Կայացել է «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Կայացել է «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողովը

14:21 07.12.2024

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Աիդա Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել էին «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովի նպատակն էր ստեղծել դինամիկ հարթակ ուսանողների և ոլորտի մասնագետների միջև ակտիվ քննարկումների ծավալման և Հայաստանում բնապահպանական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների ցանցի ընդլայնման համար:

Նախաձեռնության շրջանակում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի բակալավրատի ու մագիստրատուրայի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ բնապահպանական լայնածավալ թեմաների շուրջ ներկայացրել են իրավական վերլուծություններ: Գիտաժողովի հանձնախմբի կողմից լավագույն ճանաչված տաս զեկույցների հեղինակներ հրավիրվել են դեկտեմբերի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպված գիտաժողովին հպարակային ներկայացնելու իրենց աշխատանքները: Գիտաժողովին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ տարբեր ԲՈՒՀ-երից, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, բազմաթիվ հյուրեր և ուսանողներ:

Հետաքրքիր ելույթներին հաջորդել է ակտիվ հարցուպատասխան: Ուսանողներին հանձնվել են մասնակցության վկայականներ, իսկ լավագույն հինգ մասնակիցների պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանի ընտանիքի կողմից հանձնվել են հուշանվերներ:

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը բարձր գնահատելով ուսանողների ջանքերը, էկոլոգիական մշակույթի, էկոլոգիական կրթության համար մեծ դեր ու նշանակություն ունեցող նմանատիպ միջոցառումները, կարևոր են համարել հետագայում նման միջոցառումների շարունակականության ապահովումն ու տարածաշրջանային ընդլայնումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP