18:18 27.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետը նշեց՝ այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետի հիմքի վրա, ցույց է տալիս այն գործնական ու պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենա պետական և գիտական այդ կառույցը: Փաշինյանն ասաց՝ խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը. դառնում […]
11:04 27.09.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսիի վրաց-հայկական դպրոց: Այստեղ պատգամավորները ծանոթացան դպրոցի առօրյային ու խնդիրներին: Դպրոցի տնօրենը հայկական պատվիրակությանը հայտնեց, որ դպրոցի վրացական բաժնում հայազգի 98 աշակերտ կա, իսկ հայկական բաժնում՝ վրացի 1 աշակերտ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:52 26.09.2019
Սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Այսօր` սեպտեմբերի 26-ին, 21 երկրների համալսարանների պատվիրակության ներկայացուցիչներ են այցելել ԵՊՀ, որտեղ նրանց ընդունել է ԵՊՀ ռեկտորը: Հյուրերը նաև շրջայց են կատարել համալսարանում: Այսօր կկայանա նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի […]
11:19 26.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ԵՊՀ 100-ամյակի առթիվ և հետևյալ գրառումն արել. «ԵՊՀ-ի 100-ամյակի հիմնական տոնակատարությունների մեկնարկը կտրվի այսօր: Բոլորիս կրկին շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ այս տոնակատարություններն անցնելու են գերազանց մթնոլորտում՝ մեր հարգարժան գիտնականների, դասախոսների, ուսանողների, հարյուրավոր հյուրերի ու հրավիրվածների մասնակցությամբ: Կհանդիպենք […]
23:56 25.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։ Համալսարանի մուտքի մոտ Հայաստանի վարչապետին դիմավորել է Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերը և շրջայցի ընթացքում ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը […]
17:07 25.09.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ասել է, որ շատ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է դասախոսներին` կշարունակի աշխատել այն դասախոսը, որին ավելի շատ ուսանողներ կընտրեն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա ևս ռիսկային չէ ու դրա արդյունքում դասախոսների […]
16:06 25.09.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պետք է քննարկվեր «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Խոսքը պետական նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար 20.000 հազար դրամ, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 սահմանելու մասին է: Նախագիծը չի քննարկվել, […]
15:12 25.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր գրառում է կատարել՝ անդրադառնալով Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքների նախակրթարանների խնդրին: «Իմ մարզային այցերի ընթացքում Լոռու մարզի Ջրաշեն և Լեռնավան համայնքի բնակիչները բարձրացրել են իրենց համայնքներում նախակրթարաններ ունենալու խնդիրը։ Դիմել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Ինձ տեղեկացնում են, որ մշակել են «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգի» նախագիծ, համաձայն որի […]
14:32 25.09.2019
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, որով նախատեսվում է կրթաթոշակը սահմանել 20000 դրամ, իսկ գերազանցիկների համար` 30000 դրամ: Հարցի հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը բացակայում էր, ուստի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ նիստը […]
18:53 24.09.2019
ԵՊՀ գիտական խորհրդի 31 անդամի պահանջով այսօր հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝ 1. ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում, 2. ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում: Այս օրակարգը, սակայն, չհաստատվեց: ԵՊՀ գիտխորհրդի անդամ […]
11:27 24.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգևը»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10157591355868501&set=a.10150460716863501&type=3&permPage=1
16:46 23.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ՝ առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը: Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով […]
14:49 23.09.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ երեք դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից: «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը»՝ Լիլիթ Դերենիկի Արեյանն ազատվել է «Երևանի հ.181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, Գոհարիկ Ռուբիկի Ազատյանը՝ «Երևանի հ.134 հիմնական դպրոց» ՊՈԱԿ, […]
10:50 23.09.2019
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը։ ՔԻՊ տարածած հայտարարությունում նաև նշվում է. «Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն […]
18:41 20.09.2019
Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրության մրցույթ, որն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում: Պաշտոնը թափուր է 4 ամիս. լրացել է նախկին տնօրեն Գրիգոր Հարությունյանի կենսաթոշակային տարիքը: Նախորդ մրցույթը մեկ թեկնածուով էր, որն էլ առավելագույն կողմ ձայներ չէր հավաքել: Այսօրվա մրցույթն արդեն 3 թեկնածուով էր՝ նույն դպրոցի փոխտնօրեն Կարինե Մհլամյանը, Գյումրիի տնտեսագիտական […]
16:30 20.09.2019
Սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է: Հետաքննող լրագրողին ադրբեջանաբնակ գյուղերի […]
13:06 20.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս […]
18:51 19.09.2019
Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելլին Իտալիայի Ֆերարա քաղաքից տեղափոխվել է Հայաստան, սովորել է հայերեն և այժմ մագիստրոսական թեզ է պատրաստում Վրաստանի հայ համայնքի մասին: Ֆրանչեսկոն նաև սովորել է Վրաստանում և մի շարք այլ երկրներում: SHANTNEWS.am-ը զրուցել է Ֆրանչեսկոյի հետ, որը պատմել է Հայաստանի և հայոց լեզվի մասին իր տպավորություններից: «Ես Բոլոնիայի համալսարանում սովորել եմ դասական բանասիրություն, […]
16:40 17.09.2019
Բաթումի թիվ 4 հանրային դպրոցում վրաց-հայկական 2-րդ դասարանն է բացվել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Երկրորդ տարին է, ինչ սկսած 2018-ից` պետական ծրագրին զուգահեռ հայ դպրոցականները հնարավորություն ունեն սովորելու նաև հայերեն: Մանկավարժների ու դասագրքերի պակաս դպրոցում չկա: Բաթումի հոգևոր հովվությունը ապահովում է երկարօրյա ուսուցումը: Թեմի կողմից աշակերտներին տրամադրվել է փոխադրամիջոց: https://www.facebook.com/aliQmedia/videos/1188224454899707/
18:00 16.09.2019
Եվրահանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ Թբիլիսիում մեկնարկել է «Եվրոպական դպրոցի» կառուցումը: Սա եվրոպական առաջին դպրոցն է, որը կառուցվելու է Եվրամիության սահմաններից դուրս: Դպրոցի բացումը Վրաստանի կառավարության և Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, և դպրոցում սովորել կարող են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ այլ երկրներից ժամանակ աշակերտները: «Եվրոպական դպրոցը հետևում է եզակի մոդելին, որը հիմնված է եվրոպական և […]
17:11 16.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին: Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված […]
15:43 16.09.2019
ՀՀ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով ստուգել բոլոր ռեկտորներին. «Հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար […]
14:19 16.09.2019
Հայաստանում կրթական ոլորտում բարեփոխումների՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման շնորհիվ գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: «Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է»,- ասաց նա: Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ […]
13:41 16.09.2019
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հնչել է առաջին զանգը: Արարողությունը մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմներով, այնուհետև խորհրդանշական կերպով առաջին զանգը հնչեցրին առաջին և 12-րդ դասարանների աշակերտները, գրում է «Ալիք մեդիան»: Թբիլիսյան թիվ 104 դպրոցն իր պատմությունն ունի։ Աթոնելիի փողոցում՝ Կուր գետի աջ ափին տեղակայված բազմադարյա պատմություն ունեցող Վանքի տաճարը՝ 1938-ին […]
19:43 15.09.2019
«Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, և իրենց պայքարն անիմաստ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ «Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ», «թողե’ք, որ մի քիչ […]
18:14 14.09.2019
Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն արձագանքել է Ոստիկանության հրապարակած տեսանյութին: Տնօրենի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Առավոտյան էլեկտրոնային մամուլից տեղեկացա, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իմ դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով կազմված այս հաղորդման մեջ տեղ […]
16:43 13.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է խորհրդարանում իրենց նախարարությանը հաճախ հիշատակելու պրակտիկային: «Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեր նախարարությունն են օրինակ բերում: Հարգելի պատգամավորներ, ասեմ, որ կան նաև հետևյալ 11 նախարարությունները` արտաքին գործերի նախարարություն պաշտպանության նախարարություն արտակարգ իրավիճակների նախարարություն արդարադատության նախարարություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն […]
18:11 12.09.2019
«Ցանկացած գործատուի համար մեկ խնդիրը աշխատողների աշխատավարձն է»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ըստ նրա` ԵՊՀ-ի բյուջերի հիմնական աղբյուրը ուսանողների վարձավճարներն են և այն գումարը, որը տալիս է պետությունը պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների համար. «Երբ փորձում ենք աշխատավարձը մի քիչ բարձրացնել, անմիջապես սկսվում է հանրային աղմուկը: Բայց եկեք […]
14:44 12.09.2019
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները […]
17:18 11.09.2019
Դպրոցներում որոշ տեղերում ուսուցչի մեկ դրույքը մոտ 100 հազար դրամ է, իսկ երբ այն բաժանվում է 4 մասի, ամեն ուսուցիչ ստանում է 25 հազար դրամ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց՝ այդ մարդկանց աշխատավարձը 2500 դրամո՞վ է բարձրանալու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման 10 տոկոս ցուցանիշը միջինացված է, և տարբեր […]