիչ կրթական ծրագրերը` վերապատրաստումները, մասնագիտական […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

17:11 07.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեսպանի հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն նախանշված մի շարք գործնական […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է

14:38 07.06.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից: «Եթե խոսենք թվերով, ապա […]

̰
Շիրակի մարզի դպրոցներն ավարտում է 1680 աշակերտ․ Շիրակի մարզպետը ներկա է եղել «Վերջին դաս» միջոցառմանը

19:40 04.06.2021

  Այսօր հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը: Ավանդաբար մայիսին նշվող Վերջին զանգը, համավարակով ու սահմանափակումներով պայմանավորված՝ ավարտվող այս  ուսումնական տարում  նշվում է հունիսին, նաև «Վերջին դաս» միջոցառումը բոլոր դպրոցներում անցնում է այլ՝ տարբերվող բովանդակությամբ։ 12 տարի դպրոցում սովորած աշակերտները, թեև այսպիսին չէի պատկերացնում իրենց դպրոցին հրաժեշտը, բայց որոշել են՝  տոնական միջոցառումներ չեն լինելու, այլ  […]

̰
Վերջին զանգ և սենսորադինամիկ սենյակի բացում Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում

19:30 04.06.2021

Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա վերջին զանգը կրկնակի տոնական էր։ Ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ

19:25 04.06.2021

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ուղեկցությամբ, եղել է նաև Գորիսի պետական համալսարանում: Բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ կայացած հանդիպումը բացել է ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ Վահրամ Դումանյանին և հյուրերին շնորհակալություն հայտնելով […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Վերջին դասի» միջոցառումներին

17:32 04.06.2021

Այսօր հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշում են «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […]

̰
Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

16:53 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Միջոցառման մեկնարկից […]

̰
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

10:05 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես […]

̰
Կեղծ դիպլոմների խնդիրը կլուծվի. ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով

10:02 04.06.2021

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: «Այս տարի ծրագիրը միայն դպրոցների համար կլինի պիլոտային: Իհարկե, կտպվեն նաև ավարտական փաստաթղթերը, այսինքն՝ այս տարի երկու տարբերակն էլ կգործի և՛ էլեկտրոնային, և՛ թղթային: Փոփոխությունները և՛ […]

̰
Հանրային քննարկման է դրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախագիծը

16:39 03.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: […]

̰
Հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումը կարևորվում է․ ԿԳՄՍ փոխնախարար

10:40 03.06.2021

Հանրային քննարկման է ներկայացվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման […]

̰
Գյումրիի Արվեստների ակադեմիայում ընդունելության առաջին փուլն ավարտվել է․ որոշ մասնագիտություններ թափուր են 

19:58 02.06.2021

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության՝ մեկ բուհ մեկ մասնագիտություն կարգը այս  տարվա գործընթացում նոր է, բայց թերևս փորձված և տարիներով կիրառելի տարբերակ է արվեստի բուհերի համար։ Այս բուհերի դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի հստակ կողմնորոշումներ ունեն և այլընտրանքների չեն դիմում։ Գյումրիի Արվեստների ակադեմիայի մասնաճյուղերում տեղյակ են դիմորդների մոտավոր թվից և այն մասնագիտությունների, որտեղ նոր ուսումնական տարում […]

̰
Առաջին դասարանցիների առցանց  ընդունելությունը սկսված է․ Գյումրիում գործընթացը վերաբերում է 27 դպրոցների 

18:45 02.06.2021

Հունիսի մեկից hանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, որը, հիշեցնենք, անցկացվում է էլեկտրոնային գրանցման եղանակով։ Հայտագրման առաջին փուլը վերաբերում է այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում ունեն աշխատող ծնող կամ սովորող քույր ու եղբայր։ Ըստ սահմանված կարգի՝ այդպիսի առաջնահերթությունից օգտվող երեխաների հայտագրումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո էլեկտրոնային գրանցման հարթակը բաց […]

̰
Տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

18:12 02.06.2021

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ […]

̰
BACK_TO_TOP