TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+26.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 մլն դրամի խախտում

16:47 20.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի  N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]

̰
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է շրջանավարտներին

16:00 20.05.2020

Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին: «Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրել է դպրոցի տնօրենը: «Այս […]

̰
Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍ

14:36 20.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան: Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման […]

̰
Անվտանգության ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում մանկապարտեզներում

12:58 20.05.2020

Որոշ բնակավայրերում, նաև Երևանում մանկապարտեզներն արդեն վերաբացվել են: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդունելությունը կազմակերպել են՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները: Ծնողների մուտքը մանկապարտեզ խստիվ արգելվում է: Երեխաներին մուտքի մոտ ջերմաչափում են: Ջերմաչափում կատարելու են օրվա մեջ երկու անգամ: Այնուհետև աշխատակիցը փոքրիկին ուղեկցում է խմբասենյակ: Ինչ […]

̰
Մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են

12:32 20.05.2020

Շուրջ երկամսյա դադարից հետո մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են: Մանկապարտեզում հավատացնում են, որ խմբասենյակներում փորձել են առավելագույնս ապահովել սոցիալական հեռավորությունը: Բայց որքանո՞վ է հնարավոր խաղի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելը: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Դա ամենադժվարն է մեր աշխատանքում, որովհետև իսկապես խաղի ընթացքում բավականին բարդ […]

̰
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

19:02 19.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: ●1-ին դասարանում սովորողը փոխադրվում […]

̰
Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները

15:16 19.05.2020

Մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգերով: Նախնական հարցումներով՝ սպասվում է երեխաների շուրջ 30-35 տոկոս այցելություն: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին մանկապարտեզները: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

13:40 19.05.2020

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։ Այս մասին հայտնում  է Ermenihaber-ը: Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած […]

̰
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութն առանձին կրիչներում է. Հրաչյա Սարիբեկյան

17:52 15.05.2020

Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային գրադարանի սերվերները այրվել էին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհների մրցույթ է հայտարարում

15:49 13.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում և տարածում Հեռուստաֆիլմերի պատրաստում և տարածում Հեռուստահաղորդաշարերի պատրաստում և տարածում Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության […]

̰
Դպրոցները փակ են, բայց երեխաները դրսում խաղում են. ԱՀ պարետին քաղաքացին հարց էր ուղղել

19:45 11.05.2020

Ինչո՞ւ են ուսումնական հաստատությունները շարունակում փակ մնալ, եթե երեխաներն ամբողջ օրը խաղում են բակում: Արցախցիներից մեկն այդ հարցն էր ուղղել ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «Ուսումնական հաստատություններում վարակի տարածման ռիսկն ավելի բարձր է, քան բացօթյա պայմաններում: Բայց եթե երեխաները բակում խաղում են, այդ դեպքում ևս ծնողները որոշակի հսկողություն պետք է […]

̰
Մեկ անձ եղել է 123 ատենախոսությունների ղեկավար. ԲՈԿ նախագահը ռեկորդային թվեր է ներկայացրել

17:30 08.05.2020

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության աստիճանաշնորհման համակարգի 27-ամյա պատմության մեջ մեկ անձ եղել է 126 ատենախոսությունների ղեկավար/խորհրդատու, իսկ մեկ այլ անձ 254 ատենախոսությունների ընդդիմախոս: Սրանք ռեկորդային թվեր են։ Ու բացառված չէ, որ ամբողջ աշխարհում ռեկորդային»:

̰
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկայից

15:30 07.05.2020

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» […]

̰
Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով. ԿԳՄՍՆ

17:06 06.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է  տարածել այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում  առաջին դասարանցիների ընդունելության կարգի վերաբերյալ. «Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար», – ասված է […]

̰
2020-ի բոլոր քննաշրջանների համար ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցին

11:52 06.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի […]

̰
Նախադպրոցական կրթության մասին հեղափոխական օրենքն ընդունվեց

10:53 06.05.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հեղափոխական օրենքն ընդունվեց ❇️Նախադպրոցական կրթության մասին օրենքը, որը գրեթե ամբողջությամբ փոփոխվել էր, քիչ առաջ ընդունվեց Ազգային ժողովի կողմից»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158295102373501

̰
Կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Վերջին զանգը չեղարկելու համար. նախարարի գրառումը

19:06 05.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս կորոնավիրուսը ստեղծել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Վերջին զանգը չեղարկելու համար: Դավադիր.ամ: Հ.Գ. Երբ վիրուսը հաղթահարեցինք, միասին նշելու ենք Վերջին զանգը, չտխրե՛ք»:

̰
Վանաձորի «Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

18:20 05.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս […]

̰
ԵՄ-ն նոր հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին, հատկապես կրթության ոլորտում. ԵՄ դեսպան

17:06 05.05.2020

Եվրոպական միությունը նորանոր հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին, հատկապես կրթության ոլորտում։ Այս մասին հայտնել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին տեսաուղերձում՝ ուղղված տաղանդաշատ հայ երիտասարդներին: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/553742321922440/  

̰
Մի քանի երկրներ սահմանափակումների մեղմացման շրջանակներում կվերաբացեն դպրոցները

18:20 04.05.2020

Հարավային Կորեայում առաջինը դպրոց կվերադառնան ավագ դպրոցի աշակերտները, ովքեր պետք է մասնագիտական ընտրություն կատարեն։

̰
Ընդհանուր ծրագրերից հետ չընկնելու համար շինարարական աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով. Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնի թիվ 5 դպրոցի շինհրապարակ

15:05 03.05.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում է: «Այսօր այցելեցի Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի շինհրապարակ: Ընդհանուր ծրագրերից հետ չընկնելու համար շինարարական աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: Նախատեսվում է, որ մեր լավագույն դպրոցներից մեկն արդեն հաջորդ տարվա ամռանը կունենա նաև լավագույն պայմանները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
«Մեր կարևորագույն ծրագրերից մեկը». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

10:55 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել և կից գրել է. «Մեր կարևորագույն ծրագրերից մեկը։ Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները՝ քիչ»։

̰
Որքա՞ն կտրամադրվի վարձավճարների և ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցման համար

16:35 02.05.2020

Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։ Այդ մասին մասին գրված է Կառավարության ֆեյսբուքյան էջում: «Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,- ասում է […]

̰
Հրաշալի աշխատանք #6. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

20:00 01.05.2020

Հրաշալի աշխատանք #6, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել տեսահոլովակների մրցույթի մասնակից աշակերտներից մեկի աշխատանքը։ ««Մնա տանը» տեսահոլովակների մրցույթը, որը հայտարարել էինք շաբաթներ առաջ, մոտեցավ ավարտին: Աշակերտների ուղարկած տեսանյութերից ընտրել ենք 6-ը, որոնք մեկը մյուսից տարբերվող են և գերազանց կատարված: Հերթով կհրապարակեմ: ✅Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, 5-ի առաջին դասարան»,- […]

̰
Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք. ԿԳՄՍ նախարարի գրառումը

16:00 01.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Մնա տանը» թեմայով տեսահոլովակների մրցույթ էին հայտարարել աշակերտների շրջանում: «Քիչ առաջ հանձնաժողովի ընտրած վեց հաղթողների տեսահոլովակները դիտեցի: Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք …»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ շուտով կհրապարակեն այդ հոլովակները:

̰
ԳԹԿ-ն մանրամասներ է ներկայացրել քննությունների կազմակերպման գործընթացից

13:58 01.05.2020

Մեկնարկում է 2019-2020 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացից: ԳԹԿ-ն սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2019-2020 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» […]

̰
Փորձում ենք անել առավելագույնը՝ առավելագույն արդյունք ստանալու համար. Ա. Հարությունյան

20:48 30.04.2020

«Պատիվ ունեմ » ծրագրի վերաբերյալ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունը: Ընդունելությունը կայանալու է: «ԳԹԿ-ում, ըստ մասնագիտության, մեկ առարկա կհանձնեք, այնուհետև Պաշտպանության նախարարությունն իր թեստը կանցկացնի, որից հետո դուք արդեն գործ կունենաք ՊՆ-ի հետ»,- դիմելով ծրագրով հետաքրքրվող դիմորդներին՝ նշեց նախարարը: […]

̰
Մի առարկայով տարբեր մասնագիտությունների համար դիմելու հնարավորություն պետք է ստեղծվի. Ա. Հարությունյան

20:41 30.04.2020

Բուհերի ընդունելության երկրորդ փուլը կայանալու է: Դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները, մասնագիտությունները նշելով, պետք է նոր դիմում-հայտ ուղարկեն ԳԹԿ առցանց եղանակով՝ հուլիսի 20-22-ը՝ մինչև ժամը 18։00: Իսկ ինչպե՞ս է ընտրվել քննական միակ առարկան այս կամ այն մասնագիտության համար: Արայիկ Հարությունյանը նշել է, որ առարկաների ընտրության […]

̰
Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու. ԿԳՄՍ նախարար

18:56 30.04.2020

Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ կարծում են՝ միայն դպրոցական գնահատականներով պատկերն այնքան էլ իրական չէր լինի: Նախարարի խոսքերով՝ յուրաքանչյուր դիմորդ բավական ժամանակ ունի այդ մեկ քննությանը լիարժեք պատրաստվելու և մասնագիտության հարցում ճիշտ որոշում կայացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թայվանում հազարավոր աշակերտներ աղոթել են քննությունների լավ ընթացքի համար

18:25 30.04.2020

Հազարավոր սովորողներ գալիս են՝ աղոթելու Կոնֆուցիոսին՝ Չինաստանի ամենահայտնի ուսուցչին, ով քարոզում էր կրթության հասանելիություն բոլորի համար:

̰
BACK_TO_TOP