TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

16:21 01.09.2019

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է […]

̰
Շիրակի մարզում առաջին դասարան է հաճախել 3100 առաջին դասարանցի

16:14 01.09.2019

Չնայած օրն աշխատանքային չէր, բայց Շիրակի մարզի բոլոր միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների բակերում տոնական տրամադրություն էր: Գիտելիքի, գրի և դպրության օրը բարձր դասարանների աշակերտներն ու առաջին դասարանցիները ծաղկեփնջերով ու փուչիկներով, ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ առավոտյան շտապել էին դպրոց: Հենց նրանց համար էլ հնչեց երկար սպասված առաջին զանգը: Գյումրիի Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բակում կազմակերպված […]

̰
«Կալավանցիների նվերը դպրոցին». Ռոբերտ Ղուկասյանը լավ լուր է հայտնել

15:50 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վերջապես Կալավանում անգլերեն կդասավանդվի: «Կալավանցիների նվերը դպրոցին։ Կալավանի միջնակարգ դպրոցում տասնամյակներ շարունակ ոչ մի կերպ չէր լուծվում անգլերենի ուսուցիչ ունենալու խնդիրը: Այս տարի սեպտեմբերի 1-ից կդասավանդվի անգլերեն՝ «Թայմ Լենդ Հիմնադրամի» և «Դասավանդիր Հայաստանի հետ» համագործակցության արդյունքում։ Կալավանցիները կհոգան ծախսերի մի մասը՝ 1,540,000 […]

̰
̰
Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին. վարչապետը` Վահան գյուղում

14:53 01.09.2019

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում, […]

̰
Պատահական չեմ Գեղարքունիքի մարզում. Արայիկ Հարությունյան

14:37 01.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Կարծում եմ՝ սա նոր շրջափուլ է մեր կրթական բարեփոխումների ճանապարհին: Պատահական չեմ Գեղարքունիքի մարզում, որովհետև հինգ նախակրթարան է միանգամից բացվելու համայնքում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ […]

̰
Կրթված և գիտելիքներով զինված անհատը հզոր Հայաստանի գրավականն է. Ավինյանի շնորհավորանքը

14:24 01.09.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ներկայացնենք շնորհավորանքն ամբողջությամբ. «Գիտելիքն ուժ է։ Այսօր մենք կառուցում ենք պետություն, որտեղ հաջողության հասնելու երաշխիքը լավ կրթությունն ու ամեն օր նոր բան սովորելու ձգտումն է։ Կրթված և գիտելիքներով զինված անհատը հզոր Հայաստանի գրավականն է։ Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»:

̰
Մաղթում եմ գիտելիքաշատ և գիտելիքահեն ուսումնական տարի. Սուրեն Պապիկյան

13:47 01.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի´ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ և դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը դեպի հաջողություն տանող ամենահաստատուն և արդյունավետ ճանապարհն է` […]

̰
Դերասան Մեթյու Մակ-Քոնահին կդասավանդի Տեխասի համալսարանում

13:44 01.09.2019

Համալսարանի պրոֆեսոր է դարձել 49-ամյա հոլիվուդյան հայտնի դերասան Մեթյու Մակ-Քոնահին: Այս մասին հաղորդվել է Texas Moody հաստատության Twitter-ի միկրոբլոգում: Տեխասի համալսարանից հայտնել են, որ Մեթյու Մակ-Քոնահին աշխատելու է ամբողջ դրույքաչափով: Նա դասավանդելու է սցենարական վարպետության հմտություններ ՝ խոսելով սցենարի ուղու մասին սկզբից մինչև վերջ: Ավելի վաղ դերասանն արդեն դասավանդել է այդ հաստատությունում` որպես հրավիրյալ մասնագետ […]

̰
Նախակրթական ու կրթական ոլորտում ներդրված ջանքերն ու միջոցները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են. Մարության

12:42 01.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը: Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց […]

̰
Ծնողներին մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք նորանոր փորձությունները. Արտակ Մանուկյանի գրառումը

12:29 01.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հրապարակել է որդու լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ բոլոր երեխաների սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը։ Այսօր փոքր տղաս առաջին անգամ մտավ դպրոց․․ Բոլոր ծնողներին մաղթում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք նորանոր փորձությունները ու դրանից դուրս գանք էլ ավելի ուժեղ …»:

̰
«Դըբա դպրոց». Ստյոպա Սաֆարյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

12:02 01.09.2019

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավոր սեպտեմբերի 1: Դըբա դպրոց»:  

̰
Դիմավորեք, կալավանցի Լիանան է՝ մեր միակ առաջին դասարանցին․ Ռոբերտ Ղուկասյան

11:51 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակելով՝ գրելով, որ Կալավանն ունի մեկ առաջին դասարանցի: «Դիմավորե՛ք կալավանցի Լիանան է՝ մեր միակ առաջին դասարանցին։ Շնորհավոր սեպտեմբերի 1»,- գրել է Ռոբերտ Ղուկասյանը:

̰
Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում. Արման Թաթոյանի ուղերձը

11:00 01.09.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն: Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն […]

̰
Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան գիտեք. նախագահի ուղերձը

10:29 01.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելինե՛րս, Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: 1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության […]

̰
Մի ամբողջ սերնդի Սեպտեմբերի 1-ի սիմվոլը. Զոհրաբ Եգանյանի գրառումը

09:55 01.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ յուրահատուկ կերպով շնորհավորելով սեպտեմբերի 1-ը: «Մի ամբողջ սերնդի Սեպտեմբերի 1-ի սիմվոլը»,- գրել է Եգանյանը:

̰
Այսօր վերստին բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել

09:40 01.09.2019

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, […]

̰
Այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել

09:20 01.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Աշակերտական փոքր համակազմով Նորաշենի դպրոցն ունի 39 աշակերտ, որոնցից 7-ն` առաջին դասարանցի: Առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար»,- գրել է նախարարը:

̰
Նիկոլ Փաշինյանը անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ՝ դպրոցականներին շնորհավորելու

09:08 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր անակնկալ այց է կատարել Վահան գյուղ՝ շնորհվորելու դպրոցականների սեպտեմբերի 1-ը: «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- գրել է վարչապետը:

̰
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից

23:30 31.08.2019

Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր: Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր  հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը: Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, […]

̰
Գյումրիի որոշ բուհերում պետպատվերի տեղերը չեն համալրվել, իսկ ուսումնարաններում լրացուցիչ տեղերի անհրաժեշտություն է առաջացել

18:15 31.08.2019

Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններից 2-ում այս տարի չեն համալրվել պետպատվերով նախատեսված տեղերը: Խնդիրը ոչ միայն դիմորդների պակասն է, այլև միասնական քննություններից կտրվածների մեծ թիվը: Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ամեն տարի մարզի դիմորդների մոտ կեսը դիմում է երևանյան բուհեր, մյուսները նախընտրում են ոչ միայն տեղի բուհերը, նաև քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Միջին և նախնական […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Դեբեդավանի մանկապարտեզի բացման արարողությանը

15:25 31.08.2019

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում […]

̰
Հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետևիցս խոսել. ՀՊՏՀ նախկին ռեկտոր

15:17 31.08.2019

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր մասին տարածվող կեղծ լուրերին: «Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն […]

̰ ̰
Բարձրացվել են Ագրարային համալսարանի 700 աշխատակիցների աշխատավարձերը

20:58 30.08.2019

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 […]

̰
Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Նիկոլ Փաշինյան

20:43 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում […]

̰
Գյումրիի թիվ 6 դպրոցում այսօր տնօրեն չի ընտրվել

18:51 30.08.2019

Այսօր Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում տնօրենի մրցույթ է անցկացվել, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2 ամիս նախկին տնօրեն Արտաշես Սարգսյանի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, որը դպրոցը ղեկավարել է 31 տարի։ Տնօրենի մրցույթը 1 թեկնածուով էր: Նա թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Սահակյանն էր: Այս մեկ թեկնածուին, սակայն, դպրոցի կառավարման խորհուրդը չընտրեց` […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին

17:15 30.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին: Վերջիններիս պարգևատրման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում: «Այս պատանիներն ու երեխաները մեր ապագան են»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Փաշինյանը:

̰
Անցյալ տարի «Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյանի արձագանքը

16:27 30.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է քննարկումներին, որոնք ծագել են Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը` Լևոն Տեր-Պետրոսյանին տված կրթաթոշակից հետո: «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի […]

̰
Ապրե՛ք այս գեղեցիկ տատիկի նման` երկար, հետաքրքիր և ներդաշնակության մեջ. Արայիկ Հարությունյան

15:55 30.08.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մարիա Տոնյանին, ով այսօր տոնում է իր 100-ամյակը: «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Տոնյանը նշում է ծննդյան 100-ամյակը: Նա շարունակում է դասավանդել, անում է նույնքան եռանդով, որքան 80 տարի առաջ: Ապրե՛ք այս գեղեցիկ տատիկի նման` երկար, հետաքրքիր և ներդաշնակության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=10157530692103501&set=a.10150460716863501&type=3&theater

̰
BACK_TO_TOP