18:04 30.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որն այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է առավելագույնն անել, որպեսզի կորուստները նվազագույն լինեն […]
17:04 30.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:30 30.04.2020
Ֆինլանդիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակված դպրոցները երկու շաբաթից կբացվեն. դպրոցական ուսուցումը կվերականգնվի: Այս մասին հաղորդել է Xinhua-ն: «Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ դպրոցները կբացվեն մայիսի 14-ին, բայց միայն հիմնական 9 դասարանների աշակերտները կվերադառնան դպրոց: Ավագ դպրոցում հեռավար ուսուցումը կշարունակի»,- ասվում է հրապարակման մեջ: Ֆինլանդիայում ուսումնական տարին ավարտվում է մայիսի վերջին, ուստի դասընթացները կտևեն […]
18:25 29.04.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրկին աջակցություն է տրամադրել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Շողակաթ համայնքների հանրակրթական դպրոցների տնօրեններին է փոխանցվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված 40 համակարգիչ և 10 պլանշետ, որոնք իր հերթին նվիրաբերել էր Թումո […]
17:00 28.04.2020
Փոխադրման քննությունները չեն լինելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Խոսքը վերաբերում է 4-րդ ու 9-րդ դասարանին, ինչպես նաև նման քննություններ չեն լինի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում»,- ասաց Հարությունյանը: Նախարարի խոսքերով՝ մինչև մարտի 13-ը կրթական գործընթացը եղել է լիարժեք: «Արդեն երկու օրվա մեր քննարկումները թույլ են տալիս […]
16:50 28.04.2020
Ընդունելության քննությունները տեղի են ունենալու, ի՞նչ պետք է արվի դիմորդների ու քննությունն ընդունողների անվտանգությունն ապահովելու համար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Այս որոշումը կայացնելիս սերտ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել առողջապահության նախարարության հետ՝ իրենց համապատասխան ցուցումները ստանալու համար: Վստահ եմ, որ անցած երկու ամսվա […]
16:20 28.04.2020
Շատ մեծ հույս ունեմ, որ մենք առաջիկայում կվերադառնանք նորմալ գործընթացների, թեպետ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում որոշակի վատ վերլուծություններ կան այն առումով, որ այս իրավիճակը կարող է երկարացվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին է խոսել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ ուսումնական պրոցեսը կվերադառնա նախկին հուն: «Անորոշություններն իրականում մեծ […]
16:07 28.04.2020
Հանրակրթության ոլորտում պետք է առավելագույնս անել ուսուցչին վստահելու և նման միջավայր ստեղծելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին, թե արդյոք հեռավար կրթության ընթացքում նկատվում է «գլուխ պահելու» վիճակ ուսուցիչների շրջանում: «Մեր ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ «գլուխ պահելու» իրավիճակ […]
15:42 28.04.2020
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այս շրջանում իրականացվող հեռավար կրթությանը: «Եթե առաջին օրերին որոշակի խնդիրներ կային, հիմա ուսուցիչները հմտացել են այս առումով: Հիմա այս առումով խնդիրներ չենք արձանագրում, ուսուցիչների մեծամասնությունը կարողացել է խնդիրները լուծել, աշակերտների մեծամասնությունն էլ հաճույքով է մասնակցում դասերին: Աշակերտների մեծ մասը նախկինում այս սարքը դիտում […]
14:09 28.04.2020
Բուհերի ավարտական պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները ակադեմիական ազատության սահմաններում: Քննությունները պետք է անցկացվեն առցանց գործիքների կիրառմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պայմանները: Գործընթացը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը: Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն 1 քննություն: Այդ քննությունների ցանկը, ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից […]
13:26 28.04.2020
«4-րդ և 9-րդ դասարաններում փոխադրական և գիտելիքների ստուգման քննություններ չեն անցկացվի: Մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականների հիման վրա կամփոփվեն տարեկան գնահատակաները, իսկ այն առարկաները, որոնք քննական էին, տարեկան գնահատականները կհամարվեն նաև քննական: Այդ գնահատականների հիման վրա աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան: Նույն սկզբունքը կգործի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների համար, այս դեպքում ևս չեն […]
12:54 28.04.2020
«Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ: 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում դասերը կտևեն մինչև մայիսի 22-ը, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցման ծածկած ծավալի: Ըստ այդմ՝ այն դպրոցներում, որոնք լրացրել են հեռավար կրթությամբ այս տարվա ողջ ծրագիրը, հաջորդ ուսումնական տարում լրացնելու խնդիր չի դրվելու»,- այսօր Կառավարության […]
00:00 28.04.2020
Կրթությունը հնարավորություն է, գիտելիք և հմտություն ստանալու միջոց, իսկ գնահատականն արդյունքն է, այլ ոչ թե նպատակ: Չվախենաք փոփոխություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից տեղադրել վաղվա դասացուցակը։ «Վաղը Հեմինգուեյի հրաշալի վիպակն ենք վերլուծելու․ բաց չթողնեք ?Կենսաբանություն (11-րդ դասարան) Թեմա՝ Բնական ընտրությունը՝ որպես էվոլյուցիայի ուղղորդող գործոն ?Համաշխարհային պատմություն (10-րդ […]
16:02 27.04.2020
Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանված հունիսի 5-ից 20-ը, այժմ առաջարկվում է քննությունն իրականացնել ավելի ուշ՝ հունիսի 16-ից 30-ը, իսկ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասին խոսելով՝ Հարությունյանը հայտնեց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի և Ինֆորմատիկայի ու տեղեկատվական […]
15:39 27.04.2020
Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնը և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Մեդալի քննությունների հետ կապված՝ Հարությունյանը հայտնեց, որ դրանք ևս չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել մասնակցել հաջորդ […]
14:59 27.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ բուհերի ընդունելության քննություններին, քանի որ այդ հարցը շատերին հետաքրքրում է և կարևոր է: «Մենք շատ քննարկեցինք լուծումները, և պետք է անկեղծ ասեմ, որ ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որ հա՛մ կարողանանք դիմորդների գիտելիքը չափել, հա՛մ էլ առավելագույնս համավարակային միջոցառումներին չխոչընդոտենք և խնդիրներ […]
14:49 27.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: «Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս […]
14:32 27.04.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այս օրերին շատերին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննություններին: Փոխադրական քննությունների վերաբերյալ նա ասաց՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին: Մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա […]
14:20 27.04.2020
«Նախատեսում ենք, որ հաջորդ տարի՝ ուսումնական նոր տարում՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը, բայց դա ևս մայիսյան քննարկումից է կախված»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պահուստային օրերը կամ պահուստային «շաբաթները», ըստ նախարարի, պետք են՝ տեսնելու համար, թե […]
22:02 26.04.2020
Լավ փոփոխություն ունենք․ վաղվանից «Յութուբի» մեր դասընթացները կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ։ Ներառականությունը մեր կարևոր ուղենիշերից է։ ???Սիրելի՛ աշակերտներ և ուսուցիչներ, սկսում ենք նոր ուսումնական շաբաթը՝ շարունակելով հետևել Առաջին ալիքի և https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջի տեսադասերին։ ‼Ապրիլի 27-ից մեր յութուբյան էջում հասանելի կլինեն նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսադասեր։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կիս ներկայացրել […]
12:16 23.04.2020
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ուսանողական վարկերի տրամադրման կարգերի հեշտացմանը: Նա նշեց՝ այս պահին ունեն գործող 11 հազար 150 վարկ, պայմանները բավական հեշտացվում են բոլորի համար, դա նշանակում, է, որ 80-ից ավել ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, գործող վարկերն էլ դառնում են 0 տոկոս, 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար […]
11:59 23.04.2020
Կառավարության որոշմամբ՝ հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:
23:17 22.04.2020
Սիրելի աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դա կանենք` մնալով տանը: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Սիրելիներս, քանի որ […]
17:41 22.04.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
14:04 22.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ 2019-2020 ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը: Այս բարդ իրավիճակում արել ենք առավելագույնը՝ ելնելով սովորողի և դիմորդի շահերից»:
12:25 22.04.2020
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ երկրում արտակարգ դրությունը կտևի մինչև մայիսի 22-ը, որի պատճառով դպրոցներում դասապրոցեսն այս տարի այլևս չի վերսկսվի: Հայտնում են Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից, տեղեկացնում է «Ալիք մեդիան»: Մարտի սկզբին դպրոցները անցան առցանց ուսուցման: Աշակերտները կարող են սովորել նաև հեռուստադասերի միջոցով, որոնք մարտի 30-ից հեռարձակվում են Առաջին ալիքով: Վարչապետ Գիորգի […]
23:28 21.04.2020
Վաղը ծանոթանալու ենք մրցունակության հիմնական հմտություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «?Հայ գրականություն (7-րդ դասարան) Թեմա՝ Ակսել Բակունց-Հրանտ Մաթևոսյան. հեղինակների զուգահեռներ ⚡Ֆիզիկա (9-րդ դասարան) Թեմա՝ Էլեկտրական շղթայի դիմադրության հաշվարկը ??Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան) Թեմա՝ Մրցունակության հիմնական հմտությունները ?♀Ֆիզկուլտուրա ?11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝ ▪Մաթեմատիկա. Խնդիրների լուծում թվերի գրառման վերաբերյալ ▪Ֆիզիկա. […]
16:35 21.04.2020
«Սիրելի՛ ուսուցիչներ, հետևե՛ք հրահանգներին։ Ծանոթացե՛ք moodle համակարգի միջոցով դասընթացներ ստեղծելու, աշակերտներին հանձնարարություններ տալու և գնահատելու գործիքներին, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը»,- գրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են մանրամասները: