12:16 23.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի […]
16:37 22.06.2021
Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը: Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը՝ Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառումը համախմբել էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 100 ֆրանսերեն դասավանդողների: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան […]
16:21 22.06.2021
Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են. «ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց դիպլոմները և համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում էին ներկայացրել ԱրՊՀ գրասենյակ, կարող են մինչև հունիսի 30-ը ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ դիպլոմները՝ ներկայացնելով նաև անձնագիրը: ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնում հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արձակուրդի պատճառով […]
12:50 22.06.2021
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները` Երևանում: Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377, […]
17:50 21.06.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի նախաձեռնությամբ մեկնարկել է համագործակցություն Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Նպատակը ՀՊՄՀ-ի հոգեբանների և հոգեբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների մասնագիտական գիտելիքների վերազինումն է՝ արտակարգ, հետպատերազմյան և հետտրավմատիկ պայմաններում աշխատելու համար: Օրերս կայացել է Չիկագոյի համալսարանի վարչական և մասնագիտական կազմի հետ առաջին առցանց հանդիպումը, […]
17:55 18.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանձնել է 2021 թվականին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ձեռք բերած անձանց հավաստագրերը: Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ հավաստագրման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 41 հավակնորդներից 28-ը ստացել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հավաստագիր ստացած […]
16:43 18.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով, քննարկումներ ունեցել անձնակազմի հետ ոլորտային ձեռքբերումների, ներուժի և հետագա անելիքների վերաբերյալ, ծանոթացել հայ-ճապոնական համագործակցության շրջանակում կենտրոնում […]
15:52 18.06.2021
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արտասահմանում ամերիկյան ուսումնական հաստատություններ և հիվանդանոցներ» ծրագրի դրամաշնորհով հունիսի 17-ին Երևանում բացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական հանրակացարանը: Ուսանողական կեցավայրի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ […]
13:29 18.06.2021
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների […]
10:45 18.06.2021
ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 23-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 4 979 դիմորդ։ «Մարզերում դիմորդների թիվը 3 206 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 1,773-ն են»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից և հավելում, որ սա վերջին միասնական […]
10:40 18.06.2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը: Հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում: Շրջանավարտները կկարողանան աշխատել բնական լեզվի մշակմանը, մեքենայական […]
18:16 17.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական […]
16:22 17.06.2021
Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2-8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝ Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների /հմտությունների/ զարգացման: Մարդկային ներուժի նոր դերը: Համագործակցություն և երիտասարդական ձեռներեցային գործընկերություն: Կայուն զարգացում, շրջակա միջավայր, գիտակցված սպառում: Երիտասարդության ձայնը. ժամանակակից մեդիա […]
13:21 17.06.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» և «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառումներից համապատասխանաբար 100,091.4 և 82,620.6 հազարական դրամ նվազեցնել և ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» միջոցառմանը: […]
16:15 16.06.2021
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։ Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ […]
14:55 16.06.2021
Երևանի պետական համալսարանի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի, պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա և առաջատար համալսարանների կենսաբանության ու մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան: Մագիստրոսական ծրագրի ղեկավարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է: Նա ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակն է տրամադրել մասնագիտական խորը գիտելիքներ կիրառական մանրէաբանության […]
14:30 16.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. […]
17:15 15.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և «Վինկ» խորհրդատվական ընկերության միջև համագործակցության շրջանակում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրություն: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին ու նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցներին: Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան […]
14:47 15.06.2021
Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որին, ըստ հայտագրման նախնական տվյալների, պետք է մասնակցեր 3751 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մարզերում հայտեր ներկայացրած դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը կազմակերպվել է 29 քննական կենտրոններում, որոնցից 7-ը […]
14:18 15.06.2021
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` Դիմում` ուղղված տնօրենին: Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում […]
11:36 15.06.2021
Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել […]
10:17 15.06.2021
ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։ Քննական կենտրոններից 7-ը մայրաքաղաքում են, մնացած 22-ը՝ մարզերում: Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։ «Մարզերում դիմորդների թիվը 2 795 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 956-ն են։ Քննական ծրարները կբացվեն ժամը 09։30-ին, ինչից հետո կմեկնարկի քննությունը»,- հայտնում են […]
23:50 14.06.2021
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, թե Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար։ «1) դիմում` ուղղված դպրոցի տնօրենին, 2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, 3) 2 լուսանկար՝ 3×4 չափսի։ Որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հավելյալ դիմումներ, բժշկական տեղեկանք, չի պահանջվում»,- գրել է նա։
16:32 14.06.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև օրերս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Այն հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում՝ մասնագետների, փորձագետների և ուսանողների փոխանակում։ Համաձայնագրով հնարավոր կլինի իրականացնել նաև երկու կողմերի ասպիրանտների և դոկտորանտների գիտական պրակտիկայի կազմակերպում, մասնակցել գիտական […]
15:38 14.06.2021
Այսօր տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի պաշտոնական վերաբացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն, […]
15:24 14.06.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր THE TIMES Impact Ranking աղյուսակում։ THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանիշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։ Ընդհանուր առմամբ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության չորս հիմնական ցուցանիշ՝ հետազոտություններ, առաջնորդություն, տեղեկատվական և կրթական գործունեություն, […]
11:35 14.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն […]
19:48 11.06.2021
Մարզի հյուսիսային տարածաշրջանի՝ Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն գյուղի աշակերտների համար դպրոց է ծառայում գյուղապետարանի շենքը։ Մինչև 2014 թվականը գյուղն ուներ տիպային դպրոցի երկհարկանի շենք, որը հրդեհից հետո չվերանորոգվեց ու չվերածվեց դպրոցի։ Մինչև հրդեհն էլ դպրոցի վթարային վիճակի մասին են դիմումներ եղել, 10 տարի շենքի մասնակի նորոգման տարբեր ծրագրեր են քննարկվել, մի քանի առաջարկություններ ընդունվել […]
18:25 11.06.2021
Ի՞նչ է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագիրը Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է չորրորդ անգամ: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտին դրանք հրատարակվում են: Ովքե՞ր կարող են դիմել […]
17:22 11.06.2021
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ: «Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ […]