Ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տանք. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+19.09 oC

Ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տանք. նախարար

16:02 27.04.2020

Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանված հունիսի 5-ից 20-ը, այժմ առաջարկվում է քննությունն իրականացնել ավելի ուշ՝ հունիսի 16-ից 30-ը, իսկ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասին խոսելով՝ Հարությունյանը հայտնեց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի և Ինֆորմատիկայի ու տեղեկատվական հաղորդակցության հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի և կամ տեղեկանքի ներկայացման պահանջը, առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը, արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Այս առարկաների քննությունները, ըստ նախարարի, որոշակի միջավայրում և տեղում պետք է իրականացվեն, ու քանի որ դրանք էլ ոչ մրցութային են, խոսքը նույն TOEFL-ի մասին է, ժամկետներն անցնում են, հնարավոր չի եղել իրականացնել, իրականացնելիս էլ պետք է գնային, դահլիճներում հանձնեին:

Հարությունյանը հայտնեց՝ քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը կազմակերպվում է օգոստոսին՝ ատեստատի գնահատականներով, բացի արվեստի ու առողջապահական  հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն՝ նույն սկզբունքով, ինչ բուհերի ընդունելության դեպքում է, հայտերի ընդունումը ևս էլեկտրոնային եղանակով է կատարվում:

Ըստ նախարարի՝ խնդիր կա միջպետական պայմանագրով ընդունելության հետ կապված, այս դեպքում իրավիճակը ավելի անորոշ է:

«Մեր գործընկեր պետություններում իրավիճակը անորոշ է, տարբեր է, իրենցից եկող տեղեկությունների համաձայն է, որ պետք է որոշենք՝ ինչպես իրականացնենք քննությունները, որոշ տեղերում դասերը հետաձգված են մինչև սեպտեմբեր, կան անորոշություններ, հիմա ըստ իրավիճակի, ըստ տեղեկատվության, որ մեր գործընկերներից պետք է ստանանք, պետք է նայենք, թե ոնց ենք դա կազմակերպում»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց՝ ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տան, որ կուտակումներ չլինեն, որ նպաստավոր պայմաններ չստեղծեն վարակի տարածման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP