18:05 01.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։ Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի […]
11:26 01.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների հունիսմեկյան տոնը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար: Վստահ […]
19:15 30.05.2020
Համավարակի պարտադրած խիստ սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումներն անցած երկու ամիսներին կրթության համակարգի համար եղան դասավանդման նոր մեթոդների կիրառության փորձաշրջան: Հեռավար դասերի անցան դպրոցները, բուհերն ու կրթական մյուս հաստատությունները: Մի ամբողջ կիսամյակի դասերը չձախողվեցին, բայց դպրոցներում ավարտական ու փոխադրական քննությունները չեղարկվեցին, իսկ բուհերի ուսանողներն այս օրերին պետական ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքները հանձնում են հեռավար կարգով։ […]
16:10 30.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմներին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ, որն ընդունվեց ԱԺ կողմից ս.թ. մարտի վեցին և ուժի մեջ մտավ ապրիլի երկուսին, սահմանվեցին երկու առանցքային փաստաթղթերի ընդունման պահանջներ, որոնք էապես կբարելավեն կրթությունից դուրս մնացող երեխաների՝ կրթության մեջ ընդգրկման, ինչպես […]
14:58 30.05.2020
2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց։ Այս մասին այսօրվա ուղիղ միացմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով երեխաներ հետ չպահել դասապրոցեսից։ Նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը։ Նա նշեց, որ որոշ ծնողներ մտադիր են չգրանցել իրենց երեխաներին, քանի որ դեռ կասկածում են, որ դասերը կսկսվեն նոր […]
14:37 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հատկապես դժգոհ է, որ որոշ ուսուցիչներ են ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին։ Նա նշեց, որ որոշ ուսուցիչներ տարածում են չիպավորումների, 5G կայանների և այլ անհեթեթ ապատեղեկատվություններ։ Նա նշեց, որ այդ ամենը սուտ է և չպետք է հավատալ այդպիսի հրապարակումներին։ Հարությունյանը կոչ է անում ծաղրել այն մարդկանց, որոնք այդպիսի […]
14:16 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։ Նա հիշեցրեց, որ երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են […]
14:12 30.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։ Նա նշեց, որ դա պետք է անեն բոլորով՝ դպրոցականների և նրանց հարազատների միջոցով։ Հարությունյանը նշեց, որ պետք է պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե […]
18:58 29.05.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է ևս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ «Գևորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, […]
18:12 28.05.2020
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության […]
15:15 28.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը: Մաղթում եմ, որ […]
19:27 27.05.2020
Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը: Դիմել այստեղ: Այս տարի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն վեցերորդ անգամ անընդմեջ անցկացնում է Aspire 2020 պրակտիկայի ծրագիրը: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ընկերություն է, համաշխարհային դինամիկ բիզնես, առաջատար գիտության և նորարարական ապրանքների մշակման կենտրոն, ինչպես նաև մրցանակակիր […]
17:34 27.05.2020
Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում: Խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարցն ուղղվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, […]
17:05 27.05.2020
Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի: Դրանք կապահովվեն անհրաժեշտ գույքով։ Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, հայտնում են կառավարությունից:
15:19 27.05.2020
Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի […]
16:43 26.05.2020
Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի և չվճարելու հետևանքների մասին: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության […]
18:12 25.05.2020
ԱԺ-ում մեկնարկել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականն է և վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ […]
12:35 25.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին: «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու […]
11:09 25.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ: Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս […]
18:04 24.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարաել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը: «Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
13:25 24.05.2020
ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:40 23.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով: Ընդունելություն •Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` […]
18:17 22.05.2020
«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,– «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոփոխությունը համարելով համավարակից քաղած դասերից […]
16:15 22.05.2020
Վերջին տարիներին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը: «Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջև՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու […]
11:09 21.05.2020
Այս տարի ընդունելությունը բուհերում լինելու է մեկ քննությամբ: Կառավարությունն այսօր ընդունեց այս տարվա ընդունելության կարգի մասին հարցը: Նախարար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչպես է այդ մեկ քննությունն ընտրվել։ Նա նշեց, որ դա 2-3 պարտադիր առարկաներից մեկն է, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, դիմորդն ինքն ընտրություն կանի: Նախարարը նաև նշեց, որ ամբողջությամբ թվայնացվել է […]
10:42 21.05.2020
Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա։ Դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:
21:12 20.05.2020
ՀՀ կառավարությունը կքննարկի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: «Նախարարության նախաձեռնության արդյունքում ուսանողների ուսման վարձավճարի […]