TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

15:08 09.09.2019

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից: Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը […]

̰
Գյումրու ուսումնարաններում և քոլեջներում այս տարի ընդունելությունը մրցույթով էր

20:19 07.09.2019

Գյումրու նախնական և միջին մասնագիտական ուսումնական մի քանի հաստատություններում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել, որը հաստատությունների համար անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև դիմումների ընդունման սահմանված կարճ ժամկետները: Արդյունքում՝ ունեցել են աննախադեպ մի իրավիճակ, երբ ստիպված են եղել հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին ուսումնարան ու քոլեջ ընդունել մրցույթով՝ հիմք ընդունելով դպրոցների տված ավարտական վկայականի գնահատականները: […]

̰
Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենին 2 հավասար միավորներ ստացած թեկնածուներից կընտրի փոխվարչապետը

22:05 06.09.2019

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր անցկացվել է մրցույթ։ Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Շողիկ Ալեքսանյանը մոտ 2 ամիս առաջ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու Գյումրու քաղաքապետի որոշմամբ նշանակվել քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօրվա մրցույթին մասնակցում էր 7 թեկնածու, նրանցից 4-ը՝ գյուղական դպրոցներից։ Նրանցից 2-ը Ողջիի […]

̰
Հանրապետությունում համադպրոցական գիտական փառատոններ կանցկացվեն

18:00 06.09.2019

2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա […]

̰
Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե

16:05 06.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ նախարարության  աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» միջոցառումը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից՝ մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված […]

̰
6-ամյա աղջնակին գետնին քարշ տալու դեպքով զբաղվում է ոստիկանությունը․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍ նախարարությունը

15:33 06.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 4-ին Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Կրթության գիտության մշակույթի և սպորտի […]

̰
Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ. Անահիտ Բախշյան

15:04 06.09.2019

«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա կից հրապարակել է […]

̰
Մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը

13:25 06.09.2019

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր […]

̰
Երևանի թիվ 53 դպրոցի պահակը գետնի վրայով քարշ է տվել 6-ամյա աղջնակին. մանրամասներ

17:37 05.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը

16:04 05.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։ THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և […]

̰
Արքայադուստր Շարլոտը գնացել է դպրոց

15:39 05.09.2019

Արքայադուստր Շարլոտը «շատ ոգևորված է» դպրոցը սկսելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Քեմբրիջի դուքսը, տեղեկացնում է BBC-ն: Արքայադուստր Շարլոտը, որը ծնողների և եղբոր հետ միասին շրջել է խաղահրապարակով, ժպտացել է, երբ հանդիպել է տարրական դպրոցի ղեկավարին՝ Թոմասի Բաթերսիին: Արքայազն Ջորջը Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող մասնավոր դպրոց է հաճախում 2017 թվականից: Վերջինիս համար սա տարրական դպրոցում վերջին […]

̰
Նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում. Արայիկ Հարությունյան

11:47 05.09.2019

Մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հայտնել է, որ այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում:

̰
Կառավարությունն ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը

11:16 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]

̰
Պայմանները բավարա՞ր են լիարժեք դաս անցկացնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

10:32 05.09.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս: «Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ  ունեցող […]

̰
Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն․ չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև․ Ռ․ Հայրապետյան

21:18 04.09.2019

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․ «Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին […]

̰
Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկն ասել է, որ մինչև հեղափոխություն գումար է հավաքել տնօրեն դառնալու համար․ Ա․Հարությունյան

20:23 04.09.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»։    

̰
ԳԱԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

14:56 04.09.2019

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]

̰
Ընկերասիրություն՝ առանց սահմանների․ Հայ աշակերտուհին խուլ դասընկերուհու համար սղագրություններ է անում

11:50 04.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է իր աշակերտուհիներից մեկի` Անիի ընկերասիրության մասին: «Այսօրվանից երկու դրվագ. 11-երի խմբի հետ դաս ենք անում: 17-18-րդ դարերի իրադարձություններն են առանցքում: Իսրայել Օրի, ազատագրական փնտրտուքներ և այլն: Մեզ մոտ, երեխեքը դասին գալիս են թվային գործիքներով: […]

̰
Աշակերտները ե՞րբ կգնան աշնանային արձակուրդ

11:32 04.09.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի […]

̰
Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է

21:40 03.09.2019

Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում […]

̰
Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

21:08 02.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ  նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի  նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ […]

̰
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով. Փաշինյան

16:55 02.09.2019

«Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, որը  մոտավորապես 90 միլիոն […]

̰
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ապագա պատմաբաններին ուստարվա մեկնարկի կապակցությամբ

15:17 02.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։ Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական […]

̰
Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

14:22 02.09.2019

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:  Բարելավել դպրոցների […]

̰
Ինչպիսի՞ն կլինի նոր ուսումնական տարին Երևանի համայնքային դպրոցներում և մանկապարտեզներում

13:54 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին: 2019-2020 ուստարում Երևանի հիմնական  և միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ և 11 հազար 860 առաջին դասարանցի: Մանրամասները` տեսանյութում:

̰
Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա. բուհը հայտարարություն է տարածել

13:49 02.09.2019

Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը […]

̰
Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը

12:43 02.09.2019

Բացվել է սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Սահմանամերձ Բաղանիսի նորակառույց մանկապարտեզը այսօր իր դռները բացեց իր սաների առաջ»:

̰
Ոսկեհասկի դպրոցականները սեպտեմբերի 1-ը դիմավորել են վերանորոգված դպրոցում

19:39 01.09.2019

2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգված դպրոցում։ Ուսումնական տարվա տոնական մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ոսկեհասկի դպրոցը նորոգվել է ծնունդով ոսկեհասկցի գործարար Արարատ Մկրտչյանի միջոցներով։ Բարերարի տրամադրած շուրջ 15 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել են դպրոցի ներքին հարդարման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների նորոգման […]

̰
Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու. Սուրենյանը՝ դստեր մասին

16:39 01.09.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը. «Գիտությունը մեր ապագան է։ Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու»:  

̰
Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել իր հայրենի դպրոց

16:23 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց զգուշացման այցելել է Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որի տնօրենը Աշոտ Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի պատմության ուսուցիչը: Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նա ներողություն խնդրեց տնօրինությունից և աշակերտներից, որ առանց զգուշացման եկել է դպրոց: Նա ցուցադրեց դպրոցը, կատարված փոփոխությունները: «Դրամատիկ, շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել: Ոնց-որ մարզադահլիճը ավելի լավ վիճակում է, քան […]

̰
BACK_TO_TOP