TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ-ում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

22:00 02.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:

̰
Հաստատ ավելի երիտասարդ կլինի. Գեղամ Գևորգյանը` ԵՊՀ նոր ռեկտորի ընտրությունների և իր առաջադրման մասին

16:10 31.01.2020

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, նա տեղեկացրեց լրագրողներին: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որի ընթացքում հաստատվեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունների օրը, լրագրողները փորձեցին պարզել, թե որն է չառաջադրվելու պատճառը: Գեղամ Գևորգյանը միայն նշեց, որ ինքն ունի չառաջադրվելու իրավունք, այդ որոշումը վերջնական է և վաղուց […]

̰
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը

14:38 31.01.2020

Այսօր` հունվարի 31-ին, մեկնարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին հարցը ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունն էր, որից հետո սահմանվեց նաև Երևանի ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը։ Ընտրությունը կլինի մարտի 23-ին։ Հաստատվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրության օրը, այն կանցկացվի մարտի 16-ին։ Հիշեցնենք, որ Կապանում իր ասուլի­սի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի […]

̰
Գրադարան՝ աղբանոցը նետված հազարավոր գրքերից

14:35 26.01.2020

«Երբ ես փոքր էի, ցանկանում էի գրքեր ունենալ, բայց մենք ապրում էինք աղքատ թաղամասում և չէինք կարող մեզ գրքեր թույլ տալ»: Աղբահավաք Գյուվեն Ակինը և Անկարայի նրա գործընկերները փրկել են աղբանոցը նետված հազարավոր գրքեր: նրանք այդ գրքերից ստեղծել են մի ամբողջ գրադարան: Պարզապես դիտեք այս տեսանյութը.

̰
Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է․ ԿԳՄՍ նախարար

21:24 25.01.2020

«Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է»,- այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, ով Շիրակի պետական համալասարնում  ներկայացրել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում փոփոխությունները։ Խոսելով նախագծում առաջնային փոփոխությունների մասին՝ նախարարը նախ շեշտել է, որ օրենքի փոփոխություններով կբարձրացվի բուհերի կրթական որակը։ Բուհական […]

̰
ՇՊՀ-ում մեկնարկել են «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները

17:40 25.01.2020

ՇՊՀ-ում մեկնարկել են «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, Գյումրիում գործող բուհերի դասախոսներն ու ուսանողները։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մարզային քննարկումը ՇՊՀ-ում, որպես այդպիսին, առաջինն է. մինչ այս նախագիծը շրջանառվել է, բայց վերջնական տեսքի չի բերվել։ Խոսելով նախագծի անրհաժեշտության մասին` Արայիկ Հարությունյանը շեշտեց այն մի քանի կարևոր […]

̰
Ի՞նչ էական փոփոխություններ են նախատեսվում հանրակրթության ոլորտում. ԱԺ-ն քննարկում է նոր օրենքի նախագիծը

15:26 24.01.2020

ԱԺ-ում քննարկվում է ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն էական փոփոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի ընդունման պարագայում: Դրանք վերաբերում են հետևյալ հարցերին. Հեռավար կրթության ներդրում, որն իրականացվում է ՏՏ միջոցներով,  Կրեդիտային համակարգի ներդրում, Տնօրենի թեկնածուի մրցույթի կարգի, լիցենզիա տրամադրելու կարգի  փոփոխություններ, […]

̰
Դե լավ, թող էրեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան. վարչապետը կատակով դիմեց ԿԳՄՍ նախարարին

14:04 23.01.2020

Կառավարությունը որոշում է կայացրել հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին: «Իհարկե, որոշ գործատուների համար սա մի փոքր անհարմարություն է ստեղծելու, հայցում ենք ներողամտությունն այդ իմաստով, բայց նաև մարդկանց հնարավորություն ենք տալիս տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ նմանատիպ որոշում էլ լինելու է նաև մայիսի […]

̰
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

17:55 22.01.2020

2019թ. նոյեմբերի 21-ին, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 2020թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. […]

̰
Կառավարությունը դեմ է, որ կերակրողին կորցրած ուսանողները մինչև 26 տարեկանը նպաստ ստանան

11:57 22.01.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ ուսանողները, որոնք կորցրել են կերակրողին, նպաստ ստանան մինչև 26 տարեկանը, քանի որ կարող են մինչև այդ տարիքը սովորել։ Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի նպաստ նրանք կարող են ստանալ մինչև 23 տարեկանը։ Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն այսօր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

20:31 21.01.2020

Հունվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում անցկացրեց Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր […]

̰
Պետբյուջեից կֆինանսավորվի երիտասարդ գիտնականների 13 դպրոց

14:00 20.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: Ըստ այդմ՝ կֆինանսավորվի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց: Միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը` Գիտության կոմիտեի կայքում:

̰
Հայրենիքի երեք պաշտպան կսովորի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

15:31 18.01.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայրենիքի պաշտպաններ Նարեկը, Սերոբը և Տիգրանն այսուհետ կսովորեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Սերոբը զբաղվելու է ագրոբիզնեսով, Տիգրանն ապագա գինեգործ է, իսկ Նարեկին հետաքրքիր է ապահովագրական գործը: «Ի դեպ, համալսարանի ղեկավարությունը խոստացել է, որ համալսարանի մուտքերը կկահավորվեն թեքահարթակներով, և շենքը կհարմարեցվի անվասայլակով շարժվելուն, ինչպես նաև անհրաժեշտության […]

̰
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

13:52 18.01.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է […]

̰
ՄԻՊ գրասենյակն ու Հայ-ռուսական համալսարանը կհամագործակցեն

20:59 15.01.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Փաստաթղթին իրավական ուժ տրվեց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համալսարանի գիտակրթական և գիտահետազոտական մեծ ներուժը, նաև իրավունքի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող  պրակտիկ իրավաբաններ պատրաստելու՝ բուհի որդեգրած քաղաքականությունը: Համագործակցության ուղղություններից է մարդու իրավունքների […]

̰
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով

17:11 15.01.2020

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը: Արծաթե մեդալների են արժանացել. Ռուբեն Համբարձումյան – 10-րդ դասարան, մաթեմատիկա […]

̰
Բարձրաշենի դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. Արարատի մարզպետարան

14:43 15.01.2020

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված դրության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ: Ներկաների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ […]

̰
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսանողների վարձավճարը եկամտահարկից վերադարձնելու նախագծին

13:56 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և անդամ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները վերադարձնել եկամտահարկից: Նախագիծը քննարկվել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական կարծիքներ, սակայն նախագիծը հետ է վերցվել […]

̰
Ի՞նչ թվեր են արձանագրում հանրակրթական դպրոցների ջերմաչափերը. SHANTNEWS-ի անդրադարձը

17:08 11.01.2020

Հանրակրթական դպրոցներում մի քանի օր է՝ սկսվել են դասերը: Ի՞նչ ջերմաստիճան է դասասենյակներում, և բացակայությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա: SHANTNEWS.am-ի թղթակիցները շրջել են հանրապետության մի քանի դպրոցներով: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նամակ այն մարդկանց, ովքեր ապրում են պատմամշակութային շենքում. նախարարն իրազեկման արշավ է սկսել

12:40 11.01.2020

Բաղրամյան 8 հասցեից մեկնարկել է իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Նախաձեռնության մասնակիցները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկատվական թերթիկներ են բաժանել քաղաքացիներին, որտեղ հակիրճ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու պայմանները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

12:00 11.01.2020

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մշտադիտարկում է իրականացվել։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին […]

̰
Գեղարքունիքի մարզում դասասենյակներում ջերմաստիճանը նորմայի սահմաններո՞ւմ է, թե՞ ոչ

19:03 10.01.2020

Հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվել են, սակայն բոլոր դպրոցները չէ, որ ունեն նորմային համապատասխան ջերմաստիճան: Տեսանյութը պատմում է Գեղարքունիքի մարզի դպրոցների մասին:  

̰
ՄԻՊ-ը հրապարակել է «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները 

13:44 10.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: «Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Երեխաների խնամք և […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը այս տարի կընդլայնի «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակները

18:11 08.01.2020

ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում 2020-ին ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ՝  նախորդ տարվա 14 մլն 233 հազար դրամի համեմատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների` աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով 2019 թվականին հայտարարված […]

̰
Երեք նախարարությունների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար. ԿԳՄՍ պարզաբանումը

13:02 07.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել կայքերից մեկում ներկայացված հրապարակման վերաբերյալ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Տեղեկացնում ենք, որ տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ […]

̰
Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության մասին. նախարարն այցելել է Փարաջանովի տուն-թանգարան

16:29 02.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:  

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

18:20 01.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով թանգարանը հունվարի 1-ին արդեն իսկ մի քանի տասնյակ այցելու է ունեցել։

̰
Ամանորի նվերները շարունակվում են. hաջորդ տարի սկսում ենք տասնյակ այսպիսի դպրոցների շինարարություն. Ա․ Հարությունյան

13:42 31.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ հաջորդ տարի սկսում են տասնյակ այդպիսի դպրոցների շինարարություն։ «Ամանորի նվերները շարունակվում են ‼️ Հաջորդ տարի սկսում ենք տասնյակ այսպիսի դպրոցների շինարարություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

̰
Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ. Լուսինե Առաքելյան

11:58 28.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է․ ի՛նձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը՝ անդրադառնալով պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու պատճառներին: Նա, մասնավորապես, գրել է. «Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ։ […]

̰
15 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն. ԿԳՄՍ նախարարություն

18:00 27.12.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խոսել է հանրապետության դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ կրթական գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Վրաստանի հայկական դպրոցներում ստեղծել է 575 «Արմաթ» լաբորատորիա, որոնցում 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն: Այս տարի կառավարությունը հատկացրել է 834 մլն դրամ, ինչի […]

̰
BACK_TO_TOP