TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԲ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում մարզերում հիմնվել է 18 նախակրթարան

15:18 13.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է տարին. «Այս տարի ՀՀ ԿԳՄՍ կողմից Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում մարզերում հիմնվել է 18 նախակրթարան: Նախակրթարանների ստեղծման շնորհիվ երեխաներն ավելի պատրաստված են լինում դպրոցական կրթությանը: Շիրակի մարզում հիմնվել է 4, Գեղարքունիքի մարզում` 5, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզերում` 2-ական, Լոռու, Տավուշի և […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը

15:06 11.12.2019

Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ […]

̰
9-ամյա հրաշամանուկին թույլ չեն տվել համալսարանն ավարտել

20:48 10.12.2019

Բելգիայից հրաշամանուկ Լորան Սիմոնսը, որը պետք է 9 տարեկանում բակալավրի աստիճան ստանար, չի կարողացել դա անել, քանի որ բուհի ղեկավարության հետ տարաձայնություններ են եղել։ Նա չի կարողացել աշխարհի ռեկորդ սահմանել՝ դառնալով բարձրագույն կրթության ամենաերիտասարդ դիպլոմակիր, հաղորդում է «Интерфакс»-ը։ 2019-ի մարտին ընդունվելով Էյնդհովենի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ՝ հրաշամանուկը կես տարում դիպլոմային աշխատանք է գրել և պատրաստ էր այն […]

̰
Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով

17:02 09.12.2019

2020-ի բյուջեով կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից հրապարակվել է նաև այս լուսանկարը:

̰
Կյանքից հեռացել է ամենակարևոր մարդկանցից մեկը՝ Արմենուհի տատս. Արայիկ Հարությունյան

14:11 07.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը` Արմենուհի տատս: Հոգեհանգիստը` դեկտեմբերի 8-ին»:  

̰
Ե՞րբ կարող է ուսանողն օգտվել ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից

15:27 06.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե բուհում սովորող ինչպիսի՞ կարգավիճակ ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից (զեղչից) և քանի տոկոսի չափով: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասով` «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների […]

̰
Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը

11:58 06.12.2019

Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին։ Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովին ներկա են մի շարք երկրների առաջատար գիտնականներ և բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու հումանիտար և տեխնոլոգիական գիտությունների կարևորագույն հարցեր: ««Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովի առիթը ռուս հայտնի տեսաբան Գեորգի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի […]

̰
Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը. Մխիթար Հայրապետյանը լավ լուր է հայտնել

16:39 05.12.2019

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով. «Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով։ Սոցիալական ներգրավվածություն ու […]

̰
Ե՞րբ են 12-րդ դասարանցիները հանձնելու պետական ավարտական քննությունները

19:30 04.12.2019

Պետական ավարտական քննությունները կամ-կամ տարբերակով՝ աշակերտի ընտրությամբ մասնակցելու փորձը ավագ օղակի աշակերտության համար կիրառվում է արդեն երկու տարի: Առաջին կիսամյակի ավարտին ու նախամանորյա տրամադրությամբ քննական շաբաթը այն աշակերտների համար է, որոնք տվյալ առարկաներից միասնական  քննություններ չեն հանձնելու: Դեկտեմբերին հանձնելով՝ աշակերտին, ըստ էության, հաջորդ կիսամյակում նույն առարկան ուսումնասիրելու դեպքում ազատ գրաֆիկի հնարավորություն է տրվում: Հայտերից պարզ […]

̰
Չի կարող որևէ նախարարի հրաժարական քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքի արդյունք լինել․ Փաշինյան

19:24 04.12.2019

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Վարչապետը բացատրեց, որ կրթության ոլորտում քաղաքականությունը վարում է ոչ թե ԿԳՄՍ նախարարը, այլ կառավարությունը։ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը «կոռումպացված իշխանությունների հենասյուներից» է […]

̰
Դպրոցներում բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերով 126 քրգործ է հարուցվել․ Փաշինյան

17:33 04.12.2019

Թեև դպրոցների աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել են, սակայն 100-ավոր քրեական գործեր են հարուցված նույն դպրոցների աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 126 քրեական գործ է հարուցվել, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են […]

̰
Նախարար նշանակվելուց հետո քունս ու հանգիստս խանգարվել է. Արայիկ Հարությունյան

17:16 04.12.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հասարակական կազմակերպությունների ու նախարարի մասնակցությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը: Մասնակիցների թվում է եղել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը, հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում մի խումբ ակտիվիստների հետ դասադուլ և նախարարության դիմաց նստացույց էր անում` պահանջելով նախարարի հրաժարականը: Պատճառը, ըստ ակտիվիստների, այն է, […]

̰
Ստուգումներ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում

18:00 03.12.2019

ՍԱՏՄ -ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են […]

̰
Ակցիա անող երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

17:17 03.12.2019

ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը: Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան […]

̰
Լարված իրավիճակ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև

16:44 03.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները: Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ոստիկանության աշխատակիցները փորձում են ուժով դուրս բերել ակցիայի մասնակիցներին: Տեսանյութը՝ News.am-ի:

̰
Հանդիպման մի կողմին հաջողվել է հունից հանել նախարարին. Գեղամ Գևորգյանը հանդիպել է ուսանողների հետ

19:11 02.12.2019

ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հիշեցնենք, որ հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող […]

̰
Առաջին անգամ հայ դպրոցականները կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին

16:09 02.12.2019

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց […]

̰
Արայիկ Հարությունյանի հետ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն չկա. հերքում

14:06 02.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարարի հետ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարությանը: «ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն […]

̰
Համացանցի օգտատերերը վրդովվել են Կենտուկի նահանգում օգտագործվող դասագրքի վարժությունից

12:30 01.12.2019

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհի Լորել Լի Լյուիսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր դպրոցական առաջադրանքը, որտեղ առաջարկվում է ընտրել՝ 2 նկարված աղջիկներից որին կարելի է համարել գեր: «Մենք երեխաներին դպրոց ենք տանում հույսով, որ նրանց չեն ծաղրի: Բայց երբ երեխան տուն է բերում նման բան, դա ստիպում է մտածել՝ ինչ են նրանց սովորեցնում դպրոցում»,- ասված […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով Մեղրիի մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայով ջեռուցող համակարգ

14:00 30.11.2019

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ կհիմնանորոգվի Մեղրիի մանկապարտեզը, ինչպես նաև հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը մանկապարտեզում կիրականացնի «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար)։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա՝ թեթևացնելով […]

̰
Հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար

17:39 29.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ […]

̰
Աննա Հակոբյանը Մովսես գյուղի աշակերտների հետ քննարկում է գրքերի ու ընթերցանության կարևորությունը

16:54 28.11.2019

Աննա Հակոբյանը, որն այսօր այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, լուսանկարներ է հրապարակել Մովսես գյուղի միջնակարգ դպրոցից: «Զարթիր» գրական ակումբում աշակերտների հետ քննարկում ենք գրքերի ու ընթերցանության կարևորությունը, զրուցում համայնքի խնդիրների մասին։ Իմ հարցին, թե որն է համայնքի ամենակարևոր խնդիրը, 16-ամյա Նարեկն ասաց, որ ամենակարևորը խաղաղությունն է»,- գրել է Հակոբյանն […]

̰
Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ

18:39 27.11.2019

Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Սրանք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներն են, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը և Բուլղարիայի կառավարությունը սերտորեն համագործակցում են, որպեսզի երեխաները կարողանան դպրոց հաճախել, քանի որ ներկայումս Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Մենք կոչ ենք անում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցել […]

̰
Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս երկարօրյա խմբեր կգործեն

15:52 27.11.2019

Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս աշխատող ծնողների համար երկարօրյա խմբեր ունենալու անհրաժեշտություն կա: Հարցը քննարկման արժանացել է, արդեն կա նախագիծ, որը դեռ փոփոխությունների է ենթարկվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ամեն ինչ նախնական է, բայց արդեն հասցրել է ծնողների ու դաստիարակների շրջանում խոսակցությունների թեմա դառնալ: Երկարօրյա խմբերի անցումով ֆինանսական ինչ հավելյալ ծախսեր կպահանջվեն բյուջեից, արդյո՞ք […]

̰
Հայտնի է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների դեկտեմբերի ժամանակացույցը

13:08 27.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները դեկտեմբերին կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի. .  Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից` գրավոր (թեստ)-24.12.2019թ. .  Մաթեմատիկա առարկայից` գրավոր (թեստ)-25.12.2019թ. .  […]

̰
Ազնվորեն ասեք՝ սա դասի չնստել է, դասադուլ չէ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին

13:02 27.11.2019

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր չցանկացավ հանդիպել նստացույց անող ուսանողների հետ: Նա հայտնեց՝ ուսանողներին պատասխանել է նամակով, որը կտա նրանց հարցերի պատասխանները: Գևորգյանը նշեց՝ կարծում է, որ շատ կրթական ծրագրերում կներառվեն Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները, բայց այստեղ «պարտադիր» բառը սխալ է ասել, դա որոշողը ծրագրի իրականացնողն է: Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ կոլեկտիվ […]

̰
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները նստացույց են անում

12:54 27.11.2019

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները շարունակում են իրենց պայքարը: Այսօր ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց: Նրանք ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից պահանջում են իրենց հետ հանդիպում, միաժամանակ ընդգծում՝ հանդիպումը պետք է լուսաբանվի ուղիղ եթերում: Ուսանողներն ասում են՝ այս օրերին բացականեր են ստացել, սակայն քննություններից չեն վախենում, կարող են պատրաստվել և ներկայանալ քննության:

̰
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում քննարկվել է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը

19:27 26.11.2019

Երևանի պետական համալսարանում այսօր կայացել է Բանասիրության ֆակուլտետի տարեկան հաշվետվությունը, որին ներկա է եղել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նիստից առաջ ուսանողները ցանկանում էին ռեկտորից ճշտել, թե ինչու է իրենց՝ գիտխորհրդի նիստ հրավիրելու խնդրանք պարունակող նամակն անպատասխան մնացել: Գեղամ Գևորգյանը, շտապելով նիստին, միայն ասել է, որ պատասխանն ընդհանուր բաժնում է, քանի որ նամակն […]

̰
Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարի հետ

17:58 26.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել […]

̰
Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ

10:14 25.11.2019

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝ 1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում, 2. Եվրոպայում պատմության […]

̰
BACK_TO_TOP