18:42 08.08.2019
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ուսումնական ամենաբարձր միավորներ ունեցող ուսանող: Համալսարանի ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ նա պարգևատրվել համալսարանի ռեկտորի կողմից: «Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել. մեծ անակնկալ էր ինձ համար»։ Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է: Սերը բժշկության հանդեպ առաջացել է […]
14:57 08.08.2019
«Երևանի տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության, զեղծարարության և կեղծիքների բացահայտ փաստեր կան»,- կարծում է ԵՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ալեքսանյանը: Նա հավաստիացրեց, թե այդ փաստերը բացահայտված են: Պատմեց, որ ատենախոսությունը պաշտպանվել է 2015 թվականին, Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորն է, սակայն բուհում նրա նշանակմամբ անառողջ մթնոլորտ է ձևավորվել: […]
14:25 08.08.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ներկայացրեց Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիային դրամական միջոցներ հատկացնելու մասին հարցը, պարզաբանեց. «2018թ. նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի նիստը, որը որոշում է կայացրել անցկացնել շախմատի առաջին առաջնությունը, իրավունքը տրվել է ՀՀ-ին, սույն նախագծով միջոցները տրամադրվել է մեր ֆեդերացիային, Ծաղկաձորում սեպտեմբերին 15 պետությունների մասնակցություն է ակնկալվում, […]
09:37 08.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ […]
18:16 06.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները` ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ, բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ, գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի […]
13:20 05.08.2019
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում […]
16:46 04.08.2019
Աշխատանքով հարստանալու համար անհրաժեշտ է լինելու ունենալ կրթություն։ Բայց այց դեպքում չպետք է անպայման դիտարկել բարձրագույն կրթությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կրթություն ասելով՝ պետք չէ հասկանալ դիպլոմ, որովհետև, ցավոք սրտի, էսօր Հայաստանի Հանրապետությունում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն են տալիս, այլ դիպլոմ են տալիս։ Եվ կան մարդիկ՝ մեր […]
18:33 31.07.2019
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը շրջայց է կատարել մարզադպրոցներում: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երևանի մի շարք մարզադպրոցներում` […]
17:20 31.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հուլիսի 29-ին հանդիպել է Կահիրեի համալսարանի նախագահ Մուհհամադ Օսման Էլ Խոշտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Կահիրեի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Կահիրեի համալսարանի նախագահը նշել է, որ […]
11:00 30.07.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցիաշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։ Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Հիշեցնենք, որ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում, մեր թիմը մրցանակների չէր արժանացել։ Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։
10:11 30.07.2019
Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, […]
12:46 28.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից երկու բրոնզե մեդալ ունենք։ «Երկու բրոնզե մեդալ` ինֆորմատիկա առարկայից Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի: Անցյալ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից»,- գրել […]
12:31 26.07.2019
Միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատություններում դիմորդների փաստաթղթերի ընդունումը մեկ շաբաթ է՝ սկսված է: Այս տարի ևս ընդունելությունը հիմական ու միջնակարգ կրթության բազայի հիմքով՝ առանց ընդունելության քննությունների է, բայց մրցութային կարգով: Դիմում-հայտերի ընդունման ժամկետը բավական երկար է՝ 40 օր: Երկար ընթացքը նպաստավոր է նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ավելի շատ դիմորդներ ներգրավելու համար, […]
17:50 24.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական […]
15:15 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Այս մասին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
13:02 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի․ Մաղաքյան Գագիկ – Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան – արծաթե մեդալ, Փանոսյան […]
16:27 21.07.2019
Գիտնականները դպրոցական ամառային արձակուրդների հասցրած վնասների բավականին երկար ցուցակ են հրապարակել: Ինչպես փոխանցում է MedikForum-ը՝ գիտնականները հայտարարել են, որ երկարատև արձակուրդներից հետո, ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները,կարող են ուժգին սթրեսի ենթարկվել՝ դասապրոցեսի վերսկսման շրջանում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ այս երևույթն իր հերթին պատճառ է դառնում մի շարք այլ խնդիրների. աշակերտների […]
15:28 21.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։ «Կրկին մեդալ ունենք ?Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի […]
10:43 20.07.2019
«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում […]
17:36 19.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից: Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ներկան ու ապագան՝ լուսանկարներում»:
11:52 19.07.2019
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար: Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի […]
17:48 16.07.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Արգելանքը հանված է» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է. «Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ […]
13:16 16.07.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը խոսել է նաև բողոքարկումների մասին՝ ասելով, որ հիմնականում դրանք «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա» առարկաների թեստերին են բաժին ընկել: «Շատ չէր, 6000 դիմորդից 180 դիմում-բողոք ենք ստացել, որոնց ճնշող մեծամասնությունը խնդրանք է, բայց եղան բողոքներ թեստի վերաբերյալ, մինչև բովանդակությանը ծանոթանալը, տարածվեցին տեղեկություններ, որ կազմված են […]
12:44 16.07.2019
Հունիսի 4-ից հուլիսի 8-ը ընդունելության քննություններին մասնակցել է շուրջ 10500 դիմորդ, այսօր արդյունքներն ամփոփել է ԳԹԿ կենտրոնի փոխնախագահ Կարո Նասիբյանը, ով նշել է, որ կարգին համապատասխան են ընթացել քննությունները՝ չհաշված հեռախոսներից, ժամացույցներից և այլ միջոցներից օգտվելու փորձերը, որոնք սովորական են դարձել: Խոսել է լրացուցիչ փուլ անցկացնելու մասին: «Հիմնական փուլ ավարտելուց հետո, երբ դիմորդներն ունենում են […]
12:23 16.07.2019
«Քանի որ 12-ամյան ստիպեց, որ զորակոչը լինի երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ուստի ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց ոչնչով չի կարող օգնել: Պարզապես նրանք, ովքեր գալիս են հուլիսից հետո, մի տարի կկորցնեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բանակից զորացրվածների ընդունելության քննություններին մասնակցելու կարգին: Խնդիրը նրանում է, որ այն […]
12:30 13.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի հետ միասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք: «Լոռիում Սմարթ կենտրոնում ենք: Մանրամասները` քիչ անց»,- գրել է նա:
21:02 12.07.2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսքով դիմեց շրջանավարտներին ու միջոցառման բոլոր մասնակիցներին: «Խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդման և զինվորական ծառայության երդման: Այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես ՀՀ-ում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր […]
20:30 12.07.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիպլոմները հանձնեցին բուհի շրջանավարտներին:
20:20 12.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ դիմելով այս տարվա շրջանավարտներին, նշեց. «Դուք անելու եք առավել, քան ձեր հնարավորությունների մասին մտածում են, և առավել քան հնարավոր է: Ձեզնից մեծ սպասումներ կան»: Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առթիվ ռազմաբժշկական կրթության զարգացման գործում […]
19:35 12.07.2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բուհի 25-ամյակի առթիվ տոնական համերգ է կազմակերպվելու: Համերգից առաջ ՀՀ վարչապետը մասնակցեց շրջայցի: Միջոցառմանը ներկա են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ […]